Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ես կարողանում եմ խնամել բույսերը

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները Արևելքի ջերմոց լաբորատորիայում էին։Սաները խնամեցին բույսերին,մաքրեցին փոշուց,ջրեցին,փխրեցրին հողը և լսեցին ընկեր Գոհարի օգտակար խորհուրդները։

Մեր դպրոցը

Խաղի միջոցով սովորում ենք մեր սովորած բառերը։ Այս անգամ տարբեր իրեր օգտագործելով(խցաներ, փայտե լեգոներ, հատիկեղեն) պատրաստեցինք մեր դպրոցը, ինչպես նաև գրեցինք դպրոց բառը։

Բառուսուցումը ավելի արդյունավետ է ստացվում խաղերի միջոցով։