Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հունիս ամսվա հաշվետվություն

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ամփոփում են հունիս ամիսը։

Աշխատանքային նախագիծ՝

Հավեսի՜ հունիս (ուսումնական ճամբար 2022) մայիսի 30-հունիսի 3

Հավեսի՜ հունիս (ուսումնական ճամբար 2022) հունիսի 6-10

Հավեսի՜ հունիս (ուսումնական ճամբար 2022) հունիսի 20-24

Հավեսի՜ հունիս (ուսումնական ճամբար 2022) հունիսի 27-30

Читать «Հունիս ամսվա հաշվետվություն» далее

Ջա՜ն, լողափ

Այս անգամ մեր ստուգատեսը լի էր ջրային հրճվանքներով ։Արագ հագանք մեր լողազգեստները,վերցրեցինք սրբիչները և շտապեցինք դեպի լողափ։Նախ լողազգեստների fashion ցուցադրություն կազմակերպեցինք,որից հետո խաղացինք ջրային խաղեր,իսկ ամենավերջում մեզ էր սպասում մեծ լողավազանը` տաք և մաքուր ջրով։Մի լավ լողացինք,խաղացինք և շտապեցինք ճաշելու։

Ամառային լողափ

Ամեն օր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները լողում են բացօթյա լողավազանում։ Ինչը նրանց մոտ շա՜տ լավ է ստացվում։

«Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»

Հունիսի 18-ին Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները ներկայացրեցին իրենց տարեվերջյան հաշվետու համերգը։Մեծով- փոքրով հավաքվել էինք Արևելյան դպրոցի ներքին բակում։Ծրագիրը բաղկացած էր երկու մասից։

Читать ««Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»» далее

Այցելություն ինժեներական լաբորատորիա

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ինժեներական լաբորատորիայում էին։Այցելության նպատակը մի քանիսն էր։Սկզբում շրջեցինք տարածքով,ծանոթացանք տեղի աշխատանքային գործիքներին և որպես հուշ խնդրեցինք ընկեր Գնելին մեզ համար պատրաստել փայտից անվանատառեր։Շնորհակալ ենք մեզ համբերատար ընդունելության համար։

Խճանկարչություն

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ միասին պատրաստվում ենք վաղվա ծիսական հարսանիքին։ Պատրաստում ենք գեղեցիկ գունեղ ծաղիկներ` խճանկարով։ Որից հետո պետք է կտրենք ծաղկե խճանկարները և զարդարենք Արևելյան դպրոցի բակը։

Հեծանվավարություն

Դուրս էինք եկել բակ հերթական անգամ Հեծանվավարության։ Մենք արդեն կարողանում ենք շատ լավ քշել հեծանիվ։

«Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»

Օրը՝ 18․06.2022թ․
Ժամը՝ 10։30 -11։30
Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ, լողավազանի մոտ
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան

Читать ««Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»» далее