
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները արդեն մեծ,անտրտունջ ճամփորդներ են։Միայն տեսնեիք իրենց կազմակերպվածությունը։
Առավոտյան 09։30 ին արդեն Մայր դպրոցի մեքենաների կայանատեղիում էինք։Ասում են,երբ առավոտյան ճանապարհիդ ծանոթ մարդու ես հանդիպում օրդ կամ պետք է լավ անցնի,կամ վատ։
Դե իհարկե մենք միանշանակ բացառեցինք երկրորդ տարբերակը։Ինչպես կարող էր օրը վատը լիներ,երբ հանդիպել էինք տիարին և ստացել ճամփորդական խորհուրդներ և խրախուսանքներ։
5֊6 տարեկան բզեզիկները քայլքով հասան դեպի Մաշտոցներ մատուռ։Քահանայից ստացան օրհնություն,զմայլվեցին իրենց առաջ բացված տեսարանով և շտապեցին դեպի Սևանի քաղաքային լողափ։Մի լավ ճաշեցինք և սկսվեց իրական ջրային հրճվանքը։Կեցցե՜ն իմ 6 տարեկան ճամփորդները։Բարձունքը հաղթահարված է։Ամփոփումը` ստորև։