Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Երկարացված օրվա աշխատակարգ․ Սեպտեմբերի 1-9

Երկուշաբթի

13:35 —14:00 — Ճամբարականների դիմավորում,  հանգստի ժամ
14:00 —15:00 — հեքիաթի ընթերցում,նկարչություն
15:00— 15:30 —  Մարզական խաղեր
15:30—16:00— ճաշ
16:00—16:30—դասասենյակի դասավորում
16:30-17:00 — ճամբարականների ճանապարհում

Երեքշաբթի

13:35 —14:00 — Ճամբարականների դիմավորում,  հանգստի ժամ
14:00 —15:00 — Հեծանվավարություն
15:00— 15:30 —  բակային խաղեր
15:30—16:00— ճաշ
16:00—16:30—դասասենյակի դասավորում
16:30-17:00 — ճամբարականների ճանապարհում

չորեքշաբթի

13:35 — 14:00 — Միջավայրի խնամք։
14:00 — 15:30 — Այց ջերմոց-լաբորատորիա
15:30—16:00—   ճաշ
16:00—16:30— Դասասենյակի դասավորում
16:30-17։00— ճամբարականների ճանապարհում

հինգշաբթի

13:35 —14:00 — Ճամբարականների դիմավորում, մարմնամարզություն
14:00 —15:00 — Կավագործություն
15:00 — 15:30 —մարզական խաղեր
15:30—16:00-ճաշ
16:30-17:00 — Դասասենյակի դասավորում,ճամբարականների ճանապարհում

ուրբաթ

13:35 —14:30 — Ճամբարականների դիմավորում,մարմնամարզություն
14:30 —15:00 — շախմատ
15:00 — 15:30 — հեծանվավարություն
15:30—16:00— ճաշ
16:00—16:30— Դասասենյակի դասավորում, 
16:30-17։00— ճամբարականների ճանապարհում

Աշխատակարգ. Օգոստոսի 29


09։00-12։00 աշխատանք դպրոցում․ նախապատրաստվում ենք օգոստոսի 30-ի ուսումնական տարվա մեկնարկին
Կաբիներտների վերջնական դասավորում, մաքրում, մուտքեր, կանաչ տարածքների խնամք։

12։00
երկարացված օրվա կազմակերպիչների հավաք
նախագծային շաբաթվա նախագծեր, խմբեր, տրանսպորտի կայանատեղում հերթապահություն

Ընթերցանություն. Poбepт Кийocaки

Я не знаю, что там себе люди воображают о деньгах, но должен вам сказать, что в деньгах нет ничего сверхъестественного. Важнее всего ваше отношение к деньгам.

Бедные люди — это те, которые ничего не создают и ничего не отдают.

Օգոստոս ամսվա հաշվետվություն

Նախագծեր`

Ընթերցում ենք Արատեսում՝ եռօրյա ճամփորդություն․ օգոստոսի 7-9

Բնապահպանական վրանային ճամբար Վաղաշենում Օգոստոսի 15-17

Ճամփորդություններ`

Արատեսյան եռօրյա ճամբարի ամփոփում

Բնապահպանական վրանային ճամբար Վաղաշենում Օգոստոսի 15-17.  Ամփոփում

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ. 22.08 -26.08: Անհատական աշխատաժամանակ

Մանկավարժական ճամբար. Օր առաջին

Մանկավարժական ճամբար. Օր երկրորդ

Մանկավարժական ճամբար. Օր երրորդ

Մանկավարժական ճամբար. Օր չորրորդ

Մանկավարժական ճամբար. Օր հինգերորդ

Մանկավարժական ճամբարի. Ամփոփում

Մանկավարժական ճամբարի. Ամփոփում

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ. 22.08 -26.08: Անհատական աշխատաժամանակ

Այս շաբաթ երկարացված օրվա շուրջտարյա կազմակերպման հմտությունների ստուգատեսյան ճամբարն էր, որի արդյունքում պետք է տիրապետեինք լողի, Հեծանվավարության, ձիավարության հմտություններին։ Ինչպես նաև պետք է կատարեինք միջավայրի խնամք, բնապահպանություն, կենդանիների խնամք, կերակրում, պարտեզապուրակային աշխատանքներ։ Որից հետո պետք է ստանայինք վկայագրում։ Ինձ համար շատ հետաքրքիր, էմոցիաներով և փորձի փոխանակումներով լի ճամբարային շաբաթ էր։

Որպես տվյալ ճամբարի մասնակից՝ կարող եմ ասել, որ նմանատիպ ճամբարները պետք Է հաճախադեպ լինեն։

Ամեն օրվա պատումները այստեղ `

Մանկավարժական ճամբար. Օր առաջին

Մանկավարժական ճամբար. Օր երկրորդ

Մանկավարժական ճամբար. Օր երրորդ

Մանկավարժական ճամբար. Օր չորրորդ

Մանկավարժական ճամբար. Օր հինգերորդ

Մանկավարժական ճամբար. Օր հինգերորդ

Օրը սկսվեց ուսումնական ժամերգությամբ։ Հետո շտապեցինք դեպի ուսումնական ագարակ՝ խաղողաքաղի ծեսին։ Խողողը քաղելուց հետո երգեցինք, պարեցինք, խաղողագովք արինք։ Մեզ միացավ նաև տիար Բլեյանը։ Խաղողածեսից հետո տիար Բլեյանի հետ միասին կլոր սեղանի շուրջ ունեցանք զրույց-քննարկում, որի ընթացքում համտեսեցինք մեր քաղցրահամ խաղողը։ Իսկ հետո մի փոքր աշխատանք ունեինք Արևելյան դպրոցում՝ պետք է ավարտեինք ցանկապատի աշխատանքները։ Ավարտից հետո, շտապեցինք Մայր դպրոց՝ մարմարյա սրահ երգելու ու պարելու։

Մանկավարժական ճամբար. Օր Չորրորդ

Այսօր օրը սկսեցինք ձիավարությամբ, Մաշային խնամելուց հետո, թամբեցինք, սանձեցինք և ձիավարեցինք։ Մեզ մոտ լողի վերջին օրն էր, փորձեցինք այսօր ինքնուրույն լողալ, ինչը ի շնորհիվ ընկեր Անուշի ինձ մոտ ստացվեց։ Վերջում Հեծանվավարեցինք։ Ավարտեցինք օրը մարմարյա սրահում երգ ու պարով։

Մանկավարժական ճամբար. Օր երրորդ

Ինչպես միշտ օրը շատ հագեցած էր։ Առավոտյան բոլորիս միասին սարալանջի հատվածում կատարեցինք միջավայրի խնամք։ Որից հետո գնացինք լողալու, այնուհետև Հեծանվավարություն և վերջում երգեցինք ու պարեցինք մարմարյա սրահում։

Մանկավարժական ճամբար. Օր երկրորդ

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը սկսեցինք Ագարակից։ Այնտեղ խնամեցինք և սովորեցինք ինչպես ճիշտ թամբել ձին։ Այնուհետև շտապեցինք դեպի փակ լողավազ լողալու, մի լավ լիցքաթափվելուց և ինչու ոչ լողալ սովորելուց հետո, գնացինք Հեծանվավարության, այնտեղ մեզ միացավ նաև տիար Բլեյանը։ Իսկ վերջում հավաքվեցինք մարմարյա սրահում մասնակցելու `Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքին։

Օրվա ամփոփում տեսանյութում