Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Արատեսյան եռօրյա ճամբարի ամփոփում

Նախագիծը` Ընթերցում ենք Արատեսում՝ եռօրյա ճամփորդություն․ օգոստոսի 7-9

Այս անգամ ճամփորդում էինք դեպի Արատես։ Առավոտը սկսեցինք ինչպես միշտ ուսումնական ժամերգությունով, որը տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն եկեղեցիում` առավոտյան ժամը 8:00- ին։ Մի խումբ սեբաստացի ընկերներով գնացեք հաղթահարելու Սմբատաբերդի բարձունքը։ Բարձունքը նվաճելուց հետո, վերջապես հասանք Արատես։ Իրերը տեղավորելուց և ճաշելուց հետո անցանք գործի, կատարեցինք մեղվապահի տնակի բարեկարգման աշխատանքներ։ Ունեցանք հետաքրքիր Արատեսյան ընթերցումներ խարույկի շուրջ, երգեցինք ու պարեցինք։


Ճամբարի երկրորդ օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով Հասմիկ Սիմոնյան հետ։ Քայլքով գնացինք դեպի Արատեսի վանք` ուսումնական ժամերգության։ Ճաշից հետո սկսեցինք ընթերցել ու քնարկել Ղ․ Աղայանի  «Եղեգնուհին» հեքիաթը․ Սոֆյա Մամյանի հետ։ Լողացինք Արատես գետում, երեխաները այնքան էին հավանել գետը, որ չէին ցանկանում վերադառնալ տնակներ։ չմոռացանք միջավայրի խնամքի և բնապահպանական աշխատանքների մասի։ Այսօր մեզ մոտ երեկոյան անձրև էր, խարույկի փոխարեն, կազմակերպեցինք համեղ թեյախմություն և խաղացինք սեղանի հետաքրքիր ինտելեկտուալ խաղեր։ Որից հետո գնացինք քնելու։

Օգոստոսի 9-ին, Արատեսյան ճամբարի վերջին օրն էր, իհարկե ոչ մեկս չէինք ուզում հեռանալ, դեռ այնքան բան կար տեսնելու, որ չհասցրինք տեսնել և վայելել, բայց չենք տխրում, դեռ կվերադառնանք։ ճաշելուց հետո, հավաքեցինք մեր իրերը, կատարեցինք միջավայրի խնամք և ուղևորվեցինք դեպի տուն։ Իհարկե ունեցանք կանգառներ` Վաղաշենի բնապահպանական արշավախմբային ճամբար, Հայրավանք և Բերդկունք։

Հայրավանքում նաև ուսումնական ժամերգություն կատարեցինք, երեխաներից մեկը մեզ Ծանոթացրեց վանքի պատմությանն ու ավանդազրույցներից մի քանիսն։

Իսկ երեկոյան հասանք Երևան, որտեղ մեզ սպասում էին երեխաների ծնողները։ Հրաժեշտ տվեցինք միմյանց նորից հանդիպելու ակնկալիքով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: