Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեղինակային մանկավարժություն՝ ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք․ Ուսումնական ամառ կամ ուսուցման 5-րդ շրջան

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Ուսումնական ամառ կամ ուսուցման 5-րդ շրջան

Արևելյան դպրոցը 2022 թվականի ամռանը ունեցել է վաղաշենյան բնապահպանական-վրանային մի շարք ճամբարներ։ Հոկտեմբերյան ստեղծագործական 17-րդ հավաքի ընթացքում կներկայացնենք ճամբարների ամփոփումները, ինչպես նաև՝ 2023 թվականին իրականացվելիք նախագծերն, վաղաշենյան ճամբարի խնդիրներն ու այդ խնդիրների լուծուման առաջարկները։

Վաղաշենյան բնապահպանական ճամբարների ամփոփումները դասավանդողների բլոգներում՝

Ալինա Մարզումանյան

Իվետա Ջանազյան

Արմինե Գոգինյան

Սմբատ Պետրոսյան

Սյուզաննա Սարգսյան

Դիանա Ղազարյան

  • Աննա Ստեփանյան

Գոհար Հովհհաննիսյան

Որպես ամփոփում․․․

Վաղաշենյան ճամբարի ամփոփումները ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ 2022 թվականի ուսումնական ամառ կամ ուսուցման 5-րդ շրջանի ընթացքում լուծել ենք հետևյալ խնդիրները՝

  • Նոր խոհանոցի ստեղծում
  • Խոհանոցային սպասքի և գույքի ձեռքբերում
  • Խմելու ջրի մշտական առկայություն
  • Մարզական խաղերի դաշտերի ստեղծում (բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ)
  • Միջավայրի շուրջտարյա խնամք
  • Ճամբարականների համակեցությու, միախմբվածություն (վրանային-ճամբարային պայմաններում խնդիրների արագ լուծում, աջակցություն)
  • Նոր վրանների ձեռքբերում
  • Նոր քննապարկերի ավելացում
  • Նոր փայտյա պետքարանների տեղադրում
  • Փորձի ձեռքբերում, փոխանակում
  • Ճանաչողական-հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, հմտացում
  • Նոր վայրերի բացահայտում ։

2023 թվականին նախատեսվող ծրագրերը, առաջարկները, լուծումները

Վաղաշենյան ճամբարներից մեկի ժամանակ ունեցանք կլոր սեղան-քննարկում, ինչին մասնակցում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը և փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, ինչպես նաև՝ հրավիրյալ հյուրեր։ Զրույց-քննարկման ժամանակ հնչեցին տարբեր առաջարկներ վաղաշենյան ճամբարային կյանքը առավել արդյունավետ դարձնելու համար․

Կլոր սեղան` նվիրված բնապահպանական հիմնախնդիրներին

  • Գեղարքունիքի մարզի և շրջակա գյուղերի ու քաղաքների դպրոցների սովորողներին ու դասավանդողներին ներգրավել Սևանա լճի ափի և ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին։
  • Սևանի ամբողջ համայնքներով ճամբարների ստեղծում (չսահմանափակվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարներով, այլ ունենալ համայնքի բոլոր դպրոցներից ստեղծված ճամբարներ)
  • Մարզական նոր ճամբարների ստեղծում
  • Սևանի հանրայնացում
  • Իշխանություն-հասարակություն համագործակցություն
  • Ճամբարները եռօրյայի փոխարեն դարձնել քառօրյա։

Առաջարկները շուրջտարյա են, ենթակա են լրացման և պետք է վերածվեն լուծումների։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: