
Լոլիկն ասաց գայլը եկավ,
Սմբուկն ասաց որտեղի°ց եկավ ,
Եգիպտացորենն ասաց սարից եկավ,
Պղպեղն ասաց եկենք փախչենք,
Սխտորն ասաց ճստլիկ եմ,պստլիկ եմ, ձեռքեր չունեմ ոտքեր չունեմ , ինչպե°ս փախչեմ,
Գլորվելոոոոոով։
Ահա այսպես այսօր մեր սիրելի մատիկները դարձան բանջարեղեններ։
Տեսանյութը՝ Անուշ Բոյնարգյանի