Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Համայնքային ծես. Հարիսա

Այսօր Արևելյան դպրոցում Հարիսայի հյուրասիրություն էր։ Բոլորս միասին ազգային երգ ու պարով նշեցինք և համտեսեցինք անմահական հարիսան։ Ինչպես նաև ցուցահանդես վաճառք ունեցանք։

Ֆոտոշարքը այստեղ

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Համագործակցության նախագիծ

Համագործակցություն․ Իմ դպրոցը

Համագործակցություն․ Ինքնաշեն խաղ «Խմբավորում ենք մրգերը…»

Դասաժամեր

Տեխնոլոգիա դասընթաց. Առողջագիտություն նոյեմբերի 20-25

Читать «Նոյեմբեր ամսվա հաշվետվություն» далее

Սովորում ենք հիգիենայի կանոները

Այսօր Արևելյան դպրոցի 5-րդ և 4-րդ դասարանցիների հետ, սովորեցինք անձնական հիգիենայի կանոները։ Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, խնամել ատամները։

Որից հետո դիտեցինք ուսուցողական տեսանյութեր։

Այնքան դուր եկավ երեխաներին այս դասը, որ որոշեցինք հաճախակի ունենալ նմանատիպ դասընթացներ։

Ձեռքերի և Ատամների խնամք Նախագիծ

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Читать «Ձեռքերի և Ատամների խնամք Նախագիծ» далее

Համագործակցություն․ Իմ դպրոցը

Այսօր 5 տարեկանները Իմ դպրոցը նախագծի շրջանակում աշխատեցին ծեփամածիկով։Պատկերեցին իրենց դպրոցը։Արդյունքում ստացան գունեղ աշխատանքներ…

Տեսանյութը՝ Սաթ Քարաջյանի

Համագործակցություն․ Ինքնաշեն խաղ «Խմբավորում ենք մրգերը…»

Այսօր 5 տարեկանների հետ միասին պատրաստեցինք ինքնաշեն զարգացնող խաղ: Գունավոր թղթերից կտրտեցինք տարբեր մրգեր, ամրացրեցինք բժշկական փայտիկների վրա, որից հետո մրգերը խառնեցինք իրար: Շատ գեղեցիկ և գունեղ ստացվեց մեր մրգերը։

Տեսանյութը՝ Դիանա Գևորգյանի

Տեխնոլոգիա դասընթաց. Առողջագիտություն նոյեմբերի 20-25

Ժամանակացույց

Նախագիծ

5-1 դասարան․ երկուշաբթի՝ 6-րդ ժամ

5-2 դասարան՝ երեքշաբթի՝ 1-ին ժամ

4-1 դասարան․ երեքշաբթի՝ 5-րդ ժամ

4-2 դասարան․ չորեքշաբթի՝ 3-րդ ժամ

4-4 դասարան․ չորեքշաբթի՝ 5-րդ ժամ

4-3 դասարան․ չորեքշաբթի՝ 6-րդ ժամ

5-3 դասարան՝ հինգշաբթի 1-րդ ժամ