Առաջին օգնություն — կոտրվածք

Ձմեռ է, հաճախ են վնասվածքներն ու կոտրվածքները, և չի բացառվում, որ մինչև շտապ օգնության մոտենալը հենց դուք ստիպված կլինեք տուժածին առաջին օգնություն ցույց տալ ։
Կոտրվածքի նշաններն են. վնասված ոսկրի կամ հարակից հոդերի ճնշման դեպքում սաստկացող ուժգին ցավ, արտահայտված այտուցվ ածություն, արյունազեղում, ոսկորի ճռթոց, վերջույթի խեղում և գործունեության խախտում:
Տուժածին տեղափոխելիս, հիշե’ք, որ մարմնի վնասված հատվածի ծանրաբեռնվածությունը պետք է նվազագույնի հասցնել: Օրինակ. ծնկոսկրի կոտրվածքի կասկածի դեպքում հետևեք, որ ցավող ոտքը գետնին չդիպչի:
Առաջին օգնություն ցուցաբերելիս գլխավոր խնդիրը վնասված հատվածի անշարժացումն է: Դրա համար կիրառվում են տեղափոխման շինաներ կամ ձեռքի տակ եղած նյութեր` տախտակներ, լայն մետաղալարեր, որպեսզի կանխվի ոսկրաբեկորների հետագա տեղաշարժերը և հարակից հոդերի ու նյարդարմատների վնասվածքը: Գործնականորեն ձեռնտու դիրքում վերջույթի անշարժացումը զգալի մեղմում է ցավը:
Շինա դնելու կարգը
Վերին վերջույթ: Ուսահոդը բարձրացրել այնպես, որ թևատակում հնարավոր լինի գլանափաթեթ դնել, ձեռքը ծալել արմնկային հոդում` դաստակը ափով ցած, ափի մեջ բինտ կամ բամբակի գունդ մտցնել, որպեսզի մատները մնան կիսածալ:
Ստորին վերջույթ Ազդրի կամ ծնկի կոտրվածքի դեպքում երկու հարակից հոդերն անհրաժեշտ է անշարժացնել ու ամրացնել ոտքի ուղիղ ձգված դիրքում:
Լարան դնելու կարգը
Եթե վնասված է վերին վերջույթը, լարանը դնել ուսամասի վերին մեկ երրորդում, ստորին վերջույթի դեպքում` ազդրի միջնամասում: Լարանի տակ մաշկը պետք է պաշտպանված լինի վիրակապով կամ հագուստով: Ռետինե լարանը ձգում են, 2-3 անգամ փաթաթում վերջույթին ու ամրացնում կեռիկով: Ցուրտ եղանակներին լարանը պահելու առավելագույն