Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ծմեռային ուսումնական Ճամբար (առողջագիտություն)

Առաջին օգնություն կոտրվածքի ժամանակ

Ինչպես պաշտպանվել ցրտահարությունից

Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ առաջին հերթին ցրտից պետք է պաշտպանել ձեռքի և ոտքի մատները, այտերը, ականջները և քիթը: Ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար, սակայն առավել խոցելի են ծերերը և երեխաները:

Կախված ցրտահարության աստիճանից՝ մարմնի ցրտահարված հատվածը կարող է փոխել գույնը՝ կարմրել կամ գունատվել:

Առաջին նշանները

• Մաշկի գույնի փոփոխություն(գունատ, կապույտ կամ կարմիր)

• Մաշկը տաք է

• Զգայունության կորուստ, ծակծկոց կամ ցավ

Կանխարգելումը

  • Հագնվել շերտերով, սակայն այնպես, որ հագուստը չսեղմի, շատ քիփ չլինի: Կոշիկի կապիչները շատ ամուր մի ձգեք, որպեսզի ոտնաթաթերում արյուն խաղա։
  • Ստուգեք եղանակը դուրս գալուց առաջ։
  • Հնարավորության դեպքում տաքացրեք ձեռնոցները, կոշիկները և մնացած հագուստը հագնելուց առաջ:
  • Թափ տվեք ձյունը, եղյամն ու ջրի կաթիլների ձեռնոցների և կոշիկների վրայից։
  • Հանեք ձեր վրայից զարդեղենը՝ ժամացույցը և մարմնին հարող ցանկացած մետաղական բան։
  • Մի մոռացեք հեղուկ խմելու մասին, թույլ մի տվեք բանը հասնի ջրազրկման: Եթե դուք ծարավ եք զգում, դա նշանակում է՝ ջրազրկումն արդեն սկսվել է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անըդհատ փոքր կումերով հեղուկ խմել:

• Պետք է շատ շարժվել

• Խորհուրդ չի տրվում ախտահարված մասը շփել կամ այդտեղ ձյուն դնել

• Պետք չէ դիպչել սառը մակերեսներին բաց ձեռքերով

• Ցրտահարված հատվածը տաքացնելու համար պետք չէ ջեռակ օգտագործել, քանի որ ցրտահարված հատվածի զգայունությունը կտրուկ նվազում է և տվյալ պարագայում առկա է այրվածք ստանլու վտանգ

Ինչ անել, եթե կան ցրտահարության նշաններ

Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։

Թեթև աստիճանի ցրտահարում ստացած վերջույթները, երբ դեռ արյունը շրջանառվում է բոլոր հյուսվածքներով և չկա մեռուկացում, կարելի է տաքացնել ձեռքի տակ ընկած միջոցներով, բնականաբար, խելամտության սահմաններում: Ձեռք տվեք ցրտահարված մատներին, եթե դրանք դեռ փափուկ են և դուք կարողանում եք ցրտահարված ձեռքի բութը և ճկույթը միացնել իրար, ապա ցրտահարությունը թեթև է: Այս դեպքում պետք է անել հետևյալը՝

  • Ազատվել թրջված ձեռնոցներից, գուլպաներից և հագնել չորը: Դուք միշտ ձեզ հետ ունեք սրանց փոխնորդը, այնպես չէ՞: Եթե կոշիկները լրիվ թրջված են, փաթաթեք ոտնաթաթերը պոլիէթիլենային տոպրակների մեջ և այդպես հագեք դրանք:
  • Պետք է արյան շրջանառությունը վերականգնել վերջույթներում, որպեսզի տաքացնեք դրանք: Պարզում եք ձեռքերը վերև և արագ մեծ ամպլիտուդով շարժումներով թափահարում ձեռքերը՝ մեխանիկորեն մղելով արյունը դեպի վերջույթներ:
  • Տաք, քաղցր հեղուկներ խմել։
  • Ձեռքերը տաքացնելու արդյունավետ ձև է նաև դրանք թևատակերում թաքցնելը: Դրանք մարմնի առավել տաք հատվածներն են:

Առավել ծանր դեպքեր են, երբ նկատվում է մաշկի մեռուկացում, արյունը դադարում է հոսել հյուսվածքների մեջ, մատները հնարավոր չի լինում շարժել: Այս պարագայում շտապ պետք է տուժածին հասցնել փակ կացարան և բժշկական օգնություն ցուցաբերել:

  • Չի կարելի կտրուկ տաքացնել վնասված հատվածը։
  • Վնասված հատվածը պետք է մեկուսացնել բինտի մի քանի շերտանոց վիրակապով, փափուկ տաք շարֆով:
  • Կարևոր է, որ վնասված հատվածը լինի ջերմամեկուսացված, բայց վիրակապը չսեղմի, որպեսզի արյան շրջանառությանը չխանգարվի:
  • Ֆիքսել, անշարժացնել վնասված հատվածը։

Անմիջապես դիմել բժշկի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: