Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ծմեռային ուսումնական Ճամբար. Ամփոփում 09-13

Այս շաբաթ, առողջագիտության ժամին հանդիպեցինք տարբեր ջոկատների հետ։ Միասին ծանոթացանք, ինչպես պայքարել և դիմակայել ձմռանը։ Սովորեցինք ցրտահարության աստիճաները, և առաջին օգնությունը ցրտահարության ժամանակ։ Որից հետո ունեցանք զրույց քնարկում։

Ագարակում

«Ժպիտներ» ջոկատի ճամբարականների հետ միասին այցելեցինք ուսումնական ագարակ։

Տեսանյութը՝ Անահիտ Ավագյանի

Ձիավարություն

Օրը՝ հունվարի 16

Ժամը՝ 10։30-12։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Ժպիտներ» ջոկատի ճամբարականներ

Պատասխանատու` Ավագյան Անահիտ

Օգնական՝ Ալինա Մարզումանյան

Նպատակը և խնդիրները՝

  • Այց կատարել  դեպի ագարակ
  • Անհրաժեշտ տեղեկատվություն տալ կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին
  • Համացանցից տեղեկանալ ձիերի մասին
  • Սովորեցնել հոգատար և հարգալից վերաբերմունք կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ, ձեռք բերել ինքնավստահություն և դրական էմոցիաներ
  • Սովորել կենդանիներին ճիշտ կերակրել, օգտագործել Արևելյան դպրոցի սննդի մնացորդները
  • Ձիավարել մենթոր ուսուցչի օգնությամբ

Արդյունքը՝

  • Սիրո և հոգատարության ձևավորում կենդանիների հանդեպ
  • Վախի հաղթահարում
  • Ձիավարության հմտությունների ձեռքբերում,ամրապնդում
  • Հետաքրքիր ու զվարճալի ժամանց

Նախագիծը՝ Անահիտ Ավագյան

 Ուսումնական ճամփորդություններ

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Հրաշագործ ճամպրուկը

Օրը՝  հունվարի 13

Ներկայացման սկիզբը՝  11:00

Ավարտը՝  12:00

Մեկնումը Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղիից՝ 10:30

Ժամանումը՝  13:00

Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Զար-Զընգը» ճամբարային ջոկատ

Պատասխանատու՝ Սեդա Վիրաբյան

Օգնական՝ Ալինա Մարզումանյան

Նվեր Ուսուցչին

Այսօր ճրագալույսից առաջ բոլորս հրավիրված էինք մասնակցելու Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան նախատոնին։

Նվեր Ուսուցչին` խաղաղություն, խոնարհանք, սեր, ուրախություն…

Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի…

Ֆոտոշարքը տես՝ այստեղ