Վայրը՝ Ջրվեժ անտառապարկ
Մեկնում`Փետրվարի 15, ժամը 12։10, Մայր դպրոցի երթուղիների կանգառ
Վերադարձ՝ Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 15։00-ին
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի 3-1 և 3-3 դասարաններ
Ճամփորդության պատասխանատու՝
Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Օգնական՝ Ալինա Արզումանյան
Մարզիչ՝ Անդրանիկ Դարբինյան
Նպատակ՝
Ծանոթացում ձմեռային մարզաձևերին: Ձմեռային մարզական ստուգատեսի իրականացում:
Խնդիրներ
Սովորողների մարզական հմտությունների զարգացում
Ճկունության, արագ կողմնորոշվելու կարողության զարգացում
Ձմեռային մարզախաղերի իրականացում
Սահնակով, չմուշկով, դահուկներով սահելու հմտությունների փոխանցում
Անհրաժեշտ պարագաներ՝
Նախաճաշի, ճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով):
Ջուր 1-2լ` անհատական շշով
Ջրակայուն, տաք հագուստ
Տաք գլխարկ, ձեռնոցներ, շարֆ
Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
Աղբի տոպրակներ, ձեռնոց
Լուսանկարչական սարքեր
Բարձր տրամադրություն ))
Նախագիծը՝ Արմինե Մնացականյանի