Մարտի 22-24-շաբաթվա անելիքներ՝ դասարանում և տանը:
- Մարտի 21-ին– Դասարանում՝ կատարի՛ր ինքնաստուգումը։
- Տանը՝ սովորի՛ր անգիր Հ․ Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա…» բանաստեղծությունը։
- Մարտի 22-ին– Դասարանում՝ Ը-ի ուղղագրությունը. կատարիր առաջադրանքները:
- Տանը՝կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին» պատմվածքը, կատարի՛ր տեքստի վերաբերյալ տրված առաջադրանքները։
- Մարտի 23-ին- Դասարանում՝ Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքը կարդա՛, կատարի՛ր պատմվածքի վերաբերյալ տրված առաջադրանքները։ Բլոգոււմդ պատմի՛ր, թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։
- Պատմվածքից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ։
- Մարտի 24-ին– Դասարանում գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝ «Բնության համերգ», «Վտակը», «Գարնան արևը», «Ծիծեռնակը», ինքդ վերնագրի՛ր։
- «Ուսումնական գարուն» նախագիծ։