Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Առողջագիտություն 5 տարեկանների հետ

Այսօր հյուրընկալել էինք 5 տարեկաններին։Սկզբում պատմեցինք, թե ինչ պետք է պարտադիր ունենանք բժշկական արկղիկի մեջ, որից հետո շատ մանրասն ներկայացրեցինք թե ինչպես կարող ենք վիրակապել վնասված հատվածը, ինչպես կարող ենք կանգնեցնել քթի արնահոսությունը և ինչպես պետք է անշարժացնենք մարմնի որևէ կոտրված հատված։Արդյունքում ունեցանք բավականին հետաքրքիր և օգտակար զրույց։

Աողջագիտություն․ 3․5 դասարանի հետ

 Այս ամգամ զրույց քնարկում ունեցանք՝ 3-5 դասարանի սովորողներին հետ, պատմեցինք և ցույց տվեցինք, թե ինչպես պետք է ցուցաբերել առաջին բուժօգնությունը: Նրանք տեղեկացան ,որ ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, պետք է գնահատել իրավիճակը, ապա որոշել ինչպես օգնել տուժածին մինչև հասցնել հիվանդանոց։

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հեղինակային մանկավարժություն՝ ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք․ Ուսումնական ամառ կամ ուսուցման 5-րդ շրջան

Համագործակցության նախագիծ

Առաջին բուժօգնություն

Հասմիկ Ղազարյան և Արմինե Մնացականյան

Բանջարեղենային մատիկներ

Читать «Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն» далее

Մանկավարժական ճամբար . Օր 4-րդ

Օրը սկսեցինք ինչպես միշտ միջավայրի խնամքով, որից հետո գնացինք տեխնոլոգիական գործունեությունա` Զառա Ոսկանյանի մոտ։ Սալիկների վրա ստեղծագործեցինք ինքնատիպ պատկերներ։ Որից հետո մասնակցեցինք բլոգավարության ստուգատես. բլոգին ներկայացվող պահանջներ. Նվարդ Սարգսյանի հետ։ Իսկ վերջում ունեցանք սրույց քնարկում Լենա Նալբանդյանի հետ, թեման` Մեդիատիրույթում հրապարակումներ։

Բանջարեղենային մատիկներ

Լոլիկն ասաց գայլը եկավ,
Սմբուկն ասաց որտեղի°ց եկավ ,
Եգիպտացորենն ասաց սարից եկավ,
Պղպեղն ասաց եկենք փախչենք,
Սխտորն ասաց ճստլիկ եմ,պստլիկ եմ, ձեռքեր չունեմ ոտքեր չունեմ , ինչպե°ս փախչեմ,
Գլորվելոոոոոով։
Ահա այսպես այսօր մեր սիրելի մատիկները դարձան բանջարեղեններ։

Տեսանյութը՝ Անուշ Բոյնարգյանի

Հեծանվաերթ` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Ուսումնահայրենագիտական հեծանվային ճամփորդություն դեպի Մուսա լեռան հերոսամարտի պատմության թանգարան

Պատասխանատու` Անահիտ Կիրակոսյան, ուղեկցող մարզիկ՝ Դանիել Հակոբյան

Խմբի ղեկավար՝ Միքայել Ղազարյան

Մասնակիցներ՝ Ուսուցիչներ

Читать «Հեծանվաերթ` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր» далее

Մանկավարժական ճամբար․ հոկտեմբերի 24-28

բերի 24-28

Ճամբարի ուղեցույց
Մանկավարժության կենտրոն

Աշխատակարգ

Ճամբարի բովանդակությունը՝

  • Խեցեգործություն
  • Լուսանկարչություն
  • Հեծանվավարություն
  • Շախմատ
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Մանկավարժական քննարկումներ
  • Պարուսուցում

Ճամբարի համակարգող՝ Անահիտ Կիրակոսյան

Читать «Մանկավարժական ճամբար․ հոկտեմբերի 24-28» далее

Ուսումնական ճամփորդություն

Վայրը՝ Արագածոտնի մարզԲյուրական գյուղ, Բյուրականի աստղադիտարան
Մեկնում՝ հոկտեմբերի 20, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 9:30
Վերադարձ՝ 16:00

Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի 3-2 և 3-4 դասարաններ

Պատասխանատուներ` Լիլիթ Սահակյան, Տաթև Սահակյան

Օգնական՝ Ալինա Մարզումանյան

Երթուղու նկարագրություն՝

Երևան-Աշտարակ-Բյուրական գյուղ (38կմ / 50)
Վերադարձը՝ նույն երթուղով։

Տեսանյութը՝ Տաթև Սահակյանի բլոգում