Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

《Ձոն մայրիկի》23.03.2020

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համարՙ ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Ձմեռը վերջացավ և սկսվեց գարունը իր գեզեցիկ, նրբագեղ ծաղիկներով: Գարնանը մեր գեղեցիկ ծեսերից են՝ 《Ձոն մայրիկի》: Քանի որ մենք դեռ աշխատում ենք հեռավար-առցանց ծնողների հետ, այսօր ծնողները մեր սաների հետ միասին պատրաստեցին շատ գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանքներ《Սա իմ մայրիկն է》, Նրանք շատ գեղեցիկ և գունեղ էին պատրաստել իրենց մայրիկներին։ Ծնողները մեծ սիրով և եռանդով են մասնակցել այս նախագծին։ Տեսանկարել և ուղարկել մեզ։

Սա ել մեր սաների աշխատանքները Որը մեծ սիրով ներկայացնում ենք ձեզ։

Գալստյան Մանվել

Դադոյան Վիկտորիա

Սարգսյան Նարե

Դավթյան Էդուարդ

Հոխիկյան Ալիսա

Բաղրամյան Ալեքս

Աշխատանքային նախագիծ 23.03-27.03

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Վահան Տերյան

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը-հեռավար ուսուցման մասին

Քանզի, մեզ մոտ դեռ շարունակվում է արտակարգ դրությունը։ Մենք անցնում ենք հեռավար-առցանց ուսուցման երրորդ շաբաթին։ Նորից սկսում ենք համագործաքցել՝ ծնող-պարտեզ-դաստիարակ նախագծին։

Մեզ մոտ արդեն գարուն է, իսկ գարնանը մենք ունենք շատ գեղեցիկ ծեսեր։ Այս շաբաթ կփորձենք պատրաստվել և տոնել ամենա հիասքանչ ծեսերից մեկը՝ 《Ձոն մայրիկի》։ Քանի, որ մոտենում է Զատիկատոնը, շաբաթվա վերջում կնախապատրաստվենք այդ տոնին։ Եվ կսովորենք զատիկատոնի երգեր, ասիկներ։

Ու քանի որ մեր գործնեությունը հեռավար է, մեզ հետ միասին առցանց կաշխատեն մեր սիրելի ծնողները, սաները և ընտանիքի անդամները։

Հեռավար ուսուցում.նախագիծ

Անվանումը՝ 《Ձոն մայրիկի》, Զատկածես

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների և ընտանիքի անդամների համար

Մասնակիցներ՝2-4 տարեկաններ, ծնողներ և ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ 23.03-27.03

Խնդիրները՝ Հեռավար առցանց ուսուցում ժամանակ, ներգրավել ընտանիքի բոլոր անդամներին մեր նախագծերում, դարձնել մեր գործնեությունների անմիջական մասնակիցն ու դառնա մեր մեդիա միջավայր

Նպատակները ՝ ամրապնդել ծնող-պարտեզ-դաստիարակ կապը, ներգրավել ծնողին առցանց համագործակցությանը, դարձնել մի մասնիկը ծրագրի, զարգացնել սանի մտավոր երևակայությունը, և ամենից կարևորը՛ ծնողի հետ միասին տեսագրել, ստեղծագործել, լուսանկարել, և զվարճանալ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել

.Մաթեմատիկական ֆլեշմոբ

.Տեխնոլոգիա 《Ձոն մայրիկին》նվիրված

.խոսում ու բլբլում են մեր Սեբաստացիները

. Ինքնաշեն խաղալիքներ

.Ծառատունկ-ծաղկատունկ

.Ածիկացան

.Ծնողի օրագիր

Իհարկե չենք մոռանում մարզականի մասին, մարզվում ենք, խաղիկներ ենք խաղում, զվարճանում ընտանիքի բոլոր անդամների հետ միասին։

Միջավայրը՝ տանը, բակում, ազատ միջավայրում

Նախագծի արդյունքների,տարածում հրապարակում՝

.Սոցցանցերում

.Բլոգներում

.Ենթակայքում

Տեխնոլոգիա՝ 《Ձոն մայրիկին》նվիրված

Անհրաժեշտ նյութերը՝ թղթից բաժակ, գունաներկեր, մկրատ։ Պատրաստում ենք մեր ձեռքերով մեր մայրիկին ։

խոսում ու բլբլում  են մեր Սեբաստացիները

Մեր սաները պատմում են իրենց առօրյաի, ընտանիքի անդամների, սիրելի մարդկանց մասին։

Ինքնաշեն խաղալիքներ

Մեր սաները իրենց ծնողների հետ միասին պատրաստում են ինքնաշեն խաղալիքներ։ Դա կարող է լինել տարբեր իրերից՝ պլաստիկ շշերից, թղթից, խմորից, փայտից և այլն…

Ծառատունկ-ծաղկատունկ

Մեզ մոտ գարուն է, մենք պետք է սկսենք՝ ցանել ծաղկի սերմեր, տնկել ծառեր, մշակել տան բույսերը, խնամել պարտեզի ծաղիկները։ Մեր շատ սիրելի ծնողների հետ միասին մեր սաները ցույց կտան մեզ թե ինչպես դա անել։

Ածիկացան

Անհրաժեշտ պարագաներն են հատիկեղեն՝ ցորեն, ոսպ, տարա որտեղ պիտի ցանենք ։Սաները կարող են ընտրել կամ իրենք պատրաստել այն տարան, որի մեջ պետք է ցանեն ։

Զատկական երգերի փաթեթ

Վերջում կներկայացնենք մայրիկի օրագիրը, և իրենց կարծիքը կհայտնեն հեռավար -առցանց նախագծի մասին։

Անհրաժեշտ պարագաները ՝ տեսանկարող սարք, համակարքիչ։ Բոլոր նախագծերը իրականացվում է ծնողի և ընտանիքի անդամների կողմից։

Դաստիարակների հեռավար-առցանց ուսուցման մարտի 23-27 Նախագծերը

Հեղինակ

Նելի Արղության

Հեռավար առցանց ուսուցման պատում

Վիրուսն աննկարագրելի թափով պատել է Երկիր մոլորակը: Մարդիկ հազար ու մի կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում՝ մեկուսացում, ախտահանում, հիգիենա, դիմակներ և այլ։ Սակայն մեզ ոչինչ չի կարող խանգարել, և մենք սկսեցինք հեռավար առցանց ուսուցումը։ Քանի, որ ես՛ այս շաբաթ գտնվում էի արձակուրդի մեջ, դա ինձ չխանգարեց, որ ես էլ միանայի այս նախագծին։ Ես որոշեցի կամավոր իմ մասնակցությունը ցուցաբերեմ և ինչու ոչ,ավելի ամրապնդեմ պարտեզ ծնողը կապը։

Կարևորվում եմ այն, որ այս հեռավար ուսուցման ծրագրի հետևանքով, բնակարանը դառնում է մարզասրահ, որտեղ կատարվում է դերային փոփոխություն, ծնողը դառնում է՛ դաստիարակ, իսկ երեխան՝ սան։ Նրանք մարզվում են, խաղում են մարզական խաղեր, հրճվանքով և մեծ սիրով են մասնակցում։ Ծնողները ևս դառնում են մեր անմիջական ծրագրի մասնակիցը, կրողը և փոխանցողը։ Նրանք և տեսանյութեր պատրաստողն են և տարածողը, իրենց սոց ցանցերում։ Եվ իհարկե վերջում ուղարկում են մեզ, մենք էլ տեղադրում ենք մեր բլոգում։ Այս ծրագրի շրջանակներում ավելի է ամրապնդվում՝ ծնող -պարտեզ- դաստիարակ կապը։ Մեկը մյուսին լրացնելով։ Այդ իսկ պատճառով է,որ մեր 《Մխիթար Սեբաստացի 》 կրթահամալիրը տարբերվում է, իր նմանը չունեցող հեղինակային կրթական ծրագրով։

Ես մեծ հաճույքով և ոգևորվածությամբ կազմեցի 《Իմ մարզական ընտանիք 》 նախագիծը

Ձեզ եմ ներկայացնում այն մարզական խաղերը, որոնք մեծ սիրով մեզ են տրամադրել՝ մեր շատ սիրելի ծնողները և սաները։ Հուսամ ձեզ էլ դուր կգա։

Եվ ետ չմնալով մեր սաներից, մենք էլ դաստիարակներս, որոշեցինք մարզվել։

Առուստամյան Նարեկ

Դավթյան Էդուարդ

Մաթևոսյան Նարե

Սանդոյան Ռաֆաելլա

Դադոյան Վիկա

Գրիգորյան Յանա

Կայայան Անտուան

Թոխիկյան Ալիսա

Գալստյան Մանվել

.Հովհակիմյան Դանիելա

Շնորհակալ եմ շատ ։

Առողջ եղեք.

《Մարզական ընտանիք》

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը

Անվանումը ՝

Հեռավար աշխատանքային նախագիծ, մարզական ընտանիք

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, ծնողներ,ընտանիքի անդամներ։

Իրականացման տևողությունը՝

Մարտի-16-ից-20-ը

Նպատակը՝

Իրականացնել հեռավար առցանց կրթություն, ամրապնդելով երեխայի և ծնողի մարզական վիճակը, բացահայտել ծնողի` թաքնված մարզական ունակությունները, ամրապնդել պարտեզ֊ընտանիք առցանց կապը։

Խնդիրներ՝

Ծնողները ևս ներգրավում են այս առցանց կրթությանը, երեխաների հետ միասին մարզվում, և ինչու ոչ իրենք են առաջարկում իրենց մարզական խաղերի տարբերակները, և ամենա կարևոր՝

ծնողը դառնում է առցանց կրթության, կրողը և փոխանցողը։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝ տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

Սա էլ մի քանի օրնակ՝ 《Մարզական խաղերից》։

1.Անցնել բուլավանների միջով, և բերել փափուկ խաղալիքներ, տեսնենք, ով ավելի շատ փափուկ խաղալիքներ կբերի։

2.Փորձել խաղալիքներն ոտքերով նետել օղակների մեջ։

Երեխաններն փակում են իրենց աչքերը《որևէ մի կտորով 》, և փորձում են հավաքել հատակին թափված խաղալիքները, ով շատ հավաքեց նա էլ հաղթում է ։

3.Ցատկել որևէ մի իրի վրայից,սողալ օղղակի միջով, գլուխկնոծի տալ, անցնել սեղանի տակով և այլն…

4 . Սրբիչը մեջ դնում ենք փոքրիկ գնդակ և երկուսո ծայրերց բռնելով զգուշությամբ տանում մինջև վերջ, այնպես, որ գնդակը չընկնի։

ԾԻԾԱ՛Ղ։Վիլյամ Սարոյան《Վերլուծություն》

Ըստ իս՝ ուսուցչուհին ճիշտ չէր, որովհետև նա երեխա էր: Նա կարող էր երեխային պատժել այն ժամանակ, երբ նա շարունակաբար ծիծաղեր։ Նա ուզում էր բարեկամանալ ուսուցչուհու հետ, և այդ ծիծաղը գիտակցաբար չէր արել։ Ուսուցչուհին նաև հոգեբան պիտի լինի, պետք է հասկանա, որ իր արարքով ազդում է երեխայի հոգեբանության վրա։ Տղան կարծես ատելություն սկսեց զգալ նրա համառության, ապուշության հանդեպ: Նա լարվածությունից չէր կարողանում հիշել ոչ մի պատմություն, սակայն ուսուցչուհու համառությունը, սառնությունը և տղայի ատելի վիճակը, բերեցին նրան, որ
հաղթեցին երեխայի պարզությունը ու ամոթխածությունը։ Կեղծ ծիծաղին հաջորդեցին իսկական ծիծաղն, ապա՝ լացը։ Պատմությունն ավարտվեց ուսուցչուհու բարի կերպարով, նա ի սկզբանե երեխային պատժելու նպատակով չէր պահել, այլ պարզապես ուզում էր հասկանալ՝ երեխան կզգա՞ իր սխալը։ Այս հիանալի պատմությանը կարող ենք տալ 2 վերլուծություն՝

  1. Բաժանել մասերի և մաս մաս վերլուծել։

2. Կարդալ ամբողջությամբ և տալ վերլուծություն ։

Առավոտը 《Մխիթար Սեբաստացի 》կրթահամալիրում

Առավոտյան լավ տրամադրություն և էներգիա մեզ հաղորդեց մեր շատ սիրելի ընկեր Մարինե Մկրտչյանը։ Օրը սկսվեց երաժշտությամբ։ Այսպես՝ երեխաները զվարճանքի օգնությամբ կարող են նետել կուտակված էներգիան, ցատկոտել եւ ստանալ բավականություն։ Մեր կրթահամալիրում երաժշտությունը, երգը մեզ ուղեկցում են ամբողջ օրվա ընթացքում ։