Օրվա երկրորդ կեսին մեզ միացան մեր ծնողական ակումբից՝ Ալեքսի, Մանվելի մայրիկները և Էդուլի հայրիկը: Բոլորս միասին պատրաստեցինք շատ գեղեցիկ և գունեղ տարոսիկներ Տեառնընդառաջ: Շատ հաճելի է՝ երբ մեզ միանում են նաև մեր փոքրիկների ծնողները: Չեմ կրկնվի եթե հեթական անգամ ասեմ, որ միայն այս կրթահամալիրում կարող ես տեսնել այսպիսի համախմբվածություն: Ես շատ ուրախ եմ, որ հենց այս կրթահամալիրում եմ աշխատում ու հենց այս խմբի հետ:
Այսօր՝ մեր հրաշք հերթապահ Դանին շատ արագ և գեղեցիկ ձևով օգնեց մեզ մաքրության հարցում: Կեցցե´ նա: Այ այսպիսի արարքներով են տարբերվում մեր կրթահամալիրի բալիկները և հենց սա է օգնում երեխաներին դառնալ ավելի ինքնուրյուն և կարգապահ :
Այսօր՝ մենք երեխաների հետ միասին խմորի միջոցով պատրաստեցինք մեր հեքիաթի հերոսներին: Նրանք շատ մեծ ոգևորությամբ լսում էին հեքիաթը, և դրա հետ մեկ տեղ պատրաստում էին իրենց պատկերացրաց հեքիաթի հերոսներին և այն ամենը ինչ կար հեքիաթում: Վերջում մեզ մոտ շատ գեղեցիկ խմորից հեքիաթաթերապիա ստացվեց:
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
9:30-10:00—Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
Հինգշաբթի -կատարում ենք այլընտանքային նկարչություն՝ Ներկեում ենք հեքիաթի հերոսներին՝ Շունն ու կատուն , երեխաների մոտ զարգացնում ենք , երևակայությունը, հերոսներին ավելի լավ ճանաչումը և պատկերացումը:
Ուրբաթ — Թումանյանական հերոսները`սաների հետ պատրաստելու ենք թխվածքաբլիթներ
Այսօր շաբաթը անփոփեցինք այլընտրանքային նկարչությամբ: Երեխաների հետ, սև թղթի վրա պատկերեցինք ճերմակ փաթիլներ: Երեխաները մեծ բավականություն ստացան իրենց փաթիլներց: