Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ամառային լողափնյա ճամբար. Օր 5-րդ

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո նախաճաշեցինք և գնացինք ճամփորդության դեպի` Թումանյանի զբոսայգի։

Մի լավ մարզվեցինք, խաղացինք ռոդարիական մարզական խաղեր, ընդմիջում արեցինք։

Գնալու որոշումը ստացվեց այնքան հապճեպ ու չնախատեսված, ինչքան, օրինակ, թրջվելու որոշումն էր կայանում, երբ սովորողներից մեկի թեթև ձեռքով հայտնվում ես ջրով լի միջավայրում: Սկզբում ինչ-որ անսովոր խուճապի մեջ ես, հետո զգում ես, որ արժեր թրջվել, հովացար: Գուցե տարօրինակ համեմատություն արեցի, բայց իսկապես նման զգացողություն էր մոտս: Պատճառը երևի այն էր, որ սեբաստացիների ճամբարային առօրյայն ուրիշ է: Իրականում, որոշմանս ճիշտ ու տեղին լինելը հասկացա հենց էն պահին, երբ շոգից տանջվելու փոխարեն մի լավ ջրվեցինք ու հովացանք: Որոշմանս ճշմարտացիության երկրորդ փաստարկը թիմային խաղերն էին, որոնց ընթացքում, կարողացանք համախմբվել ու թիմային աշխատանքի միջոցով էնպես խաղալ, որ մեր իսկ խաղացածից գերագույն հաճույք ստացանք։

«Սեբաստացիայան» ճամբարը վերջին շրջանի կյանքիս լավագույն բացահայտումներից էր։ Ճամբարականների հետ իրար խոստացան էլի հանդիպել այստեղ և անպայման հավաքվել՝ նոր արկածներ գտնելու հավես ակնկալիքով:

Ամառային լողափնյա ճամբար. Օր 4-րդ

Օրը սկսեցինք ինչպես միշտ առավոտյան բացօթյա պարապմունքով։ Ընկեր Տաթև մեզ նոր երգ սովորեցրեց։

Քանի որ երեկ ուժեղ քամին ամբողջ ծառերը վնասել էր, և ճյուղերը թափվել էին Արևելյան լանջերին, Ճամբարականներս անցանք գործի, չէ որ մենք սեբաստացիներս շատ կարևոր տեղ ենք տալիս միջավայրի խնամքին, տիկին Զոյաի հետ միասին հավաքեցինք և մաքրեցինք մեր միջավայրը։ Դարձնելով այն ավելի մաքուր և գեղեցիկ։

Ոմանք լողացին, Հեծանիվ քշեցին, խաղացինք սեղանի խաղեր

Լողացինք, որից հետո պատրաստեցինք շա՜տ համեղ և երեխաների կողմից անչափ սիրված ուտեստը` պիցա։ Նրանք այնքա՜ն գեղեցիկ և սիրով կտրատեցին և ձևավորվեցին պիցան, որ անհնար էր չուտել։

Ինչպես միշտ օրը ավարտեցինք շա՜տ հետաքրքիր և բովանդակալից։

Ամառային լողափնյա ճամբար. Օր 3-րդ

Այսօր մեր բացօթյա պարապմունքին մեզ էր միացել Աշոտ Բլեյանը քոլեջի ուսանողների հետ։ Որից հետո ընկեր Տաթևը Ճամբարականների հետ երգուսուցում անցկարեց։

Կատարեցինք շրջայց Արևելյան լանջերով, ջրեցինք ծաղիկները։

Որից հետո քայլքով գնացինք դեպի խաղահրապարակ ֆուտբոլ խաղալու։ Մի լավ վազեցինք, մարզվեցինք և լավ լիցքերով վերադարձանք։

Լողացինք, իսկ այն երեխաները, որոնք չէին լողում, կատարեցին Տեխնոլոգիական աշխատանք։

Իսկ վերջում շատ համեղ թխվածքաբլիթ պատրաստեցինք և համտեսեցինք։

Այ՛ այսպիսին է սեբաստացու օրը ամառային լողափնյա ճամբարում։ Մարզական, ստեղծագործական և համեղ։

Ուսումնական Ագարակ

Այսօր Արևելյան դպրոցի տարատարիք Ճամբարականների հետ, միասին քայլքով գնացինք դեպի Ուսումնական Ագարակ։

Մեզ հետ վերցրել էինք սնունդ, որպիսի կերակրենք կենդանիներին։

Ագարակում մեզ դիմաորեցին` ընկեր Արտակը և ընկեր Սոնան։ Ծանոթացանկ ձիերի հետ, խնամեցինք, կերակրեցինք։ Ծանոթացանք ձիավարության կանոնների հետ, որից հետո մեծ սիրով և ուրախությամբ ձիավարեցինք։ Իսկ վերջում կատարեցինք շրջայց Ագարակում։

Ֆոտոշարք`

Ամառային լողափնյա ճամբար. Օր 2-րդ

Օրը ինչպես միշտ սկսեցինք առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքով, ընկեր Տաթևի շվիի հնչյունների ներքո։

Միջավայրի խնամքից և Նախաճաշելուց հետո, քայլքով գնացինք դեպի Ուսումնական Ագարակ։

Հղումը այստեղ

Վերադառնալուց հետո, լողացինք, ճաշեցինք և դիտեցինք մուլտֆիլմ։

Վերջում խաղացինք բակային խաղեր։

Ամառային լողափնյա ճամբար. Օր 1-ին

Ճամբարականների հետ օրը սկսեցինք իրար հետ ծանոթանալով։

Ծանոթանալուց հետո, բոլորս միասին առավոտյան բացօթյա պարապմունք ունեցանք ընկեր Տաթևի հետ, մի լավ մարզվեցինք, երգեցինք և պարեցինք։

Տեսանյութը այստեղ`

Որից հետո Ճամբարականների հետ կատարեցինք շրջայց Արևելյան լանջերով, իրականացրեցինք միջավայրի խնամք, մաքրեցինք աղբը, ջրեցինք Արևելյան դպրոցի ծաղիկները։

Շրջայցից և Նախաճաշելուց հետո, ճամբարականների հետ քայլքով գնացինք դեպի մայր դպրոցի մեծ մարզադահլիճ, այնտեղ կատարեցինք գլուխկնոծի, մարզվեցինք, խաղացինք մարզական խաղեր։

Տես այստեղ`

Օրվա երկրորդ կեսին, լողացինք, համտեսեցինք սառը և համեղ ձմերուկ։

Իսկ վերջում խաղացինք սեղանի խաղեր։ Շատ հագեցած և բովանդակալից օր ունեցանք։

Ամառային լողափնյա ճամբար. Օգոստոսի 9-13

Դպրոց՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 47/1

Ջոկատավար՝ Ալինա Մարզումանյան

Օգնական` Գոհար Հովաննիսյան

Էլեկտրոնային հասցե՝ alina.marzumanyan@mskh.am

հեռ.՝ 077398084

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Արևապաշտպան գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային  և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային-բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլ

Լողափային-բաց-փառատոնային ճամբարների կազմակերպման մասին

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Ճաշացանկ 09.08-13.08

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Երկուշաբթի, օգոստոսի 9

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, ծանոթացում, հաշվառում

09:30 — 10։00 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք

10։00-10։30 — Միջավայրի խնամք

10:30 11։00— Նախաճաշ

11:30- 12:30 — Լող, լողափնյա խաղեր

11:30-1:30 — Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

14:00-14:30  — Ազգային խաղեր

13:50-14:00 — ճաշ

14:30 — 16:00 –Հեծանվավարություն

16:00 — 17:00 — Բակային խաղեր, օրվա ամփոփում

Երեքշաբթի, օգոստոսի 10

09:00- 09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30 — 10։00 Ճամբարականների ընդհանուր պարապունք

10։00 — 10:30՝ Միջավայրի խնամք

10:30 — 11:00՝ Խոհանոցային գործունեություն, Բալով պատրաստում ենք շատ համեղ և փափուկ թխվածքաբլիթ

11:00 — 11:30՝ նախաճաշ

11:30 -13:00՝ Սեղանի խաղեր, լող

13:30-14:00՝ ընթերցանություն

14:00-14:30՝ճաշ

14:30 -15:30 — Քայլք դեպի` Ուսումնական ագարակ

15:00 — 16:00՝ Մուլտֆիլմի դիտում

16:00 — 17:00՝ Բակային խաղեր, օրվա ամփոփում

Չորեքշաբթի, օգոստոսի 11

09:00 — 09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30 — 10:00՝ Ճամբարականների ընդհանուր պարապունք

10:00 — 10:30՝ Միջավայրի խնամք

10:30- 11:00՝ սեղանի խաղեր, շախմատ, Դոմինո, լոտո

11:00 — 11․30՝ Նախաճաշ

11:30 -12:30՝ Տեխնոլոգիական աշխատանք

12:30-13:30 ՝ Ընթերցանություն`

Ջանի ՌոդարիՀեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

13:30-14:00՝ Ճաշ

14:00 -14:30՝ լող

14:30 — 15:30՝ Մարզական խաղեր

15:30 — 16:00՝ Նկարչական պլեներ

16:00 — 17:00՝  օրվա ամփոփում

Հինգշաբթի, օգոստոսի 12

09:00-09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30-10:30՝ Ճամբարականների ընդհանուր պարապունք

10:30 -11:00՝ Միջավայրի խնամք

11:00 — Նախաճաշ

11.30- Ճամփորդություն` Թումոյի այգի

15:30 — 16:00՝ Ճաշ

16.00-16.30 օրվա ամփոփում

Ուրբաթ, օգոստոսի 13

09:00 — 09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30 — 10:00՝ Ճամբարականների ընդհանուր պարապունք

10:00 — 10:30՝ Միջավայրի խնամք

10:30 — 11:00՝  Այցելություն` Բույսերի լաբարատորիա

11:00 — 11 :30՝ Նախաճաշ

11:30 -12:30՝ Հեծանիվավարություն

12:30 -13:30՝ Համեղ խոհանոց

13:30 — 14:00՝ Ճաշ

14:00 — 15:00՝ Մեդիաուրբաթ

15:30 — 16:30՝ Մուլտֆիլմի դիտում

16:30 — 17․00՝ Բակային խաղեր, օրվա ամփոփում

Շրջակա միջավայրի խնամք

Վայրը`

Արևելյան լանջեր, բակ, շրջակա միջավայր։

Պատասխանատուններ` Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Նպատակը `

. Երեխաներին ծանոթացնել շրջակա միջավայրի մաքրության կարեւորության մասին:

. Սովորեցնել հարգել շրջակա միջավայրը: Նրանք իրավունք ունեն առողջ շրջակա միջավայր ունենալ։

. ինտեգրվել այդ գործում:

. Երեխանները կարողանան իրենց ստացած գիտելիքները պրակտիկորեն իրագործել:

. Երեխաններին կպարտավորեցնի լավագույն կերպով պահպանել միջավայրը, որտեղ ապրում են:

Ընթացքը`

Երեխաներին հետ միասին հավաքում ենք գետնին ընկած շշերը, աղբը, ընթացքում զրուցում ենք աղբը տեսակավորելու ճիշտ տարբերակների մասին, ինչպես նաև երկիր մոլորակի սահմանափակ ռեսուրսների ճիշտ օգտագործման  մասին:

Անհրաժեշտ իրերը`

Աղբի տոպրակներ

Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Խոնավ հիգիենիկ անձեռոցիկներ

Ջուր

Արդյունքների հրապարակում` բլոգում