Հայաստան աշխարհը գոյություն է ունեցել և հիմա էլ կա հենց քաղցրահամ խաղողի շնորհիվ է:
֊Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
֊ Արևելքի խաղողին գովենք:
Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան,
Խաղողի համը գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Հայաստան աշխարհը գոյություն է ունեցել և հիմա էլ կա հենց քաղցրահամ խաղողի շնորհիվ է:
֊Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
֊ Արևելքի խաղողին գովենք:
Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան,
Խաղողի համը գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան:
Մամի, մամի, խաղողը հասե՞լ է
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում
ձիով,սխտոր ծեծեք: Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում
բացականչելով.Կարծում եմ, նոր սերնդի ներկայացուցիչների համար այս նախադասությունները, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, բայց ոչ սեբաստացիների: Որքան էլ որ զարմանալի թվա, այն մեր սաների մանկության անբաժանելի մասն էր կազմում: Ավելին, օրը օր չի լինում, եթե այդ օրվա ընթացքում գոնե մեկ անգամ չենք խաղում ծիսական խաղեր:
Խաղողածեսին ընդառաջ, այսօր պատրաստեցինք լոշիկ, որը ծեսի` ծիսական ուտեստն է։ Ալյուրը մաղեցինք: Հետո սկսում ենք խմոր հունցել՝ ալյուրի մեջ շաղախելով սեբաստացիական սիրով։ Գալիս է խմորի գնդերն անելու պահը:
Օդում մի քանի թռիչք անելուց հետո, լոշիկը նուրբ դրվում է թավայի մեջ։ Ահա պատրաստ է, անմահական հոտն է տարածել կրթական պարտեզով մեկ։
Խաղողահավաքի շրջանն է, ես վերադարձա մեր նախակրթարան՝ մի քանի օրով: Իմ այցելության ժամանակը համընկավ բերքահավաքի (խաղողաքաղի) հետ: Եվ առիթ ընձեռվեց մասնակցել այն գործին, որով երբևէ չէի զբաղվել:
Պարզվում է՝ խաղողաքաղը՝ հետաքրքիր, աշխույժ, ինչու ոչ, նաև համեղ գործընթաց է: Սաները և դաստիարակները հավաքվում են, գործը բաշխում իրար մեջ ու անցնում գործի: Աշխատանքն ավելի համ ու հոտով է դառնում ծեսի երգերի շնորհիվ: Խաղողը քաղեցինք, և ճանապարհ ընկանք դեպի Սուրբ երրորդություն եկեղեցի։ Օգոստոսի 14֊ին Խաղողօրհնեք էր և զարմանալի չէր լինի, եթե Արևելքի նախակրթարանում այդ տոնը չնշվեր։ Հագեցած և ծիսական օր ունեցանք։
Իսկ վերջում կատարեցինք միջավայրի խնամք։
«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ
Երկուշաբթի` «հավեսի խաղոքաղ Սասնա լանջից», «խաղողի օրհնություն եկեղեցիում»
Երեքշաբթի`«խաղողի, խաղողաքաղի ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր», «Խաղողածեսի ծիսական ուտեստ՝ լոշիկ թխիկ»
Չորեքշաբթի`
«Քաղենք խաղողը, լցնենք կողովը»
Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»
Հինգշաբթի`«լողափնյա ռոդարիական խաղեր»
Ուրբաթ` «լողավազանի մաքրման ծես, սպունգների օգնությամբ»