Այսօր Արևելյան դպրոցի Բզեզիկներ ջոկատի լողի ստուգատեսն էր։ Բզեզիկները արագ զգեստափոխվեցին, ծալեցին իրենց հագուստները, տեղավորեցին զամբյուղների մեջ և ցնցուղ ընդունելուց հետո շտապեցին դեպի լողավազան։ Կատարեցին մարմինը տաքացնող վարժություններ, իսկ հաջորդ վարժությունները արդեն կատարեցին ջրում։ Պարապմունքից հետո մարմինը ցողեցին ջրով և արագ զգեստափոխվեցին։ Կեցցե՛ն, մեր ինքնուրույն բզեզիկները…
Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ»

5 տարեկան բզեզիկները շատ են սիրում հինգշաբթի օրերը,քանի որ այդ օրը տարբերվում է մնացած օրերից։Հագնում ենք դասարանական շապիկները և սկսում աշխատել՝ամեն անգամ ներկայանալով և ներկայացնելով տարբեր թեմաներ։Այս անգամ paint ծրագրով նկարեցինք դդմապատկերներ,պահպանեցինք նկարը և փորձեցինք հորինել հեքիաթ կամ հանելուկ։Ամփոփումը՝տեսանյութով։
Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ»

Օրը՝ 20.01.2022թ.
Ժամը՝ 11:00-12:00
Վայր՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզ 5-6 տարեկան ճամբարականներ, ծնողներ
Պատասխանատուներ՝՝Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Читать «Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» « далее
«Ազգային ծիսական խաղերի ստուգատես »

Այսօր հինգշաբթի էր և այս տարվա առաջին ստուգատեսյան օրը։ Այս անգամ խաղացինք ազգային խաղեր։ Խաղերից ընտրել էինք մուկն ու կատուն, կարմիր կոճակը և ներքնակ-վերմակը։ Սաները սիրով և մեծ ոգևորվածությամբ խաղացին խաղերը։ Սիրով կրկին խաղալու ենք, դա իրենց պահանջն էր։
Հունվարիկ. «Ազգային ծիսական խաղերի ստուգատես »

Օրը՝ 13.01.2022թ.
Ժամը՝ 11:00-12:00
Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկան ճամբարականներ, ծնողներ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Читать «Հունվարիկ. «Ազգային ծիսական խաղերի ստուգատես »» далее
Լողի ստուգատես
Օրը՝ 28. 01. 2022թ
Ժամը` 10։20
Մարզիչ` Անուշ Համբարյան,
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Նպատակ՝ Գրանցել սովորողների ձեռք բերված լողի հմտությունները
Ամանորյա ինքնաշեն խաղալիք

Այսօր հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։ Մեզ հյուր էր եկել Արինայի մայրիկ՝ Արմինեն։ Նա մասնագիտությամբ փայտագործ դիզայներ է և իր հետ բերել էր ինքնաշեն փայտյա վագրիկներ,որը լինելու է այս Նոր տարվա խորհրդանիշը։ Նաև իր հետ բերել էր հատուկ ներկեր և վրձիններ։ Սաները մեծ ոգևորվածությամբ ներկեցին վագրիկներին։ Ներկելուց հետո թելեցինք և զարդարեցինք խմբասենյակը։ Շնորհակալ ենք Արինայի մայրիկին մեզ աջակցելու համար։
«Դեկտեմբերիկ» ստուգատես. Դասարանը՝ արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ
Օրը՝ 16.12.2020
Ժամը՝ 11:00-12:30
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Читать ««Դեկտեմբերիկ» ստուգատես. Դասարանը՝ արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ» далее
Դեկտեմբերիկ». Համակարգչային հմտությունների ստուգատես, ամանորյա մեդիաբացիկներ

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանների մոտ հերթական ստուգատեսյան օրն էր։ Արևելքի 5 տարեկանները ներկայացնում են իրենց մեդիակրթությունը։ Ինքնուրույն միացնում և անջատում են ուսումնական գործիքները։ Տիրապետում են paint ծրագրի գործիքներին, կարողանում են պահպանել նկարը։
Դեկտեմբերիկ». Համակարգչային հմտությունների ստուգատես, ամանորյա մեդիաբացիկներ
Օրը՝ 9.12.2021թ․
Ժամը՝ 11։00-12։00
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց,հինգ տարեկանների լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Читать «Դեկտեմբերիկ». Համակարգչային հմտությունների ստուգատես, ամանորյա մեդիաբացիկներ» далее