Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Դեկտեմբերիկ». Ատամհատիկի ծես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 02.12.2021

Ժամը՝ 11:00-12:30

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ծնող՝ Սեդա(Ծաղիկյան Գայանեի մայրիկը) և փոքրիկ Հակոբիկ

Читать ««Դեկտեմբերիկ». Ատամհատիկի ծես» далее

«Նոյեմբերիկ». Թթուդրիկ

Հինգշաբթի օրերը մեզ համար արդեն դարձել են ստեղծարար,ստեղծագործ օրեր։Այսօր թթուդրիկի օրն էր։ Նախօրոք լվացել և տեսակավորել էինք բանջարեղենները։Նաև սաների համար էինք առանձնացրել բանջարեղենները,որ պատրաստեին կերպարներ։ Մեզ էին միացել մի խումբ ծնողներ,որ է՛լ ավելի հավես ստացվեր թթուդրիկի ծեսը։Պատրաստեցինք տարբեր կերպարներ է՛լ ուրախ,է՛լ տխուր,է՛լ տղա,է՛լ բարի փերի մի խոսքով իրական բանջարեղենային պարահանդես էր 5 տարեկանների խմբասենյակում։Վերջում,այդ ամենից հետո ՝երգով ու պարով էլ ստացվեց մեր Թթուդրիկը։Սպասելու ենք երկու շաբաթ և հարիսայի ծեսին համտեսենք մեր ձեռքով պատրաստած թթուն։

Читать ««Նոյեմբերիկ». Թթուդրիկ» далее

«Նոյեմբերիկ». Թթուդրիկ

Օրը՝ 11.11.2021
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ
Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝
Թթուդրիկի ծեսն իրականացնելու ենք երկուշաբթի օրվանից՝ հետևյալ ուղղություններով.

  • զրույց բանջարեղենի մասին. որտե՞ղ են աճում, ինչո՞վ են միմյանցից տարբերվում և այլն. Ի՞նչ բանջարեղեն է օգտագործվում թթվիմեջ։
  • Բանջարեղենայինխաղ- բեմականացում
  • Ռադիոթողարկում.թթուդրիկի մասին բլբլում են 5 տարեկանբզեզիկները
  • տեխնոլոգիական գործունեություն.նկարում ենք բանջարեղեններ և անուններ որոշում
  • մեդիագրագիտություն. մեր մեդիաբանջարեղենները
  • միասնական թթուդրիկ

Արդյունքը՝ դասարանական բլոգում, միասնական համտեսը՝ Հարիսայի ծեսի

«Նոյեմբերիկ». Պլաստիլինե կերպարներ

Այսօր կրկին հինգշաբթի էր և կրկին մեր ստուգատեսի օրն էր։ Այս անգամ խումբը վերածեցինք պլաստիլինե արվեստանոցի և ստեղծեցինք բանջարեղենային կերպարներ: Ինքներս խմբասենյակում պատրաստեցինք պլաստիլինը տարբեր գույներով, իսկ հետո սկսեցինք պատրաստել տարբեր տեսակի բանջարեղեններ։ Պլաստիլինը պատրաստելու ընթացքում հեռուստացույցով միացրեցինք ուսուցողական հոլովակ, որպեսզի ավելի գեղեցիկ պատրաստենք բանջարեղենները։ Սաների հետ որոշեցինք պատրաստել մի մեծ տարա և բոլոր բանջարեղենները տեղավորել այդ տարայի մեջ։Այդ ընթացքում էլ սկսվեց բանջարաբլբլոցը։ Բանջարեղեններին փորձեցինք անուններ որոշել, իսկ Հայկը պատկերացնում եք լոլիկին անվանեց Սմբատ՝ իրենց բակի Սմբատին նմանեցնելով լոլիկի։

«Նոյեմբերիկ». Պլաստիլինե կերպարներ

Օրը՝ 04.10.2021
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Խորհրդատու տեխնոլոգ,ծնող՝ Արուսյակ Մաթևոսյան
Նպատակը՝ Դասարանը վերածել պլաստիլինե արվեստանոցի՝ ստեղծելով պլաստիլինե կերպարներ:

Խնդիրները՝

  • Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • Զարգացնել սովորողի ստեղծագործական,երևակայական միտքը
  • Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտության ձևավորում

Ընթացքը.
Քանի որ առջևում Թթուդրիկի ծեսն է, այս անգամ մեր տեխնոլոգիական աշխատանքն ուղղված կլինի պլաստիլինե բանջարեղենային կերպարներ պատրաստելուն:Կհագնենք աշխատանքային գոգնոցները,ձեռքի տակ կունենք,տախտակներ,հղկիչներ և կփորձենք աշխատել պլաստիլինով։Կպատրաստենք տարբեր տեսակի բանջարեղեններ,կխոսենք բանջարեղենների մասին,կհորինեք անուններ։Մեզ կօգնի տեխնոլոգ-ծնող՝ Արուսյակ Մաթևոսյանը։Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

«Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Ամփոփում ենք «Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբի «Հոկտեմբերիկ» ստուգատեսը։

Ինքնաշեն խաղ-խաղալիքի ստեղծում «Հոկտեմբերիկ»

Ինքնաշեն խաղ-խաղալիքի ստեղծում «Հոկտեմբերիկ»

Այսօր մեր «Հոկտեմբերիկ» ի երրորդ շաբաթն էր։Պետք է պատրաստեինք ինքնաշեն խաղ-խաղալիք։Որպես օգտագործվող նյութ ընտրել էինք հաստ ստվարաթուղթը և փուչիկը։Բաժանվեցինք երկու խմբի։Ամեն խումբ պատրաստեց մեկ ինքնաշեն խաղալիք։Սկզբում սովորողներին պատմեցինք մեր անելիքների մասին,հետո ամեն խաղալիքից ցույց տվեցինք մեկ օրինակ և փորձեցինք միասին պատրաստել։Այսօրվա մեր խորհրդատու ծնողը Աշոտի մայրիկ՝ Անահիտն էր։Արդյունքում խմբասենյակում ունեցանք երկու ինքնաշեն խաղալիք։

«Հոկտեմբերիկ». խմբասենյակը՝ բաց-արվեստանոց, ինքնաշեն խաղ-խաղալիքներ

Օրը՝ 21.10.2021

 Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց,5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Հագուստը՝ 5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներ

Читать ««Հոկտեմբերիկ». խմբասենյակը՝ բաց-արվեստանոց, ինքնաշեն խաղ-խաղալիքներ» далее

Հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Հինգշաբթի օրերը սաների սիրելի օրերից է դարձել,քանի որ ամեն հինգշաբթի հագնում ենք մեր դասարանական շապիկները և զբաղվում ենք որևէ հետաքրքիր գործունեությամբ ։Այսօր մեզ մոտ հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատեսի օր էր։Արևելյան դպրոցի 5 տարեկանները իրենց մարզական ստուգատեսը անցկացրին դպրոցի հարակից մարզադաշտում։Մեզ հետ էին նաև մեր սիրելի ծնողներից՝  Քնարիկը (Հրաչյայի մայրիկը) և  Տաթևը (Մանվելի մայրիկը)։