Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բնագիտական ստուգատես «Հոկտեմբերիկ»

Կրկին հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։Այս անգամ կատարեցինք բնագիտական փորձ։Սաները պետք է հետազոտեին մրգերը,բանջարեղենները, առանձնացնեին սերմը պտղամսից։Ստուգեցինք համի հոտի զգայարանները,փորձեցինք զարգացնել սաների տրամաբանական մտածողությունը և երևակայությունը՝ միաժամանակ ստեղծելով մեր ջերմոց լաբորատորիան։

«Հակաբացիլ նկարչական պլեներ».սեպտեմբերիկ

Այսօր հերթական հինգշաբթին էր։ Արևելյան դպրոցի 5 տարեկանները պատրաստվում էին սեպտեմբերիկին։ Հագանք գոգնոցները և շտապեցինք դեպի ետնաբակ՝ նկարելու ֆլեյտայի հնչյունների ներքո։

Սաները պետք է նկարեին այն, ինչ պակերացնում էին կոմիտասյան երաժշտության ներքո։

Սեպտեմբերիկ

«Ամսիկներ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Սեպտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների, Քոլեջի 5-6 տարեկաններ

Սկիզբը՝ 11:00

Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Քոլեջի լանջերին

Սեպտեմբերի 9` «Կրթական շքերթ» ստուգատես
պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան

Ծրագրում

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ չի գալիս:

«Հունիսիկ»

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 6 տարեկաններ, Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Ծրագրում՝

1-ին շաբաթ՝ «Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի․ «Հունիսիկ» ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

2-րդ շաբաթ՝ «Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական, ընթերցողական ստուգատես․«Հունիսիկ»
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

3-րդ շաբաթ՝  «Հունիսիկ». «Ջա՜ն, լողափ» լողափային գործունեության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

4-րդ շաբաթ՝ «Ի՞նչ կլիներ, եթե…» ընթերցանության, ստեղծագործական երևակայության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

«Հոկտեմբերիկ»

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ`

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Ծրագրում՝

1-ին շաբաթ՝ «Հոկտեմբերիկ» ստուգատես․ Երգեր գույներ, ազդեցություններ. բացօթյա պլեներ

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

2-րդ շաբաթ՝«Հոկտեմբերիկ». Ազգային֊բակային խաղերի ստուգատես

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

3-րդ շաբաթ՝ «Հոկտեմբերիկ» ստուգատես․ Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

4-րդ շաբաթ՝ «Հոկտեմբերիկ» ստուգատես․ Թթուդրիկի ծես

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ Հինգ տարեկանների դիտարկման թերթիկ СКАЧАТЬ