
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ միասին պատրաստվում ենք վաղվա ծիսական հարսանիքին։ Պատրաստում ենք գեղեցիկ գունեղ ծաղիկներ` խճանկարով։ Որից հետո պետք է կտրենք ծաղկե խճանկարները և զարդարենք Արևելյան դպրոցի բակը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ միասին պատրաստվում ենք վաղվա ծիսական հարսանիքին։ Պատրաստում ենք գեղեցիկ գունեղ ծաղիկներ` խճանկարով։ Որից հետո պետք է կտրենք ծաղկե խճանկարները և զարդարենք Արևելյան դպրոցի բակը։
Սաների հետ միասին, որոշեցինք գնալ բակ և այնտեղից հավաքենք դաշտային ծաղիկներ, որից հետո ծաղկանկարչություն կանենք։
Մեզ մոտ այսօր բացօթյա նկարչական պլեներ էր։ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները այս անգամ, որոշել էին նկարել գարունը իր ողջ հմայքով։
Այսօր խաղի միջոցով սովորում էինք երկրաչափական պատկերները։ Մեծ ժապավենով նկարում էինք պատկերներ, մնացածը պետք է նույնը նկարեին իրենց թղթի վրա։
Այս անգամ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները, որոշեցին իրենց սովորած բառերը գրել այլընտրանքային տարբերակով, բացօթյա միջավայրում։
Իրենց սովորած բառերը գրեցին և նկարեցին հողի վրա։ Մեր սաները գրելու համար կարող են օգտագործել բազում և հետաքրքիր այլընտրանքային տարբերակներ։
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները այսօր հագան իրենց բաճկոները և շտապեցին բակ այլընտրանքային նկարչության։ Որոշեցին խառնել գույները և ստանալ պատկերներ։
Գույների խառնուրդը միմյանց մեջ բավականին հետաքրքրաշարժ է և գեղեցիկ։
Թե ինչպիսի պատկերներ ստացան տեսեք` տեսանյութում։
Արևելքի 5-6 տարեկանները, այսօր դիմանկարում էին այլընտրանքային տարբերակով։
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները այլընտրանքային տարբերակով, սովորում էին գրել և նկարել սար բառը։
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները խցաներով պատկերեցին իրենց սովորած բառերը, ամպ և սար։ Պատրաստելու ընթացքում նաև հաշվեցին քանի խցան են օգտագործել իրենց պատկերների համար։ Տարբերեցին մեծն ու փոքրը։
Խցաներով պատկերեցին իրենք իրենց` սեբաստացիներին։ Երեխաները շատ են սիրում խաղալ խցաներով, այն օգտագործում են տարբեր գործունեության ժամանակ, խաղում են, նկարում են, հաշվում են։