Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Մարզական ստուգատես. լող»

Օրը՝ 29.04.2022
Ժամը` 10:20
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ 
Մարզիչ` Անուշ Համբարյան, Տաթև Համբարյան, Քրիստինա Հարությունյան


Նպատակ՝  Գրանցել սովորողների ձեռք բերված լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձանքի փոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապատրաստական վարժություններ:

Читать ««Մարզական ստուգատես. լող»» далее

«Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես

Այսօր կրկին հինգշաբթի էր և հերթական ստուգատեսյան օրը։Սաները հագան դասարանական շապիկները,ինքնուրույն դասավորեցին աշխատանքային սեղանը և սկսեցին պատրաստել զատկական բացիկներ։Արդյունքը՝ տեսանյութում։

«Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես

Օրը՝ 21.04.2022
Ժամը՝ 11:00
Իրականացման վայրը՝  Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Читать ««Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես» далее

Զատկական խոհանոց

Այսօր կրկին հինգշաբթի էր։Այս շաբաթվա ստուգատեսը տարբերվում էր բոլոր ստուգատեսներից։Մենք այս շաբաթվա ստուգատեսը անվանեցինք “Քաղցր ապրիլիկ”,քանի որ պատրաստելու էինք զատկական քաղցրավենիք։Մեզ հյուր էր եկել Քրիստինայի մայրիկը՝ Անուշը։Հենց նրա օգնությամբ էլ պատրաստեցինք քաղցրավենիքը։

Զատկական խոհանոց

Այսօր կրկին հինգշաբթի էր։Այս շաբաթվա ստուգատեսը տարբերվում էր բոլոր ստուգատեսներից։Մենք այս շաբաթվա ստուգատեսը անվանեցինք “Քաղցր ապրիլիկ”,քանի որ պատրաստելու էինք զատկական քաղցրավենիք։Մեզ հյուր էր եկել Քրիստինայի մայրիկը՝ Անուշը։Հենց նրա օգնությամբ էլ պատրաստեցինք քաղցրավենիքը։

«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 14․04․2022
Վայրը՝Արևելյան դպրոցի 5֊6 տարեկանների դասարան֊ լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան
 դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան Ալինա Մարզումանյան


Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:
Խնդիրները՝

Читать ««Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես» далее

«Գարնանային ֆոտոպլեներ» ստուգատես

Կրկին հինգշաբթի էր և կրկին հերթական ստուգատեսյան օրը։Սովորողները հագան իրենց դասարանական շապիկները,վերցրեցին ուսումնական գործիքները և շտապեցին բակ։Շրջեցինք Արևելյան դպրոցի բակով և նկարեցինք այն ամենը ինչ կապված էր գարնան հետ։Արդյունքը՝ տեսանյութով

«Գարնանային ֆոտոպլեներ» ստուգատես

Օրը՝ 07.04.2022
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ, արևելյան լանջեր
Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ Գարնանային ֆոտոպլեների իրականացում, սովորողների լուսանկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում

Խնդիրները՝

  • Լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ընթացքը
Մինչ ստուգատեսը սկսելը կխոսենք տարվա եղանակների, գարնան մասին, այնուհետև սովորողները կվերցնեն իրենց ուսումնական գործիքները, և կգնանք բակ: Սովորողները կշրջեն բակում, այգում, կլուսանկարեն այն ամենն, ինչը կապված է գարնան հետ: Երեկոյան ծնողները դասվարի էլ. հասցեին կուղարկեն սովորողների կատարած լուսանկարները:
Պլեների ընթացքում արված լուսանկարները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝ ուսումնական պլանշետ, հեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբ, թվային ֆոտոխցիկ:

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 22.04.2021թ.

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Արևելյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա

Մասնակիցներ՝Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Անհրաժեշտ նյութեր՝ Հեքիաթների գիրք

Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության, երևակայության զարգացում,դիմացինին լսելու, լսածը ստեղծականորեն վերլուծելու կարողությունների զարգացում

Խնդիրները՝

  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Կենդանի խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
  • Մեկը մյուսին շարադրելու, լրացնելու մշակույթը

Նկարագրություն՝ Դասվարը ընթերցում է նախապես ընտրած երևակայական հեքիաթը: Սովորողների հետ միասին զրուցում են, քննարկում: Այնուհետև դասարան-լաբորատորիան վերածում հեքիաթաբեմի, որտեղ յուրաքանչյոր սովորող պատմում- նկարագրում է իրեն դուր եկած հատվածը՝ տալով երևակայություն և ստեղծականություն:

Սովորողը կարող է որոշել.

  • հեքիաթին նոր ավարտ
  • նոր վերնագիր
  • նոր հերոսներ
  • այլ զարգացումներ

Գրական ստեղծագործությունների ցանկը.

Պատրաստի ռոդարիական ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

«Ապրիլիկ». Լողի ստուգատես

Օրը՝ 16 .04.2021

Ժամը՝ 10։45— 11:45

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան

Մարզիչ՝ Անուշ Համբարյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 -6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան , Ալինա Մարզումանյան

Ծրագրում՝

Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր
  • Կքանիստ

Վարժություններ 

  • Շնչառության պահում
  • Լողում են լողավազանի մի ծայրից մյուսը։
  • Ցատկ լողավազան

Նկարագրությունը՝

Հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք  և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում: Ավարտելուց հետո ընդունում ենք տաք ցնցուղ, հագնվում ենք: Հետևում ենք, որ բոլոր իրերը պայուսակների մեջ լինեն:РУБРИКА:ԱՆԳԼԵՐԵՆ