
Այս շաբաթ, առողջագիտության ժամին հանդիպեցինք տարբեր ջոկատների հետ։ Միասին ծանոթացանք, ինչպես պայքարել և դիմակայել ձմռանը։ Սովորեցինք ցրտահարության աստիճաները, և առաջին օգնությունը ցրտահարության ժամանակ։ Որից հետո ունեցանք զրույց քնարկում։




«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Այս շաբաթ, առողջագիտության ժամին հանդիպեցինք տարբեր ջոկատների հետ։ Միասին ծանոթացանք, ինչպես պայքարել և դիմակայել ձմռանը։ Սովորեցինք ցրտահարության աստիճաները, և առաջին օգնությունը ցրտահարության ժամանակ։ Որից հետո ունեցանք զրույց քնարկում։
Ուրախ ջոկատ․ երկուշաբթի՝ 4-րդ ժամ
Հմուտ ձեռքեր․ երեքշաբթի՝ 2-րդ ժամ
Հեռադիտակ․ երեքշաբթի՝ 3-րդ ժամ
Անիվների վրա․ երեքշաբթի՝ 4-րդ ժամ
Մաթեմը ամեն ուր․ չորեքշաբթի՝ 3-րդ ժամ
Տեխնոլոգիական․ չորեքշաբթի՝ 5-րդ ժամ
Մեղու․ չորեքշաբթի՝ 6-րդ ժամ
Առաջին օգնություն կոտրվածքի ժամանակ
Ինչպես պաշտպանվել ցրտահարությունից
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ առաջին հերթին ցրտից պետք է պաշտպանել ձեռքի և ոտքի մատները, այտերը, ականջները և քիթը: Ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար, սակայն առավել խոցելի են ծերերը և երեխաները:
Կախված ցրտահարության աստիճանից՝ մարմնի ցրտահարված հատվածը կարող է փոխել գույնը՝ կարմրել կամ գունատվել:
Читать «Ծմեռային ուսումնական Ճամբար (առողջագիտություն)» далееԱռաջին օգնություն — կոտրվածք
Ձմեռ է, հաճախ են վնասվածքներն ու կոտրվածքները, և չի բացառվում, որ մինչև շտապ օգնության մոտենալը հենց դուք ստիպված կլինեք տուժածին առաջին օգնություն ցույց տալ ։
Կոտրվածքի նշաններն են. վնասված ոսկրի կամ հարակից հոդերի ճնշման դեպքում սաստկացող ուժգին ցավ, արտահայտված այտուցվ ածություն, արյունազեղում, ոսկորի ճռթոց, վերջույթի խեղում և գործունեության խախտում:
Читать «Առաջին օգնություն կոտրվածքի ժամանակ» далееԱյսօր հերթական անգամ հյուրընկալել էինք 5 տարեկաններն։ Այս անգամ խոսեցինք ատամների խնամքի մասին։
Դե ինչ մեզ կարող եք լսել այստեղ`
Այսօր Արևելյան դպրոցի 5-րդ և 4-րդ դասարանցիների հետ, սովորեցինք անձնական հիգիենայի կանոները։ Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, խնամել ատամները։
Որից հետո դիտեցինք ուսուցողական տեսանյութեր։
Այնքան դուր եկավ երեխաներին այս դասը, որ որոշեցինք հաճախակի ունենալ նմանատիպ դասընթացներ։
Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:
Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:
Читать «Ձեռքերի և Ատամների խնամք Նախագիծ» далееԺամանակացույց
5-1 դասարան․ երկուշաբթի՝ 6-րդ ժամ
5-2 դասարան՝ երեքշաբթի՝ 1-ին ժամ
4-1 դասարան․ երեքշաբթի՝ 5-րդ ժամ
4-2 դասարան․ չորեքշաբթի՝ 3-րդ ժամ
4-4 դասարան․ չորեքշաբթի՝ 5-րդ ժամ
4-3 դասարան․ չորեքշաբթի՝ 6-րդ ժամ
5-3 դասարան՝ հինգշաբթի 1-րդ ժամ
Այսօր հյուրընկալել էինք 5 տարեկաններին։Սկզբում պատմեցինք, թե ինչ պետք է պարտադիր ունենանք բժշկական արկղիկի մեջ, որից հետո շատ մանրասն ներկայացրեցինք թե ինչպես կարող ենք վիրակապել վնասված հատվածը, ինչպես կարող ենք կանգնեցնել քթի արնահոսությունը և ինչպես պետք է անշարժացնենք մարմնի որևէ կոտրված հատված։Արդյունքում ունեցանք բավականին հետաքրքիր և օգտակար զրույց։
Այս ամգամ զրույց քնարկում ունեցանք՝ 3-5 դասարանի սովորողներին հետ, պատմեցինք և ցույց տվեցինք, թե ինչպես պետք է ցուցաբերել առաջին բուժօգնությունը: Նրանք տեղեկացան ,որ ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, պետք է գնահատել իրավիճակը, ապա որոշել ինչպես օգնել տուժածին մինչև հասցնել հիվանդանոց։