Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեռավար ֊ առցանց ուսուցում նախագիծ《Զատկի ծեսը》 6.04-10.04

Ծաղկած են դաշտեր ծիլ-ծիլ, խատուտիկ,
Եվ ամեն ժամ կավետեն Զատիկ,
Զատի՛կ է եկել, թո՛ղ աշխարհ ցնծա,
Կարմիր հավկիթներ բերել ենք ընծա:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:

 «Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄ. ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ 5-12 ԱՊՐԻԼԻ

Հեռավար ուսուցում. նախագիծ

Անվանումը՝ 《Զատկի ծեսը》

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների և ընտանիքի անդամների համար

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, ծնողներ և ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝

Մեկ շաբաթ 6.04-10.04

Նպատակները՝

Սաներին ծանոթացնել Զատկի ծեսին՝  որպես  ազգային  և քրիստոնեական  ծես,  ծեսի խորհուրդներին (ածիկ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ,  զատկածառ) զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Ինչպես նաև ամրապնդել ծնող-պարտեզ- դաստիարակ կապը, ներգրավել ծնողին առցանց համագործակցությանը։

Խնդիրները՝

Ծնողը դառնում է առցանց կրթության, կրողը և փոխանցողը։ Հեռավար ուսուցման ժամանակ ծնողին ներգրավել մեր նախագծերում, և ոչ միայն ծնողին այլ նրա ընտանիքի բոլոր անդամներին։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝ տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել՝

Ընտանեկան նախագծեր, որոնք առաջարկում են ծնողները

Ավագ երկուշաբթի ` ջրաղացպանների օր

Ավագ երկուշաբթի` ջրաղացպանների օրը, ալյուր կամ ցորեն են տանում աղալու:

զատկական խաղեր, ձվախաղեր

Տեսադաս ՝ ձվախաղերի մասին

Ավագ երեքշաբթի `  « Հիմար — իմաստունի» վիճակ

Ավագ երեքշաբթի` երեկոյան, հյուր գնալիս իրենց հետ ճրագ են վերցնում` որպես իմաստուն մարդիկ: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:

զատկական երգեր, ասիկներ, հանելուկներ

Ավագ չորեքշաբթի `  «Չիք օրը»

«Չիք օրը»` այգին, բանջարանոցը, տունն են մաքրում. եթե այգում ծառ ունեն, որը պտուղ չի տալիս, բահը վերցրած` այդ ծառին են մտենում, հորդորում, որ պտուղ տա, սպառնում, թե այդ բահով հողից նրան կհանեն: Հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն,
կեղտ «չիք են արել»:

Ազգային ծիսական խաղեր`

«Չիք,չիք», «Աղամ,աղամ»

Չիք, չիք, մուկը չիք,
Չիք, չիք, լուն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք,
Չիք, չիք, հիվանդությունը չիք,
Չիք, չիք, օձը չիք…

«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.

Առաջին խումբ — Չիք, չիք, ի՞նչը չիք:

Երկրորդ խումբ — Չիք, չիք, կծան շունը չիք:

Տեսադաս ՝ Չիք-չիք

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր

Ավագ հինգշաբթի հայ կանայք ու աղջիկները գնում են բանջար հավաքելու, հացի են նստում անպայման ընտանիքով:

Տեխնոլոգիական աշխատանք

Ավագ ուրբաթ ` Զատկի ծես》,  Ծիսական խոհանոց

Ցուցահանդես- Գեղարվեստը ընտանիքում ,《Ձոն մայրիկի》

Միջավայրը՝ տանը, բակում, ազատ միջավայրում

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Ձվախաղ

 Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:

Ձուգլդորիկ`

Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել: 

Զատկական ` ասիկներ `

1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

2. Կարմիր ձու տուր,կարմիր օր տամ:

3. Զատիկն առանց ձվի չի լինի:

4. Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի

5. Մարիամ խաթուն,

Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն

Ես քեզ կտամ նուշի կթուն:

6. Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

7. Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Զատկական հանելուկներ

1. Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

2. Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3. Այսօր կլոր մարմար քար,

Վաղը թռչի վեր ու վար:

4. Այն ինչն է, ինչը,

Վրան կարծես ամպեր լինեն, իսկ մեջը` արև:

5. Կլոր է, մոլորակ չէ,

Սպիտակ է, բամբակ չէ

Մեջը դեղին է,

Արեգակ չէ:

6. Սրտիկի նման կլոր է,

Մեջը արև է,

Շուրջը` տիեզերք:

Զատկական երգեր

՝Զարկ բոլոճիկ

Գնացեք, տեսեք

Զատիկ

Խնկի ծառ

Նախագծի արդյունքների, տարածում հրապարակում՝

Բլոգներում

Ենթակայքում

Սոցցանցերում

《Ձոն մայրիկի》23.03.2020

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համարՙ ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Ձմեռը վերջացավ և սկսվեց գարունը իր գեզեցիկ, նրբագեղ ծաղիկներով: Գարնանը մեր գեղեցիկ ծեսերից են՝ 《Ձոն մայրիկի》: Քանի որ մենք դեռ աշխատում ենք հեռավար-առցանց ծնողների հետ, այսօր ծնողները մեր սաների հետ միասին պատրաստեցին շատ գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանքներ《Սա իմ մայրիկն է》, Նրանք շատ գեղեցիկ և գունեղ էին պատրաստել իրենց մայրիկներին։ Ծնողները մեծ սիրով և եռանդով են մասնակցել այս նախագծին։ Տեսանկարել և ուղարկել մեզ։

Սա ել մեր սաների աշխատանքները Որը մեծ սիրով ներկայացնում ենք ձեզ։

Գալստյան Մանվել

Դադոյան Վիկտորիա

Սարգսյան Նարե

Դավթյան Էդուարդ

Հոխիկյան Ալիսա

Բաղրամյան Ալեքս

Աշխատանքային նախագիծ 23.03-27.03

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Վահան Տերյան

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը-հեռավար ուսուցման մասին

Քանզի, մեզ մոտ դեռ շարունակվում է արտակարգ դրությունը։ Մենք անցնում ենք հեռավար-առցանց ուսուցման երրորդ շաբաթին։ Նորից սկսում ենք համագործաքցել՝ ծնող-պարտեզ-դաստիարակ նախագծին։

Մեզ մոտ արդեն գարուն է, իսկ գարնանը մենք ունենք շատ գեղեցիկ ծեսեր։ Այս շաբաթ կփորձենք պատրաստվել և տոնել ամենա հիասքանչ ծեսերից մեկը՝ 《Ձոն մայրիկի》։ Քանի, որ մոտենում է Զատիկատոնը, շաբաթվա վերջում կնախապատրաստվենք այդ տոնին։ Եվ կսովորենք զատիկատոնի երգեր, ասիկներ։

Ու քանի որ մեր գործնեությունը հեռավար է, մեզ հետ միասին առցանց կաշխատեն մեր սիրելի ծնողները, սաները և ընտանիքի անդամները։

Հեռավար ուսուցում.նախագիծ

Անվանումը՝ 《Ձոն մայրիկի》, Զատկածես

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների և ընտանիքի անդամների համար

Մասնակիցներ՝2-4 տարեկաններ, ծնողներ և ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ 23.03-27.03

Խնդիրները՝ Հեռավար առցանց ուսուցում ժամանակ, ներգրավել ընտանիքի բոլոր անդամներին մեր նախագծերում, դարձնել մեր գործնեությունների անմիջական մասնակիցն ու դառնա մեր մեդիա միջավայր

Նպատակները ՝ ամրապնդել ծնող-պարտեզ-դաստիարակ կապը, ներգրավել ծնողին առցանց համագործակցությանը, դարձնել մի մասնիկը ծրագրի, զարգացնել սանի մտավոր երևակայությունը, և ամենից կարևորը՛ ծնողի հետ միասին տեսագրել, ստեղծագործել, լուսանկարել, և զվարճանալ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել

.Մաթեմատիկական ֆլեշմոբ

.Տեխնոլոգիա 《Ձոն մայրիկին》նվիրված

.խոսում ու բլբլում են մեր Սեբաստացիները

. Ինքնաշեն խաղալիքներ

.Ծառատունկ-ծաղկատունկ

.Ածիկացան

.Ծնողի օրագիր

Իհարկե չենք մոռանում մարզականի մասին, մարզվում ենք, խաղիկներ ենք խաղում, զվարճանում ընտանիքի բոլոր անդամների հետ միասին։

Միջավայրը՝ տանը, բակում, ազատ միջավայրում

Նախագծի արդյունքների,տարածում հրապարակում՝

.Սոցցանցերում

.Բլոգներում

.Ենթակայքում

Տեխնոլոգիա՝ 《Ձոն մայրիկին》նվիրված

Անհրաժեշտ նյութերը՝ թղթից բաժակ, գունաներկեր, մկրատ։ Պատրաստում ենք մեր ձեռքերով մեր մայրիկին ։

խոսում ու բլբլում  են մեր Սեբաստացիները

Մեր սաները պատմում են իրենց առօրյաի, ընտանիքի անդամների, սիրելի մարդկանց մասին։

Ինքնաշեն խաղալիքներ

Մեր սաները իրենց ծնողների հետ միասին պատրաստում են ինքնաշեն խաղալիքներ։ Դա կարող է լինել տարբեր իրերից՝ պլաստիկ շշերից, թղթից, խմորից, փայտից և այլն…

Ծառատունկ-ծաղկատունկ

Մեզ մոտ գարուն է, մենք պետք է սկսենք՝ ցանել ծաղկի սերմեր, տնկել ծառեր, մշակել տան բույսերը, խնամել պարտեզի ծաղիկները։ Մեր շատ սիրելի ծնողների հետ միասին մեր սաները ցույց կտան մեզ թե ինչպես դա անել։

Ածիկացան

Անհրաժեշտ պարագաներն են հատիկեղեն՝ ցորեն, ոսպ, տարա որտեղ պիտի ցանենք ։Սաները կարող են ընտրել կամ իրենք պատրաստել այն տարան, որի մեջ պետք է ցանեն ։

Զատկական երգերի փաթեթ

Վերջում կներկայացնենք մայրիկի օրագիրը, և իրենց կարծիքը կհայտնեն հեռավար -առցանց նախագծի մասին։

Անհրաժեշտ պարագաները ՝ տեսանկարող սարք, համակարքիչ։ Բոլոր նախագծերը իրականացվում է ծնողի և ընտանիքի անդամների կողմից։

Դաստիարակների հեռավար-առցանց ուսուցման մարտի 23-27 Նախագծերը

Հեղինակ

Նելի Արղության

Հեռավար առցանց ուսուցման պատում

Վիրուսն աննկարագրելի թափով պատել է Երկիր մոլորակը: Մարդիկ հազար ու մի կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում՝ մեկուսացում, ախտահանում, հիգիենա, դիմակներ և այլ։ Սակայն մեզ ոչինչ չի կարող խանգարել, և մենք սկսեցինք հեռավար առցանց ուսուցումը։ Քանի, որ ես՛ այս շաբաթ գտնվում էի արձակուրդի մեջ, դա ինձ չխանգարեց, որ ես էլ միանայի այս նախագծին։ Ես որոշեցի կամավոր իմ մասնակցությունը ցուցաբերեմ և ինչու ոչ,ավելի ամրապնդեմ պարտեզ ծնողը կապը։

Կարևորվում եմ այն, որ այս հեռավար ուսուցման ծրագրի հետևանքով, բնակարանը դառնում է մարզասրահ, որտեղ կատարվում է դերային փոփոխություն, ծնողը դառնում է՛ դաստիարակ, իսկ երեխան՝ սան։ Նրանք մարզվում են, խաղում են մարզական խաղեր, հրճվանքով և մեծ սիրով են մասնակցում։ Ծնողները ևս դառնում են մեր անմիջական ծրագրի մասնակիցը, կրողը և փոխանցողը։ Նրանք և տեսանյութեր պատրաստողն են և տարածողը, իրենց սոց ցանցերում։ Եվ իհարկե վերջում ուղարկում են մեզ, մենք էլ տեղադրում ենք մեր բլոգում։ Այս ծրագրի շրջանակներում ավելի է ամրապնդվում՝ ծնող -պարտեզ- դաստիարակ կապը։ Մեկը մյուսին լրացնելով։ Այդ իսկ պատճառով է,որ մեր 《Մխիթար Սեբաստացի 》 կրթահամալիրը տարբերվում է, իր նմանը չունեցող հեղինակային կրթական ծրագրով։

Ես մեծ հաճույքով և ոգևորվածությամբ կազմեցի 《Իմ մարզական ընտանիք 》 նախագիծը

Ձեզ եմ ներկայացնում այն մարզական խաղերը, որոնք մեծ սիրով մեզ են տրամադրել՝ մեր շատ սիրելի ծնողները և սաները։ Հուսամ ձեզ էլ դուր կգա։

Եվ ետ չմնալով մեր սաներից, մենք էլ դաստիարակներս, որոշեցինք մարզվել։

Առուստամյան Նարեկ

Դավթյան Էդուարդ

Մաթևոսյան Նարե

Սանդոյան Ռաֆաելլա

Դադոյան Վիկա

Գրիգորյան Յանա

Կայայան Անտուան

Թոխիկյան Ալիսա

Գալստյան Մանվել

.Հովհակիմյան Դանիելա

Շնորհակալ եմ շատ ։

Առողջ եղեք.