Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Խաղողագովք

-Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
-Խաղողին գովենք:
Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան,
Խաղողի համը գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան:

Երեխաների հետ այսօր
Խաղողագովք արեցինք։

Որոշեցինք համը, հոտը և այլն։ Խոշորացույցով դիտեցինք խաղողի կորիզները։

Աշնանային զբոսանք. Ներկայացնում են Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Արևելյսն դպրոսի 5 տարեկանները շատ հաճախ են զբոսնում դպրոցի բակում։ Վայելում ենք աշնանային արևի շողերը։ Իսկ վերջում գունեղ տերևներով ծաղկեփունջ հավաքեցինք։

«Խաղողածես» ուսումնական նախագիծ, ամփոփում

Այսպիսի  «Խաղողածես» կարող եք տեսնել միայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Արևելյան դպրոցի հինգ տարեկանները մեծ ոգևորությամբ էին սպասում այս ծեսին։ Խմբում նախապես տեսակավորեցինք խաղողը և քայլքով հասանք Քոլեջ՝ Խաղողի և գինու դպրոց։ Մեզ դիմավորեց ընկեր Արտակը։ Միասին երգեցինք, խաղողը առանձնացրեցինք , իսկ վերջում սկսեցինք ճզմել։ Ինչ հավե՜ս էր։ Գինի ենք պատրաստում մեր իսկ ձեռքերով։