Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բացօթյա զբոսանք Թումանյանի և Աղայանի հետ

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները այսօր դուրս էին եկել բակ զբոսնելու, ինչպես նաև հակաբացիլ միջավայրում ընթերցում էին Թումանյանի և Աղայանի ստեղծագործությունները։

Թումանյանական ընթերցումներ Արևելյան լանջերին

Այսօր դուրս էինք եկել բակ զբոսնելու, որի ընթացքում նաև զրույց քննարկում ունեցանք գարնան մասին, քանի որ մեզ մոտ շուտով գարուն է գալիս։

Որից հետո 5-6 տարեկանները Արևելյան լանջերին կարդացինք Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։

Ձմեռային զբոսանք

Մեզ մոտ տարվա բոլոր եղանակներին ամենա սիրած զբաղմունքներից մեկը դա զբոսնելն է բացօթյա միջավայրում։

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանները հագան իրենց տաքուկ վերարկուները և շտապեցին դեպի բակ։

Այնտեղ մենք ունեցանք զրույց քննարկում ձմռան մասին, որից հետո մի փոքր շրջեցինք Արևելյան լանջերով և վերադարձանք խմբասենյակ։

Բակային զբոսանք

Մեր առօրյայի կարևոր մասն են կազմում բակայն զբոսանքները` անկաղ տարվա եղանակից։ Շատ կարևոր է մաքուր օդը երեխաների համար։

Քայլքով հասանք դեպի Մայր դպրոց։ Այնտեղ շրջեցինք և ծանոթացանք դպրոցի հետ։ Հատկապես երեխաներին շատ դուր եկան դպրոցի առջևի քարե քանդակները։ Ւսկ վերջում մի փոքր խաղացինք այգիում, և վերադարձանք դպրոց։

Աշնան զբոսանք

Աշունը տարվա հիանալի և շատ զարմանալի ժամանակ է: Շուրջը դեղնած և կիսատ մնացած տերևներ են։ Այդ իսկ պատճառով, որոշեցինք գնալ բակ և զբոսնել։ Մաքուր օդում զբոսնելը այս եղանակին, մեր սաների ամենա սիրելի և հաճելի զբաղմունքներից մեկն է։ Մի լավ զբոսնեցինք, հավաքեցինք գույնզգույն տերևներ և ստացանք աշնան գեղեցիկ փունջ։

Զբոսանք Արևելքի բակում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ այսօր իրենց օրվա երկրորդ կեսը անցկացրեցին բակում, այնտեղ համտեսեցինք թխվածքաբլիթներ, որից հետո զբոսնեցինք և երգեցինք մեր սովորած երգերը։

Զբոսանք հակաբացիլ միջավայրում

Արևելքի 5-6 տարեկաններն այսօր զբոսնում էին կրթահամալիրի հակաբացիլ միջավայրում։

Մեզ մոտ զբոսանքները ոչ թե ցանկալի է, այլ նախապայման է առողջ և վիրուսներից հեռու մնալու համար։

Բակային խաղեր. Արևներ ջոկատ

Արևներ ջոկատը այսօր մի լավ զվարճացավ, սահեցին սահնակով, խաղացին ձնագնդի, գլորվեցին և մեծ բավականություն ստացան։

Իսկ սա տեսանյութը

Բակային պիկնիկ

Զբոսանքի համար իդեալական վայր է մեր կրթահամալիրը:Այստեղ երեխաները մաքուր օդ են շնչում, ազատ շարժվելու և խաղալու լայն ընտրություն ունեն: Մենք ել օգտվեցինք այդ առիթից և որոշեցինք, որ այսօրվա հետճաշիկը պետք է կազմակերպենք բակում: Նրանք սկսեցին ոգևորված ուտել և բլբլալ: Այս օրն ել այսպես անցավ մեզ մոտ…