Այսօր հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։Այս անգամ Սեդա Վիրաբյանի առաջին դասարանցիների հետ միասին պատրաստեցինք Ասիլ-Վասիլներ։Մեզ հյուր էր եկել նաև առաջին դասարանցի Դավիթի մայրիկը՝ Հեղինեն։Հենց նա էլ սաների հետ պատրաստեց քաղցր,համեղ թխուկները։
Այսօր հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։ Մեզ հյուր էր եկել Արինայի մայրիկ՝ Արմինեն։ Նա մասնագիտությամբ փայտագործ դիզայներ է և իր հետ բերել էր ինքնաշեն փայտյա վագրիկներ,որը լինելու է այս Նոր տարվա խորհրդանիշը։ Նաև իր հետ բերել էր հատուկ ներկեր և վրձիններ։ Սաները մեծ ոգևորվածությամբ ներկեցին վագրիկներին։ Ներկելուց հետո թելեցինք և զարդարեցինք խմբասենյակը։ Շնորհակալ ենք Արինայի մայրիկին մեզ աջակցելու համար։
Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանների մոտ հերթական ստուգատեսյան օրն էր։ Արևելքի 5 տարեկանները ներկայացնում են իրենց մեդիակրթությունը։ Ինքնուրույն միացնում և անջատում են ուսումնական գործիքները։ Տիրապետում են paint ծրագրի գործիքներին, կարողանում են պահպանել նկարը։
Մինչ ատամհատիկի ծեսը մեզ մոտ շաբաթը նախապատրաստական էր։Նախ խմբասենյակում պատրաստեցինք քաղցրավենիքներ, հյուրասիրության համար,հետո փորձեցինք գեղեցիկ սեղան պատրաստել մեր հատուկ հյուրի համար։Ծեսին մասնակցում էր Ծաղիկյան Գայանեի փոքրիկ եղբայր՝ Հակոբիկը։Ծեսին մասնկացում էին նաև ծնողները։Հակոբը մասնագիտություններից ընտրեց ռեժիսորի մասնագիտությունը։Ընկեր Մարինեի հետ միասին երգեցինք,գովեցինք և բարի մաղթանքներով ողողեցինք մեր համով բալիկին։
Դե իսկ սաները շաբաթվա ընթացքում պատմում են իրենց առաջին ատամիկների մասին։
Բզեզիկները նաև աշխատեկ են paint ծրագրով և նկարել են իրենց ատամիկները։
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց, հինգ տարեկանների խմբասենյակ
Մասնակիցներ՝Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ
Պատասխանատու՝ Լիլիա Զախարյան , Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում
Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:
Նկարագրությունը՝
Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:
Արդյունքը
Բոլոր մեդիաբացիկները տեղադրվում են դասարանական բլոգում։
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով: Նախագծի ընթացքում սովորողը ձեռք կբերի մի շարք տեխնոլոգիական հմտություններ: