Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Համագործակցություն․ Ինքնաշեն խաղ «Խմբավորում ենք մրգերը…»

Այսօր 5 տարեկանների հետ միասին պատրաստեցինք ինքնաշեն զարգացնող խաղ: Գունավոր թղթերից կտրտեցինք տարբեր մրգեր, ամրացրեցինք բժշկական փայտիկների վրա, որից հետո մրգերը խառնեցինք իրար: Շատ գեղեցիկ և գունեղ ստացվեց մեր մրգերը։

Տեսանյութը՝ Դիանա Գևորգյանի

Ինքնաշեն խաղ

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները պատրաստեցին ինքնաշեն խաղ, որից հետո միասին խաղացին և սովորեցին իրենց անցած թվերը։

Ինքնաշեն խաղ «Թաքնված բառեր»

Հերթական անգամ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ստեղծեցին իրենց ինքնաշեն զարգացնող խաղը։ Այս անգամ պետք է գտնեին բառերի մեջ թաքնված տառերը և կազմեին ճիշտ բառերը։

Ինքնաշեն խաղ

Այսօր մեր խմբասենյակում ստեղծեցինք ինքնաշեն խաղ (ուրախ մաթեմատիկա), որից հետո բաժանվեցինք խմբերի և սկսեցինք խաղալ։

Խաղի ընթացքում պետք է գտնեինք թվերի զույգերին։

Կավանկարչություն

Այսօր առաջին դասարանցիների հետ միասին նկարեցինք մեր իսկ ձեռքերով պատրաստած ինքնաշեն ամանորյա խաղալիքների վրա։ Ավարտելուց հետո կկախենք մեր խմբասենյակում։

Ինքնաշեն խաղեր

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանները պատրաստեցին ինքնաշեն սեղանի խաղեր։ Սաները փորձեցին իրենք իրենց ձեռքով նկարել և պատրաստել իրենց սեղանի խաղը։

Իսկ Դավիթը տանը պատրաստել էր ինքնաշեն շրխկան, իր իսկ ձեռքերով։

Ինքնաշեն խաղալիք

Արևելյան դպրոցի 5 տարեկաների հետ, ամեն ուրբաթ թափոններից կպատրաստենք այլընտրանքային տեխնոլոգիական աշխատանքներ ։

Այս շաբաթ կպատրաստենք սեղանի զարգացնող ինքնաշեն խաղեր:

Տեսանյութը այստեղ` Ինքնաշեն խաղեր

Շրխկաններ

Այսօր մեզ հյուրընկալել էր Նարեի մայրիկը։ Ընկեր Արուսյակի հետ միասին պատրաստեցինք այլընտրանքային տեխնոլոգիա։ Օգտագործելով թափոնները « խցան, պլասմասե տարաներ», ստեղծեցինք շրխկաններ, որից հետո միասին երգեցինք։

Ընկեր Արուսյակը խոստացավ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի, և մենք ամեն ուրբաթ թափոններից կպատրաստենք այլընտրանքային տեխնոլոգիական աշխատանքներ ։