Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Խմբասենյակի կարգավորում

Հերթական անգամ կարգավորում ենք, խմբասենյակը։ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ամեն անգամ տուն գնալուց առաջ, չեն մոռանում հավաքել և դասավորել իրենց խմբասենյակը։

Դասասենյակի մաքրում, կարգավորում

Ամեն օր տուն գնալուց առաջ, սաների հետ միասին սկսում ենք մաքրել և դասավորել դասասենյակը։ Տղաները ուղղում են աթոռները, աղջիկները մաքրում և կարգի են բերում` պահարանները, հողաթեփերը, պայուսակները։

Այսպիսի փոքրիկ քայլերով ենք սաների մեջ ձևավորվում ինքնուրույնություն և ինքնավստահություն։

Ավագ չորեքշաբթի ` «Չիք օրը» 8.04.2020

Զատիկի ձվեր (57 ֆոտո)

Ավագ չորեքշաբթի «չիք» էր կոչվում։ Մաքրում էին տունը, բակը, լվանում ամեն ինչ և լողանում։ Տարածված էր այն հավատալիքը, որ շուրջբոլորը մաքրելով՝ մարդն ազատվում է ամեն չարիքից։

Մեզ մոտ Չորեքշաբթին «չիք»-ի օր էր, մեր սաները առավոտյան արթնացան և անցան գործի, սկսեցին իրենց ակտիվ և ուրախ առօրյան: Նախ և առաջ լվացվեցին, ապա անցան տան մաքրությանը: Սկսեցին մաքրել հատակը, կահույքը, դասաորեցին իրենց խաղալիքները: Նրանք դա անում էին շատ մեծ սիրով և ոգևորությամբ: Պետք է նշել, որ նրանց շատ էր դուր եկել տուն մաքրելը: Իհարկե այսօր միայն աղջիկները մասնակցեցին :

 Հովհակիմյան Դանիելա

 Գրիգորյան Յանա

Գինոսյան Կարինա

Սանոսյան Ռաֆայելա

Խառնաշփոթ ինքնուրույնություն

Մենք կարողանում ենք ինքնուրույն հանել մեր վերարկուներ և կոշիկները: Հանելուց հետո ինքնուրույն կախել և դասավորել կոշիկները, որից հետո հաքնել մեր հողաթափերը: Կեցցեն մեր ինքնուրույննիկները:

Միջավայրի խնամք

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, որոշեցինք բոլորս միասին կատարել միջավայրի խնամք: Մեզ հետ վերցրեցինք հիգիենիկ ձեռնոցներ և աղբի համար նախատեսված տոպրակ: Խոսեցինք ,որ պետք է մեր միջավայրը պահենք մաքուր և չաղտոտենք: Որ պետք է աղբը չթափենք հատակին, այլ գցենք աղբամանը: Նրանք այնքան ոգևորված էին հավաքում աղբը և բլբլում, որ կարծես մեր այսօրվա զրույցը հասանելի դարձավ իրենց: Մեր նպատակն է նրանց հետ միասին մաքուր պահել մեր շրջակա միջավայրը:

Արևելքի հերթապահները

Մեր արևելքի հերթապահները՝ այսօր օգնեցին մեզ առավոտյան նախաճաշը խոհանոցից բերել: Նրանք դա անում են շատ մեծ հրճվանքով և ոգևորվածությամբ: Նրանք մեծ սիրով են մասնակցում և ձեռք են բերում ինքնուրույնություն, անգամ մեր ամենա փոքրիկ սանը Նարեկը😊 մեծ սիրով է մեզ այդ հարցում օգնում:

Ինքնուրույնություն

Մենք արդեն կարողանում ենք ինքնուրույն մաքրել մանդարինի կեղևը և համտեսել: Մեզ մոտ դա շատ լավ է ստացվում : Մաքրելուց հետո մեծ սիրով համտեսեցինք մեր իսկ ձեռքով մաքրած մանդարինը: Այ այսպես ամեն օր սովորում ենք ավելի ինքնուրույն լինել:

Ինքնուրյուն Սեբաստացիները

Այսօր, երբ արթնացան մեր մեծիկները սկսեցին մի լավ բլբլալ, բլբլոցից հետո էլ սկսեցին ինքնուրույն հագնվել, նրանք այստեղ սովորում են ինքնակազմակերպում: Կարծում եմ դա նրանց մոտ շատ լավ է ստացվում: Կեցցե՛ն մեր մեծիկ Սեբաստացիները:

Հերթապահ՝ Դանին

Այսօր՝ մեր հրաշք հերթապահ Դանին շատ արագ և գեղեցիկ ձևով օգնեց մեզ մաքրության հարցում: Կեցցե´ նա: Այ այսպիսի արարքներով են տարբերվում մեր կրթահամալիրի բալիկները և հենց սա է օգնում երեխաներին դառնալ ավելի ինքնուրյուն և կարգապահ :