Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սովորող սովորեցնող նախագիծ. Մեդիագրագիտություն

Այսօր Արևելյան դպրոցի 3 րդ դասարանցիները Հռիփսիմե Առաքելյանի գլխավորությամբ անցկացրեցին վարպետության դաս Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ։Paint ծրագրով նկարեցինք ժամացույց,որից հետո մուտքագրեցինք և պահպանեցինք նկարը թղթապանակում։

Սովորող սովորեցնող նախագիծ

Սովորող սովորեցնող նախագիծ շրջանակներում այսօր մեզ հյուր էին եկել 3-րդ դասարանցիները, նրանք 5-6 տարեկանների համար ընթերցեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներց։

Վերջում ունեցանք զրույց քննարկում հեքիաթի շուրջ։

Ժ

Համագործակցություն․ Սովորում ենք Paint ծրագրով  ստեղծել մեր լոգոն

Օրը՝ 25.01.2022թ․

Ժամը՝  14:00

Վայր՝Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի  5-6 տարեկան ճամբարականներ և Արևելյան դպրոց-պարտեզի` Գոհար Հովհանիսյանի երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Читать «Համագործակցություն․ Սովորում ենք Paint ծրագրով  ստեղծել մեր լոգոն» далее

Ռիթմիկա

Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբի Դավիթը այսօր առաջին դասարանցիներին և իր խմբի երեխաներին սովորեցնում էր ռիթմիկա և ձայնային վարժություններ։ Դավիթի այս առաջարկը շա՜տ դուր եկավ առաջին դասարանցիներին, և նրանք խոստացան իրենքել կփորձեն իրենց ընկերների հետ կատարել այս վարժությունները։

Կավանկարչություն

Այսօր առաջին դասարանցիների հետ միասին նկարեցինք մեր իսկ ձեռքերով պատրաստած ինքնաշեն ամանորյա խաղալիքների վրա։ Ավարտելուց հետո կկախենք մեր խմբասենյակում։

Ամանորյա խաղալիքներ

Այսօր մեզ էին միացել առաջին դասարանցիները։ Միասին պատրաստեցինն ամանորյա խաղալիքներ։ Նկարեցին, որից հետո կտրատեցին և գունեղ ներկեցին։

Ատամիկներ

Այսօր ատամհատիկի ծեսին ընդառաջ ծեփամածիկով պատրաստեցինք ատամիկներ։ Մեզ միացել էին նաև 2-րդ դասարանից Ադելը և Կարինկան։

«Մարզառոդարիական խաղեր » համագործակցային նախագիծ

Օրը՝ 24.11.2021  

Ժամը՝ 11։00-12:00

Անցկացման վայրը՝ Քոլեջ -պարտեզի ներքին բակ

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Քոլեջ -պարտեզի 5 տարեկաններ

Նպատակը՝ «Համագործակցային նախագծի» շրջանակում սովորողների մոտ զարգացնել մարմնամարզական հմտությունները։

Խնդիրներ՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն

Անհրաժեշտ մարզագույք`

Գնդականեր, փուչիկներկանգնակներ։

Նկարագրություն` Սաները ինքնուրույն հագնելու են մարզակոշիկները և քայլքով բարձրանան դեպի Քոլեջ- պարտեզ։

Տարբերակ 1

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Տարբերակ 2

Պահի՛ր գնդակըՄասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:

Տարբերակ 3

Գլուխկոնծիների շքերթ։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում։