Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Մարզառոդարիական խաղեր » համագործակցային նախագիծ

Օրը՝ 24.11.2021  

Ժամը՝ 11։00-12:00

Անցկացման վայրը՝ Քոլեջ -պարտեզի ներքին բակ

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Քոլեջ -պարտեզի 5 տարեկաններ

Նպատակը՝ «Համագործակցային նախագծի» շրջանակում սովորողների մոտ զարգացնել մարմնամարզական հմտությունները։

Խնդիրներ՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն

Անհրաժեշտ մարզագույք`

Գնդականեր, փուչիկներկանգնակներ։

Նկարագրություն` Սաները ինքնուրույն հագնելու են մարզակոշիկները և քայլքով բարձրանան դեպի Քոլեջ- պարտեզ։

Տարբերակ 1

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Տարբերակ 2

Պահի՛ր գնդակըՄասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:

Տարբերակ 3

Գլուխկոնծիների շքերթ։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում։

Վարպետության դաս․ Սովորում ենք Paint ծրագրի գործիքները

Օրը՝ 06․10.2021թ․

Ժամը՝  12։55-13։30

Վայր՝ Արևելյան  դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզ  5-6 տարեկաններ և  «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան ,Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան

Читать «Վարպետության դաս․ Սովորում ենք Paint ծրագրի գործիքները» далее

Հեծանվավարություն

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում` Դանին 1/3 դասարանի, մեզ սովորեցրեց ինչպես քշել հեծանիվ։

Այսօր առաջին անգամ մեր 5 տարեկանները քշեցին հեծանիվ, ովքեր կարողանում էին արդեն քշել, օգնում էին մյուսներին։

Այսպիսին ենք մենք` սեբաստացիներս, սովորող և սովորեցնող։ Պատրաստ միշտ մեր իմացածը փոխանցել մյուսներին ։

Հեքիաթասաց Միլենան

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում, այսօր մեզ համար հեքիաթ էր ընթերցում`Արևելյան դպրոցի 5-ի 1 դասարանի` Հակոբյան Միլենան։

Իսկ վերջում փորձեց խառնաշփոթ հարցեր տալ երեխաներին

Մեդիակրթություն․Սովորող-սովորեցնող նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիները 5-6 տարեկաններին սովորեցնում են մուտքագրել և օգնում են օգտվել Paint ծրագրի նոր գործիքներից։

Նախագծի համակարգողներ՝ Նելլի Թովմասյան, Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Քոլեջի և Արևելքի 5 տարեկանների համագործակցությունը

Ազգագրական փառատոնին ընդառաջ հյուր էին եկել Քոլեջի 5 տարեկաններն։

Միասին երգեցինք, պարեցինք, խաղացինք մեր ազգագրական խաղերը։ Այս համագործակցությունը հուսանք շարունակական բնույթ կկրի։

Տեսանյութը այստեղ`