Մարիա Մոնտեսորի տասնինը պատվիրանները ծնողներին 《Վերլուծություն 》

Ո՛չ մի լավ դաստիարակ, ո՛չ մի լավ խաղ ու խաղալիք չեն կարող փոխարինել , զոր ու գիշեր երեխայի հետ ապրող ու շնչող ծնողին։ Երեխային դաստիրակելը արվեստ է , բարդ ու դժվարին։ Ծնողի յուրաքանչյուր պատվիրան երեխան յուրովի է ըմբռնում։ Երեխայի հետ ավելի շատ պետք է խոսել, խաղալ, թողնել նրան ազատ շարժվել և անել այն ինչ ինքն է ցանկանում։ Պետք է հաշվի նստել նրա ցանկությունների հետ։ Դաստիրակել նրան կրթել, երեխայի մեջ կառուցել մարդկայինը, նրա մեջ ձևավորել հայեցի հոգին։ Պետք է խրախուսել նրա ամեն մի փոքրիկ արարք։ Նա պետք է իրեն զգա պաշտպանված և ապահով իր աշխարհում։ Նրան պետք է տալ ամենա մեծ սերը և հոգատարությունը այս կյանքում։ Նա պետք է մեծանա համերաշխ և ներդաշնակ միջավայրում։ Ծնողի դերը շատ մեծ է նրա զարգացման, դաստիարակության և նրա ես-ի մեջ։ Ես շատ կողմ եմ այս պատվիրաների հետ, և մեծ սիրով ընդունում և իրագործում եմ իմ կյանքում։ Կարծում եմ, որ այս ամենի հիմքը դա երեխայի ազատությու՛նն է:                                                                                               

1. Թողնել , որ երեխան ինքնուրույն գործի։  

2. Պետք չէ երեխայի փոխարեն, ինչ որ բան անել 《հագցնել, կերակրել, հավաքել իրեն փոխարեն》։  

3. Պետք է համեմատել՝ լավն ու վատը , այդ ժամանակ նա հաստատ ճիշտ որոշում կկատարի ։ 

4. Պետք է տալ ընտրության հնարաորություն։                                        

Շաբաթվա պատում 23.03-27.03

Քանի որ վիրուսն աննկարագրելի թափով պատել է մեզ, մենք այդ պատճառով ստիպված ենք մնալ տանը և կանխարգելիչ միջոցների դիմել։ Սակայն դա մեզ չխանգարեց, որ մեր աշխատանքը տանից կատարենք։                                 Քանի որ ես այս շաբաթ արձակուրդի մեջ եմ, որոշեցի ես էլ միանամ այս նախագծին։ Շատ կարևոր է այս դեպքում ծնող-պարտեզ-դաստիարակ կապը։ Ես կազմեցի շատ հետաքրքիր 《Իմ մարզական ընտանիք》նախագիծը։ Ապա նախագիծը ներկայացրի ընկեր Նառային, որից հետո նախագիծը քննարկեցինք ընկեր Նելի հետ, դրանից հետո անցանք հեռավար-առցանց նախագծի իրականացմանը։ Այս իրականացման համար շատ կարևոր էր ծնողի դերը և մասնակցությունը, քանի որ հեռավար ուսուցման ժամանակ ծնողն է իրականացնում մեր կազմած նախագիծը։ Պետք է նրանց մանրակրկիտ ներկայացնել իրենց դերը առցանց ուսուցման ժամանակ։ Նախ՝ նախագիծը ներկայացրի մեր շատ սիրելի ծնողներին։ Նրանք շատ մեծ սիրով համաձայնվեցին մասնակցել այս նախագծին։ Նրանց խնդրեցի, որ շաբաթվա վերջում ինձ ուղարկեն իրենց նկարած մարզական խաղերը և մարզումները։ Ծնողները ամեն օր ներկայացնում էին իրենց տեսանյութերը։ Բոլորը մեծ ոգևորությամբ և սիրով էին մասնակցում, իհարկե կային ծնողներ, որոնք ինչոր պատճառով չկարողացան մասնակցել, սակայն նրանքել անտարբեր չմնացին այս նախագծին։ Շաբաթվա վերջում բոլոր նյութերը տեղադրեցի բլոգում և հրապարակեցի։ Վերջում շնորհակալություն հայտնեցի բոլորին մասնակցության և համախմբված լինելու համար։

Առցանց ուսուցման կազմակերպման մասին կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը՝

Մի բաց նամակ ամնենքին

ԾԻԾԱ՛Ղ։Վիլյամ Սարոյան《Վերլուծություն》

Ըստ իս՝ ուսուցչուհին ճիշտ չէր, որովհետև նա երեխա էր: Նա կարող էր երեխային պատժել այն ժամանակ, երբ նա շարունակաբար ծիծաղեր։ Նա ուզում էր բարեկամանալ ուսուցչուհու հետ, և այդ ծիծաղը գիտակցաբար չէր արել։ Ուսուցչուհին նաև հոգեբան պիտի լինի, պետք է հասկանա, որ իր արարքով ազդում է երեխայի հոգեբանության վրա։ Տղան կարծես ատելություն սկսեց զգալ նրա համառության, ապուշության հանդեպ: Նա լարվածությունից չէր կարողանում հիշել ոչ մի պատմություն, սակայն ուսուցչուհու համառությունը, սառնությունը և տղայի ատելի վիճակը, բերեցին նրան, որ
հաղթեցին երեխայի պարզությունը ու ամոթխածությունը։ Կեղծ ծիծաղին հաջորդեցին իսկական ծիծաղն, ապա՝ լացը։ Պատմությունն ավարտվեց ուսուցչուհու բարի կերպարով, նա ի սկզբանե երեխային պատժելու նպատակով չէր պահել, այլ պարզապես ուզում էր հասկանալ՝ երեխան կզգա՞ իր սխալը։ Այս հիանալի պատմությանը կարող ենք տալ 2 վերլուծություն՝

  1. Բաժանել մասերի և մաս մաս վերլուծել։

2. Կարդալ ամբողջությամբ և տալ վերլուծություն ։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы