Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հունիսմեկյան հրճվանք

Առավոտը սկսեցինք Կոմիտասյան երգերով։Արևելյան լանջերից սկսեցինք տարածել Կոմիտասյան անուշ ելևէջները մինչև հարակից բակեր,շենքեր և երևանյան տարբեր պուրակներ,որից հետո Սբ. Երրորդություն եկեղեցու բակում «Բզեզիկ»  ջոկատը, «Զար զընգը»  ջոկատը և  «Մենք»  ջոկատը միասին իրականացրեցին Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը։Ճամբարականները նկարեցին գունավոր կավիճներով,խաղացին պղպջակներով և ժպտուն դեմքերով վերադարձան դպրոց։Բայց դա դեռ ամենը չէր,դպրոցում իրենց էր սպասում քաղցր,համեղ պաղպաղակը`անակնկալի տեսքով։

Մեր ուրախ օրվա մասին դիտեք տեսանյութում։

«Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»․Հակաբացիլ համերգ-ներկայացում-ցուցադրություն

Հունիսի 19-ին Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները ներկայացրեցին իրենց «Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով» հակաբացիլ համերգ-ներկայացում-ցուցադրությունը։ Մեծով- փոքրով հավաքվել էինք Արևելյան դպրոցի ներքին բակում։ Ծրագիրը երկու մասից էր։ Սկզբում սովորողները ներկայացան երգով, պարով, ընթերցումներով, իսկ երկրորդ մասում՝ հակաբացիլ միջավայրում իսկական տոն․հայրիկները տարբեր մրգերից պատրաստում էին ֆրեշներ, մայրիկները զարդարում էին թխվածքաբլիթները, մի խումբ սովորողներ լողում էին, մյուսները գնդակախաղ էին խաղում, միասնական պարուսուցում-երգուսուցում։ Իսկ վերջում՝ ձմերուկուտոցի։ Իսկական Սեբաստացիները այսպիսինն են լինում։ Շնորհակալ ենք մեր ծնողական համայնքից։

Օրվա նկարաշարը՝