Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հարթակում ծնողն է

Այսօր դդմատոնին ընդառաջ մեզ հյուրընկալել էր Նարեի մայիկ` Արյուսակ Մաթևոսյանը։

Միասին կատարեցինք բնագիտական փորձ, որի արդյունքում ստացանք արհեստական հրաբուխ։ Ինչպես նաև 5 տարեկանների խմբի Անժելան իր հետ բերել էր արհեստական հրաբուղ ստանալու եվս մեկ տարբերակ։

Թե ինչպես ստացվեց մեզ մոտ, կարող եք դիտել տեսանյութում։

Հարթակում ծնողն է.ատամների խնամք

Այսօր մեր հյուրն էր Անժելայի մայրիկը։Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է։Լիլիթը շատ մանրամասն պատմեց ատամները ճիշտ խնամելու կանոնների մասին։

Читать «Հարթակում ծնողն է.ատամների խնամք» далее

Հոտավետ,բնական օճառներ

《Հարթակում ծնողն է》նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 5 տարեկանների հյուրն էր Նարե Մաթևոսյանի մայրիկ՝ Արուսյակ Մաթևոսյանը։Նա մեզ ցույց տվեց, թե ինչպես կարելի է պատրաստել օճառ առանց այլ հավելումների՝ այսինքն միայն բնական հումքից։Պատրաստեցինքօճառպները, իսկ վերջում սաներին սպասվում էր հետաքրքիր անակնկալ։Գիտե՞ք, օճառից զատ Արուսյակը սաներին նվիրեց նաև կրծքանշաններ։Ի՜նչ հավես էր,իրական տոն… Շնորհակալ ենք Արուսյակին մեր հրավերը չմերժելու,մեզ ժամանակ հատկացնելու համար։

Հարթակում ծնողն է

Օրը` 05․10․2021թ․

Ժամը` 10։00

Վայրը` Արևելյան դպրոց, 5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Հագուստ՝ դասարանական կարմիր շապիկներ

Թեման՝   «Հոտավետ,բնական օճառների»ստեղծում

Ծնող՝ Արուսյակ Մաթևոսյան 

Читать «Հարթակում ծնողն է» далее

«Ծնողի աշխատանքի վայրը ուսումնական հարթակ»․ Հայերենի բարբառները կամ հեքիաթասաց հայրիկը

«Հարթակում ծնողն է » նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ քայլքով հասանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց՝ Վարդան Կարապետյանի աշխատավայր։ Միասին շրջեցինք Ավագ դպրոցում, եղանք պատմության-հասարակագիտության դասասենյակում, Ավագ դպրոցի փոքր դահլիճում, ինչպես նաև լսեցինք  Գորիսի բարբառով հեքիաթ հայրիկի կողմից՝ Հովհ․ Թումանյանի «Ծիտը» /«Ծետը»/։ Իսկ վերջում՝ համեղ հյուրասիրություն։

Շրջայց Ավագ դպրոցում

Հարթակում ծնողն է․ Կաթնաթթվային մթերք, ներկայացնում է Հասմիկ Երիցյանը

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողների հյուրն էր Հասմիկ Երիցյանը՝ Արևիկ Աղասյանի մայրիկը։ Թեման՝ «Կաթնաթթվային մթերք, բիո սնունդ»։ Զրույց-քննարկում ունեցաք կաթնաթթվային մթերքի մասին, օգտակարության և հակացուցումների մասին։ Հասմիկ Երիցյանը ներկայացրեց իր ստեղծած քամած մածնի գնդիկները համեմված տարբեր համեմունքներով։ Մեր նախագծին էին միացել Միջին դպրոցի սովորողները, դասավանդողները։ Իսկ վերջում՝ համեղ հյուրասիրություն։

Տեսանյութը՝ Սյուզաննա Սարգսյանի

«Ծնողի աշխատանքի վայրը ուսումնական հարթակ»․ Հայերենի բարբառները կամ հեքիաթասաց հայրիկը

Օրը` 25․05․2021թ․

Ժամը` 12։00

Վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց,փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, տարատարիք սովորողներ, դասավանդողներ

Հագուստ՝ դասարանական դեղին շապիկներ

Թեման՝ «Հայերենի բարբառները կամ հեքիաթացաց հայրիկը »

Ծնող՝ Վարդան ԿարապետյանՀասարակագետ,պատմաբան, «Բարբառներ» ակումբի ղեկավար (Վահագն Կարապետյանի հայրիկը)

Նպատակը ՝

  • Բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ։
  •  Մայիսյան հավաքի ընթացքում կրթական գործի կազմակերպում:
  • Շրջայց-ծանոթացում Ավագ դպրոցին
  • Ծանոթացում հայերենի բարբառներին

Օգտակար տեղեկություն՝ հայերենի բարբառները

Նկարագրություն` սովորողների հետ քայլքով գնալու ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց՝ Վարդան Կարապետյանի աշխատավայր։ Միասին շրջելու ենք Ավագ դպրոցում, պատմության-հասարակագիտության դասասենյակում։ Զրույց-ծանոթություն հայերենի բարբառներին, ինչպես նաև բարբառներով հեքիաթ հայրիկի կողմից։

Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում։

Հարթակում ծնողն է․․․