Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեռավար-ընտանեկան դպրոց․ Ներկայացնում է հինգ տարեկան Սառա Այվազյանը

Ծանոթացե՛ք, Սառա Այվազյանն է։ Սովորում է Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբում։ Սառան շատ է սիրում ուտել համեղ աղցաններ։ Այս անգամ Սառան ներկայացնում է իրենց խոհանոցային գործունեությունը։

Ապրիլ ամսվա Հաշվետվություն

Քանզի, մեզ մոտ դեռ շարունակվում է արտակարգ դրությունը։ Մենք շարունակում ենք մեր հեռավար ուսուցումը: Շաբավա նախագիծը սկսելուց առաջ, Նելի Արղությանի, դաստիարակների, ծնողական համայնքի հետ  քննարկում ենք շաբաթվա ծրագրերը։ Ծնողները ևս դառնում են մեր անմիջական ծրագրի մասնակիցը, կրողը և փոխանցողը։ Նրանք և տեսանյութեր պատրաստողն են և տարածողը։ Եվ իհարկե վերջում ուղարկում են մեզ, մենք էլ տեղադրում ենք մեր բլոգում։ Այս ծրագրի շրջանակներում ավելի է ամրապնդվում՝ ծնող -պարտեզ- դաստիարակ կապը։ Մեկը մյուսին լրացնելով։ Այդ իսկ պատճառով է, որ մեր 《Մխիթար Սեբաստացի 》 կրթահամալիրը տարբերվում է, իր նմանը չունեցող հեղինակային կրթական ծրագրով։

Ա՛յնուհետև կազմեցինք շաբաթվա նախագիծը `

6.04-10.04 նախագիծ《Զատկի ծեսը

 6.04-10.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում ։

Գարնանը մեր գեղեցիկ ծեսերից Է《Ձոն մայրիկի》ծեսը: Մեր սաներն Էլ են միանում մեզ և իրենց շնորհավորանքն են հղում իրենց մայրիկներին:

ԾՆողների պատումները

Այս շաբաթ ԾՆողների պատումները բաժնում, սեբաստացի մայրիկներից մի քանիսը, պատմել են հեռավար ուսուցման մասին իրենց կարծիքները և տպավորությունները:

Մասնակցել եմ`

  1. Ֆեյսբուքյան ֆլեշմոբ-նախագիծ ` «Մնա Տանը Կարդա Դպիր», կարդացել եմ Լիլիթ Սահակյանի հոդվածը։
  2. Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը` հեռավար նախագծի շրջանակներում Վարել եմ տեսադաս։
  3. Մասնակցել եմ առցանց 《Զատկի ծես》-ին
  4. Ֆեյսբուքյան ֆլեշմոբ-նախագիծ ` Զատկական երգերն ընտանիքում

Ծնողների հետ ունեցել ենք առցանց հանդիպումներ։ Համագործակցության շրջանակներում ` եղել եմ խորհրդատու (ֆիլմերի մոնտաժում, ուսումնական նյութերի տրամադրում և այլն)։

Այս շաբաթ ` մասնակցել է 11 ընտանիք

Թողարկել ենք 25 հատ ֆիլմ

Շաբաթվա պատում 6.04-10.04

Մենք արդեն մեկ ամիս է աշխատում ենք հեռավար-առցանց ուսուցման ծրագրով։ Այս ծրագիրը ապացուցեց, որ իր ձևաչափով տարբերվող է, և արդյունավետ է ծնող — պարտեզ — դաստիարակ համագործակցությունը։ Հասկանալով, որ շատ դրական կողմեր է տալիս, մենք մեծ ոգևորությամբ և եռանդով շարունակում ենք, հեռավար ուսուցումը, մեր շատ սիրելի սաների և ընտանիքի անդամների հետ: Այս շաբաթ մեզ մոտ Զատկի ծեսն էր: Սաների հետ միասին, այս շաբաթվա ընթացքում կատարեցինք տարբեր աշխատանքներ: Բայց մինչ կանցնեինք հեռավար աշխատանքի, նախ հիմք ընդունեցինք`

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄ. ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ 5-12 ԱՊՐԻԼԻ

Ապա ծանոթացանք` (Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց), ծրագրին:

 «Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը

Շարունակեցինք քննարկել մեր հետագա նախագիծը ընկեր Նելիի և մեր դաստիարակների հետ։ Այս շաբաթ մեր աշխատանքային ձևաչափը մի փոքր փոփոխվեց, տիկին Սուսանի առաջարկով, մեր նյութի պատումը թողարկելուց առաջ պետք է ուղարկենք, Լիլիթ Սահակյանին, նոր խմբագրում-սրբագրումից հետո միայն տեղադրեն իրենց բլոգներում: Որից հետո կազմեցի աշխատանքային նախագիծ։ 

Աշխատանքային նախագիծը  6.04-10.04

Այս շաբաթվա ընթացքում իրականացրեցինք`

Ավագ երկուշաբթի ` ջրաղացպանների օր

Ավագ երեքշաբթի `  « Հիմար — իմաստունի» վիճակ

Ավագ չորեքշաբթի `  «Չիք օրը»

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր

Ավագ ուրբաթ ` Զատկի ծես》, Ծիսական խոհանոց

Ինչպես նաև, Արևելքի մեր փոքրիկ սաները, առցանց շնորհավորանքներ մաղթեցին իրենց ծնողներին: Դա կցեցինք《Ձոն մայրիկի》նկարներին, որոնք սաները իրենց ձեռքով էին պատրաստել: Որից հետո գեղեցիկ տեսաֆիլմ պատրաստեցինք:

《Ձոն մայրիկի》

Նաև ունեցանք մի շատ գեղեցիկ նախագիծ, որը մեզ էր առաջարկել, ընկեր Նելին`

Ցուցահանդես- Գեղարվեստը ընտանիքում 

Շաբաթվա վերջում ել մենք ներկայացնում ենք ձեզ`

Հեռավար-առցանց ուսուցման հաշվառում

Այս շաբաթ, առցանց ուսուցման նախագծին 30 սանից մասնակցել են 11-ը։

ԾՆողների պատումները

Դավթյան Էդուարդի մայրիկ` Գայանե

Բարև բոլորին։ Ես Գայանե Դավթյանն եմ՝ Սեբաստացի Էդուարդի մայրը։ Այժմ մեր կրթահամալիրումանցել ենք «Հեռավար առցանց ուսուցման»։ 21րդ դարի ուսուցման տարբերակ, որից միայն լավագույնն ենք ստանում։ Մեր դաստիարակները մեզ տալիս են նախագծեր, իսկ մենք հաճույքով այն տանը կազմակերպում և իրականցնում ենք։ Այն հաճելի է թե՝ մեզ, թե՝ մեր բալիկներին։ Շատ շնորհակալ ենք մեր կրթահամալիրին, մեր դաստիարակներ՝ Ալինա Մարզումանյանին և Հասմիկ Հարությունյանին նման ոգևորող նախագծերի համար։

Սանոսյան Ռաֆայելաի մայրիկ` Մարինա

Հեռավար առցանց նախագիծը կարևոր է կրթական հաստատություն֊ընտանիք կապն ամրապնդելու, սաների զբաղվածությունն ապահովելու, առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու և հետագա կրթական գործընթացին վերադարձն ու ադապտացիան ավելի դյուրին դարձնելու նպատակով։

Գալստյան Մանվելի մայրիկ` Տաթև

Ես կարծում եմ , որ հեռավար ուսուցումը շատ կարեվոր է հատհապես դպրոցական երեխաների համար, քանի որ այդպես երեխան և չի մոռանում իր սովորածը, և միշտ կապի մեջ է լինում դասվարի հետ և դրա հետ մեկտեղ ստանում է նոր գիտելիքներ, իսկ պարտեզի տեսանկյունից երեխաների համար այնքանով է լավ, որ փորձում են նոր խաղեր խաղան և նույնպես ինչ որ չափով կապի մեջ են լինում դաստիարակների հետ։

Վիրաբյան Ալեքսի մայրիկ` Հերմինե

Սիրելի Ալինա և Հասմիկ, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ ջանք չեք խնայում և մեր այս միապաղաղ օրերը կյանքով եք լցնում։ Հեռավար ուսուցումը ինձ համար մեր կրթահամալիրի առավելություններից մեկն է։ Հեռավար առցանց ուսուցումը միջոց է՝ միշտ կապի մեջ լինելու, աշխատելու, սովորելու, ակտիվ լինելու։ Շնորհակալ եմ…..

Առուստամյան Նարեկի մայրիկ` Յանա

Ես երեք անչափահաս երեխաների մայր եմ, ինքս աշխատում եմ և այդ պատճառով երեխաներիս օրվա մեծ մասի խնամքը հանձնել եմ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիանալի ու հոգատար անձնակազմին։ Ելնելով այս իրավիճակից երբ փակվեցին բոլոր հաստատությունները, սակայն ես նորից շարունակում եմ աշխատել սկզբում մի փոքր դժվար էր համատեղել աշխատանքը և երեխաների կրթույունը առցանց, բայց շնորհիվ մեր բանիմաց և շատ սիրելի անձնակազմի մեզ դա հաջողվեց։ Առցանց կրթությունը մեր կրթահամալիրում շատ կազմակերպված է, և որ ամենակարևորն է հագեցած է երեխաների օրը: Ամեն մի օրը լցվում է բազում հետաքրքիր և իմաստալից խաղերով, նյութերով, բազմաթիվ ձեռքի և մտքի մարզումներով։ Մեր սիրելի մանկավարժները մեր կողքին են օրվա ցանկացած ժամի։ Շնորհակալ ենք որ կա այսպիսի հրաշք կրթահամալիր և հատուկ ընտրված բանիմաց մասնագետներ։

Ավագ ուրբաթ ` 《Զատկի ծես》

Ավագ ուրբաթ մեզ մոտ ծիսական խոհանոցն է: Շաբաթվա վերջում մենք սաների և ծնողների հետ միասին կպատրաստվենք Զատկի ծեսին: Ընտանեկան ճաշկերույթը սկսվում է ոչ թե այն պահից, երբ սեղանը պատրաստ է, այլ այն պահից, երբ պատրաստ են լինում համեղ ուտեստները: Քանի որ այս տոնը շատ ենք սիրում և մեծ սիրով ենք պատրաստվում, սկսում ենք խոհանոցից: Այդ հարցում մեզ օգնեցին սաները: Երեխաները խոհանոցում պատրաստեցին շատ համեղ աղցաններ, ներկեցին ձվիկներրը, պատրաստեցին համեղ թխվածքաբլիթներ: Մեր սաները եթե ցանկանան, ամեն ինչ կարող են անել, դա նրանց մոտ շատ լավ է ստացվում: Նրանք խառնաշփոթ էին սարքել խոհանոցը, բայց դա շատ հաճելի և զվարճալի էր: Իհարկե նրանց այս հարցում օգնեցին ընտանիքի անդամները: Այդ ամենը տեսանկարեցին և ուղարկեցին մեզ ծնողները:

 Մաթևոսյան Նարե

Հովհաննիսյան Եվա

Կայայան Անտուան

Սանոսյան Ռաֆայելա

Գրիգորյան Յանա

Ավագ հինգշաբթի ` Այգեպանների օր 9.04.2020

DIY տան զարդարանք Զատկի համար: Զատիկ ...

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր էր: Ավագ հինգշաբթի հայ կանայք ու աղջիկները գնում են բանջար հավաքելու, հացի են նստում անպայման ընտանիքով:

Այսօր էլ մեզ մոտ տեխնալոգիայի օր էր: Զատկի ծեսի կապակցությամբ սաները իրենց գեղեցիկ ձեռքերով պատրաստեցին տարբեր զատկական տեխնալոգիական աշխատանքներ: Մենք ունենք սաներ, որոնք դեռ փոքրիկ են, նրանց օգնեցին պատրաստել ձվիկները քույրիկները և եղբայրները, քանի որ մեզ մոտ հեռավար-առցանց ուսուցում է, այդ իսկ պատճառով շատ ողջունելի է ընտանիքի անդամների մասնակցությունը:

Մեծ սիրով ներկայացնում եմ, մեր սաների տեսանյութերը`

Առուստամյան Նարեկ

Վիրաբյան Ալեքս

Գալստյան Մանվել

Մաթևոսյան Նարե

Ավագ չորեքշաբթի ` «Չիք օրը» 8.04.2020

Զատիկի ձվեր (57 ֆոտո)

Ավագ չորեքշաբթի «չիք» էր կոչվում։ Մաքրում էին տունը, բակը, լվանում ամեն ինչ և լողանում։ Տարածված էր այն հավատալիքը, որ շուրջբոլորը մաքրելով՝ մարդն ազատվում է ամեն չարիքից։

Մեզ մոտ Չորեքշաբթին «չիք»-ի օր էր, մեր սաները առավոտյան արթնացան և անցան գործի, սկսեցին իրենց ակտիվ և ուրախ առօրյան: Նախ և առաջ լվացվեցին, ապա անցան տան մաքրությանը: Սկսեցին մաքրել հատակը, կահույքը, դասաորեցին իրենց խաղալիքները: Նրանք դա անում էին շատ մեծ սիրով և ոգևորությամբ: Պետք է նշել, որ նրանց շատ էր դուր եկել տուն մաքրելը: Իհարկե այսօր միայն աղջիկները մասնակցեցին :

 Հովհակիմյան Դանիելա

 Գրիգորյան Յանա

Գինոսյան Կարինա

Սանոսյան Ռաֆայելա

Հեռավար-առցանց ուսուցում《Ձոն մայրիկի》

《Ես սիրում եմ ծաղիկները
Մեկ էլ մորս աչքերը պարզ,
Ազգեր մեկ էլ ձեր արքերը`
Թե ծաղկի պես նայեն վաս:
Ես սիրում եմ ողջ աստղերը,
Մեկ էլ մորս աչքերը հեզ,
ԱՍտված մեկ էլ քո աչքերը`
Թե ինձ պահես մայրիկիս պես》 Հովհաննես Շիրազ

Գարնանը մեր գեղեցիկ ծեսերից Է《Ձոն մայրիկի》ծեսը: Ծնողները մեր սաների հետ պատրաստեցին շատ գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանքներ`《Սա իմ մայրիկն է》: Նրանք շատ գեղեցիկ և գունեղ էին պատրաստել իրենց մայրիկներին։

Հեռավար-առցանց ուսուցում《Ձոն մայրիկի》

Մեր սիրելի՛ մայրիկներ և աղջիկներ, շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, հավերժ կանացի հմայք, լիարժեք երջանկություն և անսպառ սեր: Մեր սաներն Էլ են միանում մեզ և իրենց շնորհավորանքն են հղում իրենց մայրիկներին:

Տոնդ շնորհավո՛ր, իմ սիրելի՛ մայրիկ