Այսօր ավագ երեքշաբթի է: Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:
Այսօր մայրիկների հետ սաները սովորեցին` զատկական ասիկներ, երգեր և հանելուկներ: Այդ ասիկները, երգերը նախօրոք ուղարկել ենք մայրիկներին, որպեսզի երեխաների հետ սովորեն: Սաների սովորելուց հետո ծնողները տեսանկարել և ուղարկել են մեզ: Մենք ել մեծ սիրով ներկայացնում ենք ձեզ:
Սարգսյան Նարե
Նարեն մեզ համար իր փոքրիկ թաթիկներով խնոցի հարեց և անուշ ձայնով երգեց:
Մենք սկսում ենք հեռավար-առցանց ուսուցման շաբաթը: Այսօրվանից սկսվում է Ավագ շաբաթը: Մեծ պասի վերջին մեկ շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ:
Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,
Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային:
Այսօր ծնողները մեր սաների հետ միասին պատրաստեցին շատ գեղեցիկ տեսանյութեր։ Ցորեն աղացին, խաղացին ձվախաղեր։ Նրանք մեծ սիրով այդ տեսանյութերը փոխանցեցին մեզ, որի համար շատ շնորհակալ ենք: Սիրով ներկայացնում եմ մեր սաների հետաքրքիր և գեղեցիկ տեսանյութերը։
Ծաղկած են դաշտեր ծիլ-ծիլ, խատուտիկ, Եվ ամեն ժամ կավետեն Զատիկ, Զատի՛կ է եկել, թո՛ղ աշխարհ ցնծա, Կարմիր հավկիթներ բերել ենք ընծա:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:
2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների և ընտանիքի անդամների համար
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, ծնողներ և ընտանիքի անդամներ
Իրականացման տևողությունը՝
Մեկ շաբաթ 6.04-10.04
Նպատակները՝
Սաներին ծանոթացնել Զատկի ծեսին՝ որպես ազգային և քրիստոնեական ծես, ծեսի խորհուրդներին (ածիկ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ) զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Ինչպես նաև ամրապնդել ծնող-պարտեզ- դաստիարակ կապը, ներգրավել ծնողին առցանց համագործակցությանը։
Խնդիրները՝
Ծնողը դառնում է առցանց կրթության, կրողը և փոխանցողը։ Հեռավար ուսուցման ժամանակ ծնողին ներգրավել մեր նախագծերում, և ոչ միայն ծնողին այլ նրա ընտանիքի բոլոր անդամներին։
Ընթացքը՝
Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝ տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել՝
Ընտանեկան նախագծեր, որոնք առաջարկում են ծնողները
Ավագ երկուշաբթի ` ջրաղացպանների օր
Ավագ երկուշաբթի` ջրաղացպանների օրը, ալյուր կամ ցորեն են տանում աղալու:
զատկական խաղեր, ձվախաղեր
Տեսադաս ՝ ձվախաղերի մասին
Ավագ երեքշաբթի ` « Հիմար — իմաստունի» վիճակ
Ավագ երեքշաբթի` երեկոյան, հյուր գնալիս իրենց հետ ճրագ են վերցնում` որպես իմաստուն մարդիկ: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:
զատկական երգեր, ասիկներ, հանելուկներ
Ավագ չորեքշաբթի ` «Չիք օրը»
«Չիք օրը»` այգին, բանջարանոցը, տունն են մաքրում. եթե այգում ծառ ունեն, որը պտուղ չի տալիս, բահը վերցրած` այդ ծառին են մտենում, հորդորում, որ պտուղ տա, սպառնում, թե այդ բահով հողից նրան կհանեն: Հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»:
«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.
Առաջին խումբ — Չիք, չիք, ի՞նչը չիք:
Երկրորդ խումբ — Չիք, չիք, կծան շունը չիք:
Տեսադաս ՝ Չիք-չիք
Ավագ հինգշաբթի ` Այգեպանների օր
Ավագ հինգշաբթի հայ կանայք ու աղջիկները գնում են բանջար հավաքելու, հացի են նստում անպայման ընտանիքով:
Տեխնոլոգիական աշխատանք
Ավագ ուրբաթ ` 《Զատկի ծես》, Ծիսական խոհանոց
Ցուցահանդես- Գեղարվեստը ընտանիքում ,《Ձոն մայրիկի》
Միջավայրը՝ տանը, բակում, ազատ միջավայրում
Ձուպտտոցի
Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:
Ձվախաղ
Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:
Ձուգլդորիկ`
Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել:
Զատկական ` ասիկներ `
1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
2. Կարմիր ձու տուր,կարմիր օր տամ:
3. Զատիկն առանց ձվի չի լինի:
4. Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի
5. Մարիամ խաթուն,
Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն
Ես քեզ կտամ նուշի կթուն:
6. Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Հուսանք, որ շուտով հեռվից չենք նայի միմյանց, իսկ մինչ այդ եկե՛ք ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործենք՝ ինքնակրթվենք, չէ՞ որ այն (ինքնակրթությունը) նպաստում է ներքին կազմակերպվածությանը, սերմանում աշխատասիրություն։ Հոդվածի հեղինակ՝ Լիլիթ Սահակյան
Գարունը իր գեղեցիկ և առեղծվածային գույներով պատել էր քաղաքը։ Արևը վերջապես ժպտում և ջերմացնում էր մեզ։ Սակայն մեզ այդ ամենը վայելել չթողեց մի հիվանդություն, որի անունը կորոնավիրուս է։ Այսօր նա շատերիս է ստիպում մնալ տանը, և որոշակի ժամանակով փոխել մեր կյանքի ընթացքը։
Մենք արդեն գրեթե մեկ ամիս է աշխատում ենք հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ։ հեռավար-առցանց ուսուցուման նախագիծը ապացուցեց, որ իր ձևաչափով տարբերվող է, և արդյունավետ է ծնող — պարտեզ — դաստիարակ համագործակցությունը։
Մեր կրթահամալիրի այս նախաձեռնությունը, մեզ հնարավորություն տվեց ծնողների հետ արդյունավետ հաղորդակցվելու ու այս արտակարգ դրության օրերին միասնական և համախմբված լինելու։ Եվ ինչու ոչ չեզոքացնելու միմյանցից հեռու լինելու զգացողությունը։ Սա լավագույն ժամանակն է ծանոթանալու մեր սաների և ծնողների ստեղծագործական, մարզական, խոհարարական և այլ բազում մտահղացումների հետ։ Հասկանալով, որ շատ դրական կողմեր է տալիս մեզ այս հեռավար-առցանց ուսուցումը ։ Շարունակեցինք քննարկել մեր հետագա նախագիծը ընկեր Նելիի և մեր դաստիարակների հետ։
Որից հետո ընկեր Հասմիկի հետ կազմեցինք աշխատանքային նախագիծ։ Քանի որ այս շաբաթ պետք է աշխատեինք միասին, մենք բաժանեցինք ծրագիրը օրերի և անցանք նախագծի իրագործմանը։
Մեր աշխատանքը հեռավար սկսել ենք հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը։
Աշխատանքային նախագիծը մարտի 2-6
Շաբաթվա ընթացքում կատարեցինք՝
Հեքիաթասաց Հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ
Սանի օրը, երբ տանն է
Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում-պատում
Քանի որ դեռ վիրուսն աննկարագրելի թափով պատել էր և չէր ուզում հեռանալ, բայց դա մեզ չխանգարեց, մենք անցանք հեռավար-առցանց ուսուցմանը։ Այս շաբաթ ես արձակուրդի մեջ էի, բայց ես էլ միացա այս նախագծին։ Ես որոշեցի կամավոր իմ մասնակցությունը ցուցաբերեմ և ինչու ոչ, ավելի ամրապնդեմ պարտեզ ծնող կապը։ Կազմեցի նախագիծ։
《Իմ մարզական ընտանիք 》նախագիծը
Հեռավար առցանց ուսուցում
Սկսեցինք նոր՝ Հեռավար նախագիծ՝
Ինչպիսի՞ն է 《առցանց》դաստիարակը։ Եվ սկսում ենք մեր ֆլեշմոբը։
《Արևելքի խենթերը》մարզական պարապմունք։
Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա պատում
Հեռավար ուսուցման երրորդ շաբաթվա նախագիծ մարտի 23-27
Նախագիծը նախատեսվում է՝ իրականացնել
Մաթեմատիկական ֆլեշմոբ
Ինչպես նաև ծանոթացանք Դաստիարակների հեռավար-առցանց ուսուցման մարտի 23-27 նախագծերին, հեղինակ Նելի Արղության
Այս շաբաթ մեր սաները ներկայացրին այս թեմաները՝
1. Ձոն մայրիկի
2.Ծառատունկ-ծաղկատունկ
3. Սեբաստացիները տանը
4. ինքնաշեն խաղալիքներ
5. Ածիկացան
Ձեզ եմ ներկայացնում ՝
Ծնողների պատումները
Ծնողի օրագիր
Մասնակցել եմ՝
《Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ 》պարապունքին։ Թեման՝《Ծիծաղը》Վիլյամ Սարոյան։ Վերլուծություն ։
Առցանց քննարկել ենք և մեր կարծիքն ենք հայտնել ՝ Աիդա Պետրոսյանի 《ինչով են զբաղվում նախակրթարանում》հոդվածը։
Ինչպես նաև մասնակցել եմ՝ Ռոդարիական մարզախաղեր ֆլեշմոբին։
Ուսումնասիրել ենք Մարիա Մոնտեսորի 《Երեխայի տունը》հոդվածը։
Ծանոթացել եմ ՝ խորհրդային մանկավարժ Սիմոն Սոլովեյչիկի՝ Երեխայի մեջ ոչինչ չփոխելու համար կա 4 կանոն
Մեր սաները իրենց ծնողների հետ միասին պատրաստում են 《ինքնաշեն խաղալիքներ》 ։Դա կարող է լինել տարբեր իրերից՝ պլաստիկ շշերից, թղթից, խմորից, փայտից։ Իհարկե ոմանք խաղալիքի փոխարեն, այլ տեխնոլոգիական աշխատանքներ են կատարել, սակայն բոլորի մոտ դա գերազանց է ստացվել։ Եկեք դիտենք մեր սաների և նրանց ընտանիքի անդամների պատրաստած աշխատանքները ։ Եվ վերջում ես կներկայացնեմ իմ պատրաստած《 ինքնաշեն խաղալիքը》։
Կորոնավիրուսը փոխել է մեր և մեր երեխաների առօրյան։ Բոլորը ինքնամեկուսացվել են տանը, երեխաները պարտեզ չեն հաճախում, ծնողներից ոմանք աշխատանքի չեն գնում։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում հնարավոր է ու պետք է դրականը տեսնել։ Ընտանիքի հետ միասին տանը մնալը միշտ էլ լավ գաղափար է, անհրաժեշտ է օգտվել այս հնարավորությունից ու մի լավ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Այս հեռավար-առցանց ուսուցման ժամանակ, որոշեցինք փոխել աշխատանքի իրագործման միջավայրը, տունը կդառնա պարտեզ, իսկ ծնողը դաստիարակ։ Երբ ծնողը իր երեխային բերում է պարտեզ նրան հետաքրքիր է, իր երեխայի առօրյան մեր միջավայրում《ինչպես է խաղում,ուտում, զբոսնում, կեսօրին քնում և այլն…》, այդ ամենը իհարկե մենք օրվա վերջում տեսանկարում և տեղադրում ենք մեր բլոգներում, սոցիալական ցանցերում, որից հետո ծնողը տեսնում իր երեխայի առօրյան։ Այսօր ծնողն է տեսանկարել իր երեխայի առօրյան և օրվա վերջում ուղարկել մեզ։ Հեռավար առցանց ուսուցումը շատ կարևոր դեր է խաղում ծնող-պարտեզ-դաստիարակ համագործակցություն մեջ։
Եկեք տեսնենք մեր սաների առօրյան, երբ տաննեն։ Կարծում եմ մեր ծնողների մոտ դա շատ լավ է ստացվել ներկայացնել իրենց երեխաների առօրյան։
Մեզ մոտ գարուն է, մենք պետք է սկսենք՝ ցանել ծաղկի սերմեր, տնկել ծառեր, մշակել տան բույսերը, խնամել պարտեզի ծաղիկները։ Այսօր մեր սաները իրենց հրաշագործ թաթիկներով տնկեցին իրենց՛ մի գուցե առաջին ծառը և ծաղիկը։ Նրանք այնքան գեղեցիկ և հաճույքով էին տնկում, մշակում, ջրում, կեցցեն նրանք։ ինձ մոտ ցանկություն առաջացավ նույնպես միանամ այդ գեղեցիկ նախագծին։