Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ղ․ Աղայան Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Թումանյանական օրերի տիկնիկաթատրոն

Այսօր մեզ հյուրընկալել էին Աննա Ստեփանյանը և իր երկարացված օրվա երեխաները։ Թումանյանական օրերի նախագծի շրջանակում ցուցադրեցին գեղեցիկ տիկնիկաթատրոն։ Իսկ հերոսներին պատրաստել էին հենց իրենք, իրենց ձեռքերով։

«Ձախորդ Փանոսի» Հովհաննես Թումանյան

Ձախորդ Փանոսի

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը՝ Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած—չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։

Читать ««Ձախորդ Փանոսի» Հովհաննես Թումանյան» далее

Հովհաննես Թումանյան ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։

Читать «Հովհաննես Թումանյան ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ» далее

Դոնալդ Բիսեթ․ Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդականծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուրթեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ

Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ջաննի Ռոդարի

«Շփոթ—պապը»

-Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:
_Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :
_Չէ՛, Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

Читать «Ջաննի Ռոդարի» далее

Հեքիաթների շիլաշփոթ

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ քայլքով հասանք Արևելյան լանջերին։ Սովորողների հետ հեքիաթի զրույց-քննարկում ունեցանք։ Հետաքրքիր է լսել սովորողների կարծիքը լսած հեքիաթի մասին, որից հետո փորձեցինք ինքներս փոխել հեքիաթը. Շա՜տ հետաքրքիր և զվարճալի հեքիաթի շիլաշփոթ ստացվեց։

Խճճված հեքիաթը

Այսօր Արևելքի արևները ներկայացրեցին խճճված հեքիաթը, իրենց Ռոդարիական տարբերակով։

Երեխաները նոր շունչ հաղորդեցին մեր սիրելի հեքիաթներին։ Եվ այն դարձրեցին ավելի գունեղ և զվարճալի։

Երաժշտական խաղ-ներկայացում՝ թումանյանական այլընտրանքային տիկնիկներով

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները տարբեր թափոններից ստեղծել են թումանյանական այլընտրանքային տիկնիկներ՝ ինքնաշեն խամաճիկներ։ Իսկ այսօր՝ Հ․ Թումանյանի ծննդյան օրը ներկայացան երաժշտական խաղ-բեմադրությամբ։

Նախագծի համակարգող՝ Տաթև Մանվելյան