Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Ամփոփում ենք «Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբի «Հոկտեմբերիկ» ստուգատեսը։

«Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 28.10.2021  
Ժամը՝ 
Անցկացման վայրը՝ Ընտանիքում
Մասնակիցները՝ արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ 

Читать ««Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ» далее

Ինքնաշեն խաղ-խաղալիքի ստեղծում «Հոկտեմբերիկ»

Ինքնաշեն խաղ-խաղալիքի ստեղծում «Հոկտեմբերիկ»

Այսօր մեր «Հոկտեմբերիկ» ի երրորդ շաբաթն էր։Պետք է պատրաստեինք ինքնաշեն խաղ-խաղալիք։Որպես օգտագործվող նյութ ընտրել էինք հաստ ստվարաթուղթը և փուչիկը։Բաժանվեցինք երկու խմբի։Ամեն խումբ պատրաստեց մեկ ինքնաշեն խաղալիք։Սկզբում սովորողներին պատմեցինք մեր անելիքների մասին,հետո ամեն խաղալիքից ցույց տվեցինք մեկ օրինակ և փորձեցինք միասին պատրաստել։Այսօրվա մեր խորհրդատու ծնողը Աշոտի մայրիկ՝ Անահիտն էր։Արդյունքում խմբասենյակում ունեցանք երկու ինքնաշեն խաղալիք։

«Հոկտեմբերիկ». խմբասենյակը՝ բաց-արվեստանոց, ինքնաշեն խաղ-խաղալիքներ

Օրը՝ 21.10.2021

 Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց,5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Հագուստը՝ 5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներ

Читать ««Հոկտեմբերիկ». խմբասենյակը՝ բաց-արվեստանոց, ինքնաշեն խաղ-խաղալիքներ» далее

Հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Հինգշաբթի օրերը սաների սիրելի օրերից է դարձել,քանի որ ամեն հինգշաբթի հագնում ենք մեր դասարանական շապիկները և զբաղվում ենք որևէ հետաքրքիր գործունեությամբ ։Այսօր մեզ մոտ հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատեսի օր էր։Արևելյան դպրոցի 5 տարեկանները իրենց մարզական ստուգատեսը անցկացրին դպրոցի հարակից մարզադաշտում։Մեզ հետ էին նաև մեր սիրելի ծնողներից՝  Քնարիկը (Հրաչյայի մայրիկը) և  Տաթևը (Մանվելի մայրիկը)։

Բնագիտական ստուգատես «Հոկտեմբերիկ»

Կրկին հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։Այս անգամ կատարեցինք բնագիտական փորձ։Սաները պետք է հետազոտեին մրգերը,բանջարեղենները, առանձնացնեին սերմը պտղամսից։Ստուգեցինք համի հոտի զգայարանները,փորձեցինք զարգացնել սաների տրամաբանական մտածողությունը և երևակայությունը՝ միաժամանակ ստեղծելով մեր ջերմոց լաբորատորիան։

«Հոկտեմբերիկ» ստուգատես․ Թթուդրիկի ծես

Օրը՝ 29.10.2020  

Ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Խորհրդատու խոհարար՝ Մարիետ Թադևոսյան

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:

Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում:

Սովորողները paint ծրագրով նկարում են բանջարեղեն։

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։

Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդոնյութի թողարկում:

Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող  տեսանյութի տեսքով ներկայացնում է  իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը:

«Հոկտեմբերիկ» ստուգատես․ Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ և շրջիկ թատրոն

Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Հոկտեմբերիկ » ստուգատեսն էր։ Պատրաստելու ենք ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ։ Բեմադրելու ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը » հեքիաթը, իսկ հետո ներկայանանք որպես շրջիկ թատրոն։ Նախագիծը իրականացնելու համար համագործակցել ենք տեխնոլոգ-դիզայներԱրուսյակՄաթևոսյանի հետ։ Նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլով։ Սկզբում սովորողներին պատմել ենք հեքիաթը, ներկայացրել հերոսներին կերպարները, նախապատրաստել անհրաժեշտ նյութերը, իսկ հետո ընկեր Արուսյակի օգնությամբ սկսել են ձևել։

Բոլոր հերոսներին արդեն ձևել ենք , ընկեր Արուսյակն էլ կարի մեքենայով ամրակալել էր , որ ավելի ամուր լինի, մնաց ամրացնենք անհրաժեշտ պարագաները։ Տեսե՛ք, ինչ հավես է ստացվել։

Արևելյան դպրոցի 5 տարեկաններն ներկայացնում են իրենց շրջիկ թատրոնը: Բարի դիտում բոլորին:

«Հոկտեմբերիկ» ստուգատես․ Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

Օրը՝ 15.10․2020թ

Нет описания.

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոց

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Արուսյակ Մաթևոսյան

Նպատակը՝

Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին: Երեխաները կաշխատեն տեխնոլոգիայի դասվանդողի, դասվարների հետ:

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

«Հոկտեմբերիկ». Ազգային֊բակային խաղերի ստուգատես

Օրը՝ 08.10.2020

Ժամը՝  11։00֊12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի հյուսիսային բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան

Նպատակը՝ ազգային մշակույթի, ազգային խաղի ուսուցում, յուրացում

Խնդիրները՝

  • խմբով խաղալու հմտությունների զարգացում
  • խաղում արագ կողմնորոշվելու զարգացում
  • խաղերում միասնականության, փոխօգնության զարգացում

Խաղերը՝ «Մուկն ու կատու», «Պուտ-պուտ», «Ընկուզախաղեր»

Պուտպուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Մուկկատու

Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Արդյունքում սովորողը

  • կիմանա  ազգային խաղերը,
  • կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով։