Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատրաստում ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը»

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակներում, 1-ին դասարանցիների հետ միասին մեր ձեռքերով պատրաստում ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը»։ Որից հետո պետք է ցուցադրենք տիկնիկային։

Համագործակցություն. Հովհաննես Թումանյան «Խոսող ձուկը»

Շարունակելով մեր նախագիծը «հեքիաթներ բառբառով», այս անգամ ընկեր Սոֆյան մեզ համար ընթերցեց` Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» Տավուշի բառբառով։

Երեխաների հետ զրույց քննարկում ունեցանք բառբառների մասին, քնարկեցինք Տավուշի մարզը, որտեղ է գտնվում։

Որից հետո ընկեր Սոֆյան ընթերցեց հեքիաթը։

Հովհաննես Թումանյան Մարտ

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

«Ձախորդ Փանոսի» Հովհաննես Թումանյան

Ձախորդ Փանոսի

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը՝ Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած—չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։

Читать ««Ձախորդ Փանոսի» Հովհաննես Թումանյան» далее

Հովհաննես Թումանյան ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։

Читать «Հովհաննես Թումանյան ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ» далее

Լոռվա բարբառով հեքիաթի ընթերցում

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները և Սոֆյա Մամյանի ջոկատը միասին վերնատանը ընթերցեցին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը » Լոռվա բարբառով։

Ընթերցումից առաջ, ունեցանք զրույց քննարկում փոքրիիկների, կրտսեր սովորողների հետ։

Որից հետ ընկեր Սոֆյան մեզ պատմեց հեքիաթը։

Հեքիաթի ավարտից հետո, բոլորս միասին քնարկեցինք բարբառային բառերի բացատրությունը սովորողների կողմից։

Իսկ վերջում սաները ցանկացան պատմել Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։

Թումանյանական ընթերցումներ

Արևելյան դպրոցի 5 տարեկանները այսօր դուրս էին եկել բակ և հակաբացիլ միջավայրում ընթերցում էին` Հ. Թումանյանի բանաստեղծությունները։

Ընթերցումներից հետո մի փոքր զբոսնեցինք և վերադարձանք խմբասենյակ։