Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ընթերցանություն. Poбepт Кийocaки

Я не знаю, что там себе люди воображают о деньгах, но должен вам сказать, что в деньгах нет ничего сверхъестественного. Важнее всего ваше отношение к деньгам.

Бедные люди — это те, которые ничего не создают и ничего не отдают.

Մանկավարժական ճամբարի. Ամփոփում

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ. 22.08 -26.08: Անհատական աշխատաժամանակ

Այս շաբաթ երկարացված օրվա շուրջտարյա կազմակերպման հմտությունների ստուգատեսյան ճամբարն էր, որի արդյունքում պետք է տիրապետեինք լողի, Հեծանվավարության, ձիավարության հմտություններին։ Ինչպես նաև պետք է կատարեինք միջավայրի խնամք, բնապահպանություն, կենդանիների խնամք, կերակրում, պարտեզապուրակային աշխատանքներ։ Որից հետո պետք է ստանայինք վկայագրում։ Ինձ համար շատ հետաքրքիր, էմոցիաներով և փորձի փոխանակումներով լի ճամբարային շաբաթ էր։

Որպես տվյալ ճամբարի մասնակից՝ կարող եմ ասել, որ նմանատիպ ճամբարները պետք Է հաճախադեպ լինեն։

Ամեն օրվա պատումները այստեղ `

Մանկավարժական ճամբար. Օր առաջին

Մանկավարժական ճամբար. Օր երկրորդ

Մանկավարժական ճամբար. Օր երրորդ

Մանկավարժական ճամբար. Օր չորրորդ

Մանկավարժական ճամբար. Օր հինգերորդ

Մանկավարժական ճամբար. Օր հինգերորդ

Օրը սկսվեց ուսումնական ժամերգությամբ։ Հետո շտապեցինք դեպի ուսումնական ագարակ՝ խաղողաքաղի ծեսին։ Խողողը քաղելուց հետո երգեցինք, պարեցինք, խաղողագովք արինք։ Մեզ միացավ նաև տիար Բլեյանը։ Խաղողածեսից հետո տիար Բլեյանի հետ միասին կլոր սեղանի շուրջ ունեցանք զրույց-քննարկում, որի ընթացքում համտեսեցինք մեր քաղցրահամ խաղողը։ Իսկ հետո մի փոքր աշխատանք ունեինք Արևելյան դպրոցում՝ պետք է ավարտեինք ցանկապատի աշխատանքները։ Ավարտից հետո, շտապեցինք Մայր դպրոց՝ մարմարյա սրահ երգելու ու պարելու։

Մանկավարժական ճամբար. Օր Չորրորդ

Այսօր օրը սկսեցինք ձիավարությամբ, Մաշային խնամելուց հետո, թամբեցինք, սանձեցինք և ձիավարեցինք։ Մեզ մոտ լողի վերջին օրն էր, փորձեցինք այսօր ինքնուրույն լողալ, ինչը ի շնորհիվ ընկեր Անուշի ինձ մոտ ստացվեց։ Վերջում Հեծանվավարեցինք։ Ավարտեցինք օրը մարմարյա սրահում երգ ու պարով։

Մանկավարժական ճամբար. Օր երրորդ

Ինչպես միշտ օրը շատ հագեցած էր։ Առավոտյան բոլորիս միասին սարալանջի հատվածում կատարեցինք միջավայրի խնամք։ Որից հետո գնացինք լողալու, այնուհետև Հեծանվավարություն և վերջում երգեցինք ու պարեցինք մարմարյա սրահում։

Մանկավարժական ճամբար. Օր երկրորդ

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը սկսեցինք Ագարակից։ Այնտեղ խնամեցինք և սովորեցինք ինչպես ճիշտ թամբել ձին։ Այնուհետև շտապեցինք դեպի փակ լողավազ լողալու, մի լավ լիցքաթափվելուց և ինչու ոչ լողալ սովորելուց հետո, գնացինք Հեծանվավարության, այնտեղ մեզ միացավ նաև տիար Բլեյանը։ Իսկ վերջում հավաքվեցինք մարմարյա սրահում մասնակցելու `Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքին։

Օրվա ամփոփում տեսանյութում

Մանկավարժական ճամբար. Օր առաջին

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարային շաբաթվա առաջին օրն էր։ Օրը անցել էր շատ լավ, սակայն ես կարղացա մինալ վերջում Հեծանվավարությանը։ Մինչ այդ աղջիկները հասցրել էին կատարել պարտիզ-պուրակային աշխատանքներ։ Դեռ առջևում չորս օր ունենք։ Հուսամ շատ հետաքրքիր և էմոցիաներով լի շաբաթ կունենանք, քանի որ մեկ օրում ունենք լող, Հեծանվավարություն, ձիավարության և միջավայրի խնամք։

Սեմինար պարապմունք

Այսօր Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում երկարացված օրվա կազմակերպիչների երկրորդ սեմինար-պարապմունք էր։ Այս անգամ` Ալիսա Գևորգյանը մեզ Ծանոթացրեց, ներկելու տեխնիկայի հետ։ Թե ինչպես պետք է ընտրենք ճիշտ գույները կավը ներկրելու համար։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Այսօր Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարն էր։ Ալիսա Գևորգյանը մեզ Ծանոթացրեց կավագործության գաղտնիքների, աշխատանքի տեխնիկայի հետ և հենց տեղում մեր ձեռքերով պատրաստեցինք մեր նախընտրած իրերը։

Կավի հետ աշխատանքը մի փոքրիկ փոխեց մեր առօրյան, և մեզ իսկական արվեստագետներ զգացինք՝ բացահայտելով բոլորիս վառ երևակայությունը։

Սա էլ մեր տեսաֆիլմը

Տեսաֆիլմը` Նունե Խաչիկօղլյան

Սեմինար-պարապմունք. Ձիվարություն

Երկարացված օրվա կազմակերպիչները այս շաբաթ կրկին Ագարակում էին։ Սովորեցինք ձիու հետ վարվեցողության և ձիավարության նախնական խնամքի մշակույթին, կենսակերպին ու վարքին: սովորեցինք ոչ միայն ձիու վրա մեզ պահելու հմտությունները, այլև ձիավարության և ձիերի հետ վարվելակերպի գաղտնիքները։