Առավոտյան նախաճաշեցինք, վերցրեցինք մեր ինքնագլորները և ճամփա ընկանք։Շատ գնացինք թե քիչ ինքներս էլ չզգացինք,քանի որ վայելում էինք ինքնագլոր վարելու հաճույքը։Հասնելուն պես, նախ մարզվեցինք,կատարեցինք շնչառական վարժություններ,որից հետո նոր սկսեցինք իրական ինքնագլորաերթը։Շաա՜աատ հավես էր ։Դե իսկ ճանապարհին մեր մեծ խումբը նկատելով`ծաղկավաճառները անտարբեր չկարողացան անցնել և գեղեցիկ ծաղիկներ նվիրեցին իմ աղջիկներին։
Ժամանակահատվածը՝ Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների «Բզեզիկներ » ջոկատ, ընտանիքի անդամներ Անցկացման վայրը՝ տանը, բակում, Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակում
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Քոլեջ -պարտեզի 5 տարեկաններ
Նպատակը՝ «Համագործակցային նախագծի» շրջանակում սովորողների մոտ զարգացնել մարմնամարզական հմտությունները։
Խնդիրներ՝
Ուշադրության կենտրոնացում
Արագ կողմնորոշվելու ունակություն
Անհրաժեշտ մարզագույք`
Գնդականեր, փուչիկներ, կանգնակներ։
Նկարագրություն` Սաները ինքնուրույն հագնելու են մարզակոշիկները և քայլքով բարձրանան դեպի Քոլեջ- պարտեզ։
Տարբերակ 1
Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
Տարբերակ 2
Պահի՛ր գնդակը․Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:
Խաղի ժամանակ սովորողները կանգնում են մեկ գծով։ Առաջին երեխան վերցնում է զամբյուղում դրած խնձորը, փոխանցում մյուսին, հետո նորից է վերցնում, նորից փոխանցում։ Այնքան ժամանակ են խաղում, որ զամբյուղի խնձորները վերջանում են։
Խաղ 2՝
Մասնակիցները բաժանվում են զույգերի:Զույգերից մեկը փակ աչքերով փորձում է խնձոր (կամ ուրիշ միրգ) կերակրել դիմացը կանգնած ընկերոջը։
Խաղ 3՝
Սովորողները կանգնում են շարքով, հերթով մոտենում են տուփում դրված կոնֆետներին, մեկական կոնֆետ վերցնում, ուտում։ Խաղում են այնքան, մինչև կոնֆետները կվերջանան։
Խաղ՝ 4
Խումբը բաժանվում է 2 թիմի: Երկու թիմերին տրվում են բաժակներ,իսկ լողավազանից 3-5 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր: Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազելով տանում, լցնում դույլի մեջ: Այն թիմը, որն ավելի շուտ կլցնի դույլը, կճանաչվի հաղթող: