Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Եվս մեկ հավես ու հետաքրքիր ստուգատես ունեցանք այս շաբաթ։Հագանք մեր դասարանական կարմիր շապիկները, վերցրեցինք ինքնագլորներն ու հեծանիվները և շտապեցինք Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտ։ Սկզբում մարզվեցինք, հետո սկսեցինք վարել ինքնագլոր և հեծանիվ։ Իսկ գարնանային արևոտ ու տաք եղանակը է՛լ ավելի ուրախ դարձրեց մեր օրը։

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Քանի որ արձակուրդ էր,այս անգամ ստուգատեսը անցկացրեցինք յուրահատուկ ձևով։Ներկա էր 6 սան։

Դե ինչ հագանք դասարանական շապիկները և անցանք գործի։Ընթերցեցինք “Շփոթ պապը” հեքիաթը,որից հետո քննարկեցինք և փորձեցինք հեքիաթին տալ նոր ավարտ։Արդյունքը՝ ստորև։

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 24.03.2022
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկանների դասարան-լաբորատորիա կամ ներքին բակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան


Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Читать ««Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես» далее

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Այս անգամ,խմբասենյակը վերածելով արվեստանոցի ստուգատեսի ընթացքում պատրաստեցինք ինքնաշեն ուսուցողական խաղեր։Սաները նախապես պատրաստեցին իրենց անհրաժեշտ պարագաները և հետո նոր սկսեցին աշխատել։Պատրաստեցինք մաթեմատիկական խաղեր և բառուսուցմանը վերաբերվող խաղեր։Աշխատանքը ավարտելուց հետո սաները ինքնուրույն հավաքեցին աշխատանքային սեղանը և սկսեցին խաղալ։

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 17․03․2022
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Читать ««Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես» далее

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 17.03.2022
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտ

Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան


Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Читать ««Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես» далее

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես․ «Մարտիկ»,ամփոփում

Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատեսն էր։Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները դպրոցի նորաստեղծ ջերմոց- լաբորատորիայում էին։Ընկեր Գոհարի օգնությամբ ամեն սան ունեցավ իր թաղարը։Տնկեցինք բույսերը,որից հետո կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։

Արևելքի 5-6 տարեկանները ներկայացնում են իրենց ինքնաշեն թաղարները։

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 10․03․2022
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան

Читать ««Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես» далее

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով

Քանի որ շուտով մարտի 8-ն է այս շաբաթվա մեր ստուգատեսը նվիրեցինք մայրիկներին։Խմբասենյակը վերածեցինք արվեստանոցի և սկսեցինք նկարել մայրիկների դիմանկարները։Գույնե՜ր,գույնե՜ր ինչ գեղեցիկ էին մայրիկները։Աշխատանքը ավարտելուց հետո սաները ինքնուրույն հավաքեցին աշխատանքային սեղանը և դիմանկարները փակցրեցին խմբասենյակում։