
Արևելեյան դպրոցի առաջին և երկրորդ դասարանի երկարացված օրվա սաները, դուրս էին եկել բակ կատարելու միջավայրի խնամք։ Գոհար Հովհանիսյանի և ընկերների հետ միասին հավաքեցին էտած ծառի ճյուղերը։ Այ այսպես են նրանք դիմավորում գարունը։


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Արևելեյան դպրոցի առաջին և երկրորդ դասարանի երկարացված օրվա սաները, դուրս էին եկել բակ կատարելու միջավայրի խնամք։ Գոհար Հովհանիսյանի և ընկերների հետ միասին հավաքեցին էտած ծառի ճյուղերը։ Այ այսպես են նրանք դիմավորում գարունը։
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները կատարում են միջավայրի խնամք, ջրում են շրջակա միջավայրի ծաղիկները և բույսերը։
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ, հերթական անգամ իրականացրինք միջավայրի խնամք։ Խնամեցինք և մաքրեցինք աղբը, ինչպես նաև առանձնացրեցինք թղթե և պլաստիկե թափոնները աղբից։
Իսկ վերջում բացօթյա միջավայրում միասին համտեսեցինք համեղ թխվածքաբլիթներ։
Արևելյան դպրոցի 5 տարեկանները կրկին անցան իրենց սիրելի գործին։ Վերցրեցին անհրաժեշտ պարագաները և սկսեցին մաքրել` աշնան գունեղ և չորացած տերևները։ Շատ կարևոր է ունենալ մաքուր և հաճելի միջավայր։
Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանները խնամում էին իրենց միջավայրը` հա՛մ խաղում էին, հա՛մ հաշվում էին աշնանային գույնզգույն տերևները, հա՛մ մաքրում էին։ Իսկական Իմացումի հրճվանք։
Արևելյան դպրոցի 5 տարեկանները այսօր կատարեցին միջավայրի խնամք։ Վերցրեցինք անհրաժեշտ պարագաները «աղբի տոպրակ, միանգամյա ձեռնոցներ» և շտապեցինք մաքրել մեր շրջակա միջավայրը։ Շրջեցինք արևելյան լանջերով։ Մեզ մոտ շատ կարևոր է միջավայրի խնամքը։
Վայրը`
Պատասխանատուններ` Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան
Ընթացքը`
Անհրաժեշտ իրերը`
Աղբի տոպրակներ
Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
Խոնավ հիգիենիկ անձեռոցիկներ
Ջուր
Արդյունքների հրապարակում` բլոգում
Մեզ մոտ, Արևելյան դպրոցում ունենք շատ գեղեցիկ և բազմազան բույսեր, մենք սաների հետ այսօր որոշեցինք խնամենք և ջրենք այդ բույսերը։ Վերցրեցինք մեր ջրով լի շշերը և սկսեցինք ջրել, դա շատ հաճելի և պատասխանատու գործ էր մեզ համար, մենք մեծ սիրով և եռանդով այդ ամենը կատարեցինք, հուսանք մեր սաների խնամված բույսերը ավելի արագ և գեղեցիկ կաճեն։
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, որոշեցինք բոլորս միասին կատարել միջավայրի խնամք: Մեզ հետ վերցրեցինք հիգիենիկ ձեռնոցներ և աղբի համար նախատեսված տոպրակ: Խոսեցինք ,որ պետք է մեր միջավայրը պահենք մաքուր և չաղտոտենք: Որ պետք է աղբը չթափենք հատակին, այլ գցենք աղբամանը: Նրանք այնքան ոգևորված էին հավաքում աղբը և բլբլում, որ կարծես մեր այսօրվա զրույցը հասանելի դարձավ իրենց: Մեր նպատակն է նրանց հետ միասին մաքուր պահել մեր շրջակա միջավայրը: