Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները սկսել են նոր նախագիծ` իմ ուսումնական «Ագարակ»ը։ Նախագծի շրջանակներում ամեն ուրբաթ օր սովորողները խնամում, մաքրում, կերակրում են կենդանիներին։ Սովորում են նաև ձիավարության կանոնները։
«Կանանչ ապրիլ» նախագծի շրջանակներում։ Արևելյան դպրոցի սովորող Էլիզաբեթ Պլուզյանը մեզ նվիրեց ծաղիկներ`իրենց ջերմոց լաբորատորիայից, որը մենք վերատնկեցինք մեր դպրոցի բակում։
Վաղ տարիքից երեխաներին անհրաժեշտ է տեղեկացնել այն վայրի և մոլորակի պահպանման կարևորության մասին, որտեղ մենք ապրում ենք, Որ Երկրի լավ առողջությունը շատ բան կախված է շրջակա միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքից: Անհրաժեշտ է, որ երեխաները դրական սովորություններ ձեռք բերեն, երբ խոսքը վերաբերում է նաև բնությանը, ինչպիսիք են.
Հողը սերմանելը, խնամելը որոշ միջոցներ են, որոնք մենք կարող ենք իրականացնել, որպեսզի երեխաները գիտակցեն, որ եթե մենք հոգ տանենք հողի մասին, դա մեզ պտուղ կտա:
Արևելքի արևները այդ օրը որոշեցին ստեղծել իրենց գեղեցիկ այգին։
Նպատակներից մեկը այն է, որ երեխան սիրի բնությունը, և նրա մեջ զարգանա բնության հանդեպ խնամատար վերաբերմունք, ձևավորվի բնության պահպանության անհրաժեշտության զգացողություն և զինի նրան այդ ուղղությամբ որոշակի աշխատանքային հմտություններով: Երեխայի ընդհանուր զարգացումը կազմակերպված միջավայրում նրա կողմից գիտելիքի և հմտությունների ու կարողությունների ձեռքբերումը: Եվ վերջապես ստեղծել գեղեցիկ և մաքուր միջավայր։
Խնդիրներ` բնագիտական գիտելիքների հարստացում/թաղար,բույս ,պտուղ/, հետազոտելու,ուսումնասիրելու, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում, բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում:
Ընթացքը`
Սովորողները սկսում են նյութեր հավաքել բույսերի մասին: Զրուցում ենք ի՞նչ ձևի են, ի՞նչ հոտ ունեն: Ինչպե՞ս են նրանք աճում: Ինչպե՞ս կարելի է ջրել, խնամել:
Ավարտը`
Սովորողների հետ միասին այգում տնկում ենք մեր թաղարները, որից հետո ջրում և մշակում ենք։
Վայրը`
Արևելյան դպրոցի այգիում։
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց կատարած աշխատանքի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում։