Այսօր կրկին հինգշաբթի էր և մեր ստուգատեսի օրը։Սաների համար ամեն հինգշաբթի տոն է,քանի որ ամեն շաբաթ մի նոր հետաքրքիր անելիք ենք ունենում։Այս անգամ նախօրոք պատրաստել էինք տիկնիկներ,հարս և փեսա։
Բաժանվեցինք հարսի և փեսայի կողմերի,և սկսեցինք ծիսական հարսանիքը։Արդյունքը տեսաֆիլմում։
Այս անգամ մեզ մոտ ստուգատեսը ուրբաթ օրն էր,քանի որ լողի դասը այդ օրն էր։ Սաները ինքնուրույն զգեստափոխվեցին, ցողվեցին ցնցուղի տակ և շտապեցին դեպի լողավազան։
Հինգշաբթի օրերը մեզ համար արդեն դարձել են ստեղծարար,ստեղծագործ օրեր։Այսօր թթուդրիկի օրն էր։ Նախօրոք լվացել և տեսակավորել էինք բանջարեղենները։Նաև սաների համար էինք առանձնացրել բանջարեղենները,որ պատրաստեին կերպարներ։ Մեզ էին միացել մի խումբ ծնողներ,որ է՛լ ավելի հավես ստացվեր թթուդրիկի ծեսը։Պատրաստեցինք տարբեր կերպարներ է՛լ ուրախ,է՛լ տխուր,է՛լ տղա,է՛լ բարի փերի մի խոսքով իրական բանջարեղենային պարահանդես էր 5 տարեկանների խմբասենյակում։Վերջում,այդ ամենից հետո ՝երգով ու պարով էլ ստացվեց մեր Թթուդրիկը։Սպասելու ենք երկու շաբաթ և հարիսայի ծեսին համտեսենք մեր ձեռքով պատրաստած թթուն։
Օրը՝ 11.11.2021 Ժամը՝ 11:00 Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:
Ընթացքը՝ Թթուդրիկի ծեսն իրականացնելու ենք երկուշաբթի օրվանից՝ հետևյալ ուղղություններով.
զրույց բանջարեղենի մասին. որտե՞ղ են աճում, ինչո՞վ են միմյանցից տարբերվում և այլն. Ի՞նչ բանջարեղեն է օգտագործվում թթվիմեջ։
Բանջարեղենայինխաղ- բեմականացում
Ռադիոթողարկում.թթուդրիկի մասին բլբլում են 5 տարեկանբզեզիկները
տեխնոլոգիական գործունեություն.նկարում ենք բանջարեղեններ և անուններ որոշում
մեդիագրագիտություն. մեր մեդիաբանջարեղենները
միասնական թթուդրիկ
Արդյունքը՝ դասարանական բլոգում, միասնական համտեսը՝ Հարիսայի ծեսի
Այսօր կրկին հինգշաբթի էր և կրկին մեր ստուգատեսի օրն էր։ Այս անգամ խումբը վերածեցինք պլաստիլինե արվեստանոցի և ստեղծեցինք բանջարեղենային կերպարներ: Ինքներս խմբասենյակում պատրաստեցինք պլաստիլինը տարբեր գույներով, իսկ հետո սկսեցինք պատրաստել տարբեր տեսակի բանջարեղեններ։ Պլաստիլինը պատրաստելու ընթացքում հեռուստացույցով միացրեցինք ուսուցողական հոլովակ, որպեսզի ավելի գեղեցիկ պատրաստենք բանջարեղենները։ Սաների հետ որոշեցինք պատրաստել մի մեծ տարա և բոլոր բանջարեղենները տեղավորել այդ տարայի մեջ։Այդ ընթացքում էլ սկսվեց բանջարաբլբլոցը։ Բանջարեղեններին փորձեցինք անուններ որոշել, իսկ Հայկը պատկերացնում եք լոլիկին անվանեց Սմբատ՝ իրենց բակի Սմբատին նմանեցնելով լոլիկի։
Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
Խմբով աշխատելու հմտության ձևավորում
Ընթացքը. Քանի որ առջևում Թթուդրիկի ծեսն է, այս անգամ մեր տեխնոլոգիական աշխատանքն ուղղված կլինի պլաստիլինե բանջարեղենային կերպարներ պատրաստելուն:Կհագնենք աշխատանքային գոգնոցները,ձեռքի տակ կունենք,տախտակներ,հղկիչներ և կփորձենք աշխատել պլաստիլինով։Կպատրաստենք տարբեր տեսակի բանջարեղեններ,կխոսենք բանջարեղենների մասին,կհորինեք անուններ։Մեզ կօգնի տեխնոլոգ-ծնող՝ Արուսյակ Մաթևոսյանը։Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:
Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Նոյեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատեսն էր։ Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ այսօր պատրաստել ենք կավե կախազարդեր։ Սովորողների հետ դասարանը վերածեցինք բաց-լաբորատորիայի, պատրաստեցինք աշխատանքային տախտակները,փափկացրեցինք կավը ու անցանք գործի։ Արդյունքը՝ մեր տեսանյութում
Նպատակը՝ կավե կախազարդերի ստեղծում, նախապատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքի։
Խնդիրները.
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Ստեղծագործականության և երևակայության զարգացում
Մանր մոտորիկայի զարգացում
Նյութի այլընտրանքային կիրառում կավով աշխատանքում
Աշխատանքի ընթացքը.
Սովորողները հագնում են տեխնոլոգիական գոգնոցները, նախապատրաստում կավի համար աշխատանքի տախտակները, բաժանվում խմբերի և արդեն նախապես մշակած կավը բաժանում ըստ քանակի։
Յուրաքանչյուրը ստեղծում է իր անհատական և ինքնատիպ կախազարդը։
Անհրաժեշտ նյութերը. կավ, տեխնոլոգիական տախտակ, տեխնոլոգիական դանակ, թելեր, գունաներկեր…