Շաբաթվա պատում 6.04-10.04

Մենք արդեն մեկ ամիս է աշխատում ենք հեռավար-առցանց ուսուցման ծրագրով։ Այս ծրագիրը ապացուցեց, որ իր ձևաչափով տարբերվող է, և արդյունավետ է ծնող — պարտեզ — դաստիարակ համագործակցությունը։ Հասկանալով, որ շատ դրական կողմեր է տալիս, մենք մեծ ոգևորությամբ և եռանդով շարունակում ենք, հեռավար ուսուցումը, մեր շատ սիրելի սաների և ընտանիքի անդամների հետ: Այս շաբաթ մեզ մոտ Զատկի ծեսն էր: Սաների հետ միասին, այս շաբաթվա ընթացքում կատարեցինք տարբեր աշխատանքներ: Բայց մինչ կանցնեինք հեռավար աշխատանքի, նախ հիմք ընդունեցինք`

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄ. ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ 5-12 ԱՊՐԻԼԻ

Ապա ծանոթացանք` (Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց), ծրագրին:

 «Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը

Շարունակեցինք քննարկել մեր հետագա նախագիծը ընկեր Նելիի և մեր դաստիարակների հետ։ Այս շաբաթ մեր աշխատանքային ձևաչափը մի փոքր փոփոխվեց, տիկին Սուսանի առաջարկով, մեր նյութի պատումը թողարկելուց առաջ պետք է ուղարկենք, Լիլիթ Սահակյանին, նոր խմբագրում-սրբագրումից հետո միայն տեղադրեն իրենց բլոգներում: Որից հետո կազմեցի աշխատանքային նախագիծ։ 

Աշխատանքային նախագիծը  6.04-10.04

Այս շաբաթվա ընթացքում իրականացրեցինք`

Ավագ երկուշաբթի ` ջրաղացպանների օր

Ավագ երեքշաբթի `  « Հիմար — իմաստունի» վիճակ

Ավագ չորեքշաբթի `  «Չիք օրը»

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր

Ավագ ուրբաթ ` Զատկի ծես》, Ծիսական խոհանոց

Ինչպես նաև, Արևելքի մեր փոքրիկ սաները, առցանց շնորհավորանքներ մաղթեցին իրենց ծնողներին: Դա կցեցինք《Ձոն մայրիկի》նկարներին, որոնք սաները իրենց ձեռքով էին պատրաստել: Որից հետո գեղեցիկ տեսաֆիլմ պատրաստեցինք:

《Ձոն մայրիկի》

Նաև ունեցանք մի շատ գեղեցիկ նախագիծ, որը մեզ էր առաջարկել, ընկեր Նելին`

Ցուցահանդես- Գեղարվեստը ընտանիքում 

Շաբաթվա վերջում ել մենք ներկայացնում ենք ձեզ`

Հեռավար-առցանց ուսուցման հաշվառում

Այս շաբաթ, առցանց ուսուցման նախագծին 30 սանից մասնակցել են 11-ը։

Շաբաթվա պատում 23.03-27.03

Քանի որ վիրուսն աննկարագրելի թափով պատել է մեզ, մենք այդ պատճառով ստիպված ենք մնալ տանը և կանխարգելիչ միջոցների դիմել։ Սակայն դա մեզ չխանգարեց, որ մեր աշխատանքը տանից կատարենք։                                 Քանի որ ես այս շաբաթ արձակուրդի մեջ եմ, որոշեցի ես էլ միանամ այս նախագծին։ Շատ կարևոր է այս դեպքում ծնող-պարտեզ-դաստիարակ կապը։ Ես կազմեցի շատ հետաքրքիր 《Իմ մարզական ընտանիք》նախագիծը։ Ապա նախագիծը ներկայացրի ընկեր Նառային, որից հետո նախագիծը քննարկեցինք ընկեր Նելի հետ, դրանից հետո անցանք հեռավար-առցանց նախագծի իրականացմանը։ Այս իրականացման համար շատ կարևոր էր ծնողի դերը և մասնակցությունը, քանի որ հեռավար ուսուցման ժամանակ ծնողն է իրականացնում մեր կազմած նախագիծը։ Պետք է նրանց մանրակրկիտ ներկայացնել իրենց դերը առցանց ուսուցման ժամանակ։ Նախ՝ նախագիծը ներկայացրի մեր շատ սիրելի ծնողներին։ Նրանք շատ մեծ սիրով համաձայնվեցին մասնակցել այս նախագծին։ Նրանց խնդրեցի, որ շաբաթվա վերջում ինձ ուղարկեն իրենց նկարած մարզական խաղերը և մարզումները։ Ծնողները ամեն օր ներկայացնում էին իրենց տեսանյութերը։ Բոլորը մեծ ոգևորությամբ և սիրով էին մասնակցում, իհարկե կային ծնողներ, որոնք ինչոր պատճառով չկարողացան մասնակցել, սակայն նրանքել անտարբեր չմնացին այս նախագծին։ Շաբաթվա վերջում բոլոր նյութերը տեղադրեցի բլոգում և հրապարակեցի։ Վերջում շնորհակալություն հայտնեցի բոլորին մասնակցության և համախմբված լինելու համար։

Առցանց ուսուցման կազմակերպման մասին կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը՝

Մի բաց նամակ ամնենքին

Հեռավար առցանց ուսուցման պատում

Վիրուսն աննկարագրելի թափով պատել է Երկիր մոլորակը: Մարդիկ հազար ու մի կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում՝ մեկուսացում, ախտահանում, հիգիենա, դիմակներ և այլ։ Սակայն մեզ ոչինչ չի կարող խանգարել, և մենք սկսեցինք հեռավար առցանց ուսուցումը։ Քանի, որ ես՛ այս շաբաթ գտնվում էի արձակուրդի մեջ, դա ինձ չխանգարեց, որ ես էլ միանայի այս նախագծին։ Ես որոշեցի կամավոր իմ մասնակցությունը ցուցաբերեմ և ինչու ոչ,ավելի ամրապնդեմ պարտեզ ծնողը կապը։

Կարևորվում եմ այն, որ այս հեռավար ուսուցման ծրագրի հետևանքով, բնակարանը դառնում է մարզասրահ, որտեղ կատարվում է դերային փոփոխություն, ծնողը դառնում է՛ դաստիարակ, իսկ երեխան՝ սան։ Նրանք մարզվում են, խաղում են մարզական խաղեր, հրճվանքով և մեծ սիրով են մասնակցում։ Ծնողները ևս դառնում են մեր անմիջական ծրագրի մասնակիցը, կրողը և փոխանցողը։ Նրանք և տեսանյութեր պատրաստողն են և տարածողը, իրենց սոց ցանցերում։ Եվ իհարկե վերջում ուղարկում են մեզ, մենք էլ տեղադրում ենք մեր բլոգում։ Այս ծրագրի շրջանակներում ավելի է ամրապնդվում՝ ծնող -պարտեզ- դաստիարակ կապը։ Մեկը մյուսին լրացնելով։ Այդ իսկ պատճառով է,որ մեր 《Մխիթար Սեբաստացի 》 կրթահամալիրը տարբերվում է, իր նմանը չունեցող հեղինակային կրթական ծրագրով։

Ես մեծ հաճույքով և ոգևորվածությամբ կազմեցի 《Իմ մարզական ընտանիք 》 նախագիծը

Ձեզ եմ ներկայացնում այն մարզական խաղերը, որոնք մեծ սիրով մեզ են տրամադրել՝ մեր շատ սիրելի ծնողները և սաները։ Հուսամ ձեզ էլ դուր կգա։

Եվ ետ չմնալով մեր սաներից, մենք էլ դաստիարակներս, որոշեցինք մարզվել։

Առուստամյան Նարեկ

Դավթյան Էդուարդ

Մաթևոսյան Նարե

Սանդոյան Ռաֆաելլա

Դադոյան Վիկա

Գրիգորյան Յանա

Կայայան Անտուան

Թոխիկյան Ալիսա

Գալստյան Մանվել

.Հովհակիմյան Դանիելա

Շնորհակալ եմ շատ ։

Առողջ եղեք.

Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում-պատում

Ահա նորեն գարուն եկավ.
Օ˜, կտրեցե՛ք, օ˜, կտրեցե՛ք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների`
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եղած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները`
Լի˜րբ, անզգա…

Կիրակի օրը՝ պատրաստվում էինք, որպիսի առավոտյան ինչպես միշտ գնայինք մեր շատ սիրելի կրթահամալիրը: Սակայն իմացանք, որ Կորոնավիրուսի պատճառով պե՛տք է մնանք տանը: Չհասցրեցինք ձանձրանալ, երբ մեզ տեղեկացրեց մեր շատ սիրելի՝ ընկեր Նելին, որ պետք է տանը կատարենք հեռավար, առցանց ուսուցում: Դա շատ հետաքրքիր էր ինձ համար:

Մենք անցանք աշխատանքի: Սկզբից՝ մեր բոլոր շաբաթվա գործողությունները քննարկեցինք մեր դաստիարակների բլոգում, որից հետո նորից ճշտումներ արեցինք ընկեր Նելիից: Եվ մեր ամբողջ շաբաթվա նախագիծը կազմեցինք՝

Հեռավար աշխատանքային նախագիծ

Որից հետո, մեր ծնողներին խնդրեցինք, որ մեր ուղարկած նյութերով մեզ համար տեսանյութեր պատրաստեն :

Ինչպես պայքարել Կորոնավիրուսի դեմ, հեքիաթասաց ընտանիք, մարզական ընտանիք, սանի օրը երբ տանն է, ընտանեկան շրջայց:

Ամեն օր պատրաստում էինք մեր ծնողների կողմից ուղարկած, այդ օրվա նյութը, իհարկե չէինք մոռանում շնորհակալություն հայտնել, որ մեր կողքին են:Իհարկե մենքել մեր հարցերով հանգիստ չէինք տալիս ընկեր Նելիին:

Այդքանել հեշտ չէ աշխատել հեռավար այն ել տարբեր ընտանիքների հետ, սակայն շատ հետաքրքիր էր և հագեցած:

Ձեզ եմ ներկայացնում մեր այս շաբաթվա ամփոփում-պատումը ՝

<<Հիգենիայի ստուգատես>>

<<Հեքիաթասաց Հայրիկ,մայրիկ,տատիկ-պապիկ>>

<<Մարզական ստուգատես>>

<<Սանի օրը երբ տանն է>>

<<Քաղաքային թափառումներ>>

Առցանց ուսուցման նախագծին 30 սանից մասնակցել են 17֊ը։

Շատ շնորակալություն այն բոլոր ծնողներին, ովքեր մեծ սիրով մասնակցեցին մեր հեռավար նախագծին: Եվ իհարկե ընկեր Նելին միշտ մեր կողքին լինելու համար, ինչպես նաև իմ ՝ընկեր Հասմիկին:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы