Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատրաստում ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը»

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակներում, 1-ին դասարանցիների հետ միասին մեր ձեռքերով պատրաստում ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը»։ Որից հետո պետք է ցուցադրենք տիկնիկային։

Պատրաստվում ենք ամանորին

Տոներին ընդառաջ պատրաստվում ենք ամանորի գալուն։ Շտապեցինք զարդարել գեղեցիկ տոնածառը, վերնատունը։ Իսկ վերջում հեքիաթային Արևելք ստացանք։

Բանջարեղենային մատիկներ

Լոլիկն ասաց գայլը եկավ,
Սմբուկն ասաց որտեղի°ց եկավ ,
Եգիպտացորենն ասաց սարից եկավ,
Պղպեղն ասաց եկենք փախչենք,
Սխտորն ասաց ճստլիկ եմ,պստլիկ եմ, ձեռքեր չունեմ ոտքեր չունեմ , ինչպե°ս փախչեմ,
Գլորվելոոոոոով։
Ահա այսպես այսօր մեր սիրելի մատիկները դարձան բանջարեղեններ։

Տեսանյութը՝ Անուշ Բոյնարգյանի

Հայկական ծիսական տիկնիկ` Նուրի կամ Անձրևի հարս

Այսօր փոքրիկ սեբաստացիների հետ միասին պատրաստեցինք Նուրի տիկնիկին, որը համարվում էր անձրևի հարսը։ Այն պարացնում էին երաշտի ժամանակ, և անձրև էին խնդրում։

Տիկնիկի պատրաստման ընթացքում երեխաները երգեցին և պարացրին Նուրիին, ինչպես նաև փորձեցին իրենք հյուսեն մազերը տիկնիկի։

Ծիսական հարսանիք

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները զրուզում են հարսանիքի մասին,այն մասին պատմում են,թե ինչ է հարսանիքը և ինչ ավանդույթներ կան։Պատրաստում ենք գեղեցիկ հարսանեկան տարոսիկներ։

Գունեղ թվեր

Սաները այլընտրանքային տարբերակով ամրապնդում են թվերը։

Այս անգամ, որոշեցին աշխատել գունավոր թղթերով և հատիկեղենով։ Երեխաները ընտրեցին իրենց նախընտրած թվերը և սկսեցին տեխնոլոգիական աշխատանքը։

Զատկական ճուտիկներ

Այսօր Արևելքի 5-6 տարեկանները տեխնոլոգիայի լաբորատորիայում էին։Տիկին Թամարի օգնությամբ պատրաստեցինք զատկական ճուտիկներ և ինչու՞ չէ նաև ձեռք բերեցին մի շարք հմտություններ։Ավարտելուց հետո,դրսում հանդիպեցինք տիար Բլեյանին Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ միասին։Հավե՜ս օր,հավե՜ս տրամադրություն…