Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Այլընտրանքային Վարպետության դաս

Մարդիկ ստեղծեցին պլաստիկե տարաներ, կյանքը հեշտացնելու համար, իսկ մեր կրթահամալիրում ստեղծում ու փնտրում ենք դրա դեմ պայքարելու միջոցներ, չէ որ պահպանելով բնությունը, պահպանում ենք ինքներս մեզ։ Արուսյակ Մաթևոսյանը (համագործակցության նախագծի շրջանակներում ) վարպետության դաս վարեց մեզ հետ։ Թե՞ ինչպես պլաստիկե տարաներից պատրաստենք զինվորական այլընտրանքային ցանցեր։ Նորովի բացահայտում և իմացության մեծ հրճվանքը, թափոնների շնորհիվ։

Ավագ հինգշաբթի ` Այգեպանների օր 9.04.2020

DIY տան զարդարանք Զատկի համար: Զատիկ ...

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր էր: Ավագ հինգշաբթի հայ կանայք ու աղջիկները գնում են բանջար հավաքելու, հացի են նստում անպայման ընտանիքով:

Այսօր էլ մեզ մոտ տեխնալոգիայի օր էր: Զատկի ծեսի կապակցությամբ սաները իրենց գեղեցիկ ձեռքերով պատրաստեցին տարբեր զատկական տեխնալոգիական աշխատանքներ: Մենք ունենք սաներ, որոնք դեռ փոքրիկ են, նրանց օգնեցին պատրաստել ձվիկները քույրիկները և եղբայրները, քանի որ մեզ մոտ հեռավար-առցանց ուսուցում է, այդ իսկ պատճառով շատ ողջունելի է ընտանիքի անդամների մասնակցությունը:

Մեծ սիրով ներկայացնում եմ, մեր սաների տեսանյութերը`

Առուստամյան Նարեկ

Վիրաբյան Ալեքս

Գալստյան Մանվել

Մաթևոսյան Նարե

《Ձոն մայրիկի》23.03.2020

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համարՙ ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Ձմեռը վերջացավ և սկսվեց գարունը իր գեզեցիկ, նրբագեղ ծաղիկներով: Գարնանը մեր գեղեցիկ ծեսերից են՝ 《Ձոն մայրիկի》: Քանի որ մենք դեռ աշխատում ենք հեռավար-առցանց ծնողների հետ, այսօր ծնողները մեր սաների հետ միասին պատրաստեցին շատ գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանքներ《Սա իմ մայրիկն է》, Նրանք շատ գեղեցիկ և գունեղ էին պատրաստել իրենց մայրիկներին։ Ծնողները մեծ սիրով և եռանդով են մասնակցել այս նախագծին։ Տեսանկարել և ուղարկել մեզ։

Սա ել մեր սաների աշխատանքները Որը մեծ սիրով ներկայացնում ենք ձեզ։

Գալստյան Մանվել

Դադոյան Վիկտորիա

Սարգսյան Նարե

Դավթյան Էդուարդ

Հոխիկյան Ալիսա

Բաղրամյան Ալեքս

Բարեկենդանի դիմակներ

Պատրաստվում ենք բարեկենդանի ծեսին, բոլորս միասին պատրաստեցինք գունեղ և տարբերվող դիմակներ:

Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ձգտման կամ բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և սրբագրելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ։

Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը:

Նոզայի դիմակ

Պատրաստվում ենք բարեկենդանին: Այսօր բոլորս միասին պատրաստեցինք Նոզայի դիմակը: Վերցրեցինք սպիտակ գույնի ստվարաթուղթ, վրան փաքցրեցինք տարբեր գույնի ժապավենի նման կտորներ: Նրա Հագուստը` թափթփված, մի փոքր մեծ: Գլխին դրեցինք մորթուց փափախ (գլխարկ):

Գունեղ տարոսիկները

Օրվա երկրորդ կեսին մեզ միացան մեր ծնողական ակումբից՝ Ալեքսի, Մանվելի մայրիկները և Էդուլի հայրիկը: Բոլորս միասին պատրաստեցինք շատ գեղեցիկ և գունեղ տարոսիկներ Տեառնընդառաջ: Շատ հաճելի է՝ երբ մեզ միանում են նաև մեր փոքրիկների ծնողները: Չեմ կրկնվի եթե հեթական անգամ ասեմ, որ միայն այս կրթահամալիրում կարող ես տեսնել այսպիսի համախմբվածություն: Ես շատ ուրախ եմ, որ հենց այս կրթահամալիրում եմ աշխատում ու հենց այս խմբի հետ:

Խմորից դդմիկները

Այսօր շատ հաճելի օր անցկացրինք Սաթենիկ Սիմոնյանի 1 ին դասարանցիների հետ: Առաջին փուլում՝ ծանոթացանք դդմի հետ: Եկրորդ փուլում՝ թղթի վրա նկարեցինք մեր պատկերացրաց դդմիկները: Երրորդ փուլում՝ երեխաներն իրենց նկարները վերածնեցին խմորի տեսքով: Շա~տ հաճելի և տպաորիչ օր ունեցա 1 ին դասարանցիների հետ: Այս կրթահամալիրում ամեն մի օր անցնում է անչափ հետաքրքիր և չկրկնվող: