Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Աշխատանք նախակրթարանում

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Դաստիարակներց մեկը, սանին ուղեկցում է, դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:
  •  Ամառային լողավազան-լողափի խնամք։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ամառային լողափնյա հրճվանք։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ

Երկուշաբթի` «հավեսի խաղոքաղ Սասնա լանջից», «խաղողի օրհնություն եկեղեցիում»

Երեքշաբթի`«խաղողի, խաղողաքաղի ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր», «Խաղողածեսի ծիսական ուտեստ՝ լոշիկ թխիկ»

Չորեքշաբթի`

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը»

Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»

Հինգշաբթի`«լողափնյա ռոդարիական խաղեր»

Ուրբաթ` «լողավազանի մաքրման ծես, սպունգների օգնությամբ»

Իմ Բանջարանոցը. Ներկայացնում են Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները և Արուսյակ Մաթևոսյանը միասին տնկեցին մեր իսկ ձեռքով աճեցրած բանջարեղենները։

Համագործակցելով`Արյուսակ Մաթևոսյանի հետ ստեղծեցինք մեր բակում գեղեցիկ Բանջարանոց։ Այս նախագիծը շարունակական է։

Իմ ուսումնական Ագարակը նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ուսումնական Ագարակ

Տևողությունը`  շուրջտարյա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Նախագծի պատասխանատու՝ Ալինա Մարզումանյան

Համագործակցում՝ Էդմոն Փաշինյան

Նպատակ և խնդիրները՝

  • Այցելել Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:
  • Հախթահարել իրենց վախերը կենդանիների նկատմամբ
  • Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ:
  • Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին:
  • Փորձել տեղեկություններ հավաքել կենդանու ցեղատեսակի, խնամքի և այլնի մասին: Քննարկումը տեղափոխել դասարան, ընտանիք:

Ընթացքը՝

  • Քայլք դեպի ագարակ
  • Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  • Սովորողները սովորում են ինքնուրյուն կերակրելու և խնամելու ձիերին
  • Սովորում ենք ձիավարել

Արդյունքները՝

Ես և շրջակա աշխարհը տեսնել ագարակի պրիզմայով:

Հաճախակի լուսաբանել և պատմել ագարակում ապրող կենդանիների  մասին:

Ագարակից ֆոտոշարեր թողարկել, ռադիոլուր պատրաստել Ագարակի մասին։

Թողարկել բլոգում;

Իմ ուսումնական «Ագարակ»

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները սկսել են նոր նախագիծ` իմ ուսումնական «Ագարակ»ը։ Նախագծի շրջանակներում ամեն ուրբաթ օր սովորողները խնամում, մաքրում, կերակրում են կենդանիներին։ Սովորում են նաև ձիավարության կանոնները։

Զատիկ և հոգատարություն նախագծերի ամփոփում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ամփոփում են Զատիկ և Հոգատարության նախագծերը։